Ազադ Ջամու և Քաշմիր (ուրդու آزاد جموں որ کشمیر; կարճ Ազադ Քաշմիր, բառացիորեն «Ազատ Քաշմիր»), դե ֆակտո համարվում է Պակիստանի ադմինիստրատիվ միավոր, բայց պաշտոնապես ճանաչվում է Պակիստանի կողմից, որպես ինքնիշխան հանրապոտություն։ Ազադ Քաշմիրը պառլամենտական հանրապետութություն է։ Հարևան երկրներն են Հնդկաստանը և Պակիստանը։ Ազադ Քաշմիրը զբաղեցնում է 13297 կմ² տարածք, և ունի 3,8 մլն. բնակչություն։ Հռչակել է անկախությունը 1947 թվականի հոկտեմբերին Հնդկա-Պակիստանյան պատերազմի ժամանակ։

آزاد جموں որ کشمیر
Ազադ Ջամու և Քաշմիր
Ազադ Քաշմիր դրոշ
Դրոշ
Ազադ Քաշմիր դիրքը
Ազադ Քաշմիր դիրքը
ՄայրաքաղաքՄուզաֆարաբադ
Ամենամեծ քաղաք Միրպուր
Պետական լեզուներ Ուրդու
Կառավարում Ինքնիշխան նահանգ Պակիստանի կազմում
 -  Նախագահ Սարդար Մուհամեդ Յաքուբ Խան
Հիմնում
 -  Անկախության հռչակում 1947թվ. հոկ. 
Տարածք
 -  Ընդհանուր 13297 կմ² 
Բնակչություն
 -  2009 նախահաշիվը 3 868 000 մարդ 
 -  Խտություն 291 /կմ² 
 /մղոն²
Ժամային գոտի +5:00

Պատմություն խմբագրել

 
Քաշմիր նահանգի քարտեզը

Ազադ Քաշմիրի բնակչությունը 1947 թվականի հոկտեմբերին բողոքելով մահարաջա Խարի Սինգհաի դեմ, հայտարարել է անկախություն։ Առաջին հնդկա-պակիստանյան պատերազմից հետո Քաշմիր և Ջամու նահանգի կարևորագույն երկու քաղաքները՝ Սրինագարը և Ջամուն մնացին Հնդկաստանի իշխանությոան տակ։ ՄԱԿ-ի բանաձևի համաձայն Կաշմիրի վիճակը պետք է որոշվեր ռեֆերենդումի կամ պլեբիսցիտի միջոցով, առաջինից Հնդկաստանի իշխանությունները հրաժարվեցին և հայտարարեցին, որ տեղական խորհրդի որոշումը՝ մնալ Հնդկաստանի կազմի մեջ ավելի կարևոր և համարժեք է պլեբիսցիտի։ Մինչ օրս պլեբիսցիտ չի իրականացվել և Ազադ Քաշմիրը փաստացիորեն համարվում է Պակիստանի նահանգ։ Ձևականորեն Ազադ Քաշմիրը մտնում է նաև Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի մեջ, իսկ Ազադ Քաշմիրի անակախությունը համարվում է ժամանակավոր, մինչև ամբողջ նահանգը միանա Պակիստանին։

Շրջաններ խմբագրել

Ազադ Քաշմիրը բաժանվում է 3 նահանգների, որոնք իրենց հերթին բաժանվում են 10 շրջանների։

Շրջան Նահանգ Վարչ. կենտրոն Մակերեսը

կմ²[1]

Բնակչությունը

(2009թվ. գնահատում)

Բնակչության խտությունը,

մարդ./կմ²

1 Բխիմբեր Միրպուր Բխիմբեր 1516 401 000 265
2 Քոթլի Միրպուր Քոթլի 1862 746 000 401
3 Միրպուր Միրպուր Միրպուր 1010 419 000 415
4 Մուզաֆարաբադ Մուզաֆարաբադ Մուզաֆարաբադ 1642 615 000 375
5 Հաթթիան Մուզաֆարաբադ Հաթթիան-Բալա 854 225 000 263
6 Նիլում Մուզաֆարաբադ Ատխմուկամ 3621 171 000 47
7 Փունչ Փունչ Ռավալակոթ 855 524 000 613
8 Հավելի Փունչ Փորվարդ-Կախութա 598 138 000 231
9 Բագխ Փունչ բագխ 770 351 000 456
10 Սուդհնաթի Փունչ Պալանդրի 569 278 000 489
Ընդհանուր 13 297 3 868 000 291

Տնտեսություն խմբագրել

Ազադ Քաշմիրում տեղակայված է Պակիստանի խոշորագույն ջրամբարներից մեկը և նրա վրա կառուցված Մանգլաի ՀԷԿ-ը։

Նշումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազադ Քաշմիր» հոդվածին։