Ազազու օշինդրանման

բույսերի տեսակ
Ազազու օշինդրանման
Ազազու օշինդրանման
Ազազու օշինդրանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Inuleae
Ցեղ Ազազու (Carpesium)
Տեսակ Ազազու օշինդրանման (C. abrotanoides)
Միջազգային անվանում
Carpesium abrotanoides

Ազազու օշինդրանման (լատին․՝ Carpesium abrotanoides), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Հզոր, խիտ, մազոտ արմատով բազմամյա խոտաբույս է։ Ցողունի բարձրությունը հասնում է 50-80 սմ-ի։ Բույսի ճյուղերը երկար են՝ ճիպոտանման, մինչև վեր տերևակալած։ Տերևները երկարավուն են, անհավասար, կարճ սղոցաատամնավոր եզրերով։ Զամբյուղները մանր են, ձվաձև, երկարավուն։ Եզրի ծաղիկները դժգույն դեղին են՝ թելանման պսակով[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանում հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում, Լուկաշին գյուղի շրջակայքում։ Հանդիպում է նաև Նախակովկասում, Արևմտյան և Կենտրոնական Անդրկովկասում, Թալիշում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Կենտրոնական և Արևելյան Ասիայում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա, առուների ափերին, խոնավ ձորակներում, խոնավ տեղերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոս ամիսներին[1]։

Պահպանություն

խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը՝ 10կմ-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազազու օշինդրանման» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազազու օշինդրանման» հոդվածին։