Ադրիանա Պանա ռումիներեն՝ Adriana Cosmina Pana դեկտեմբերի 18, 2001(2001-12-18), ռումինացի մարզուհի, ծանրորդ, 2022 թվականի Եվրոպայի երիտասարդների և 2023 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն։

Ադրիանա Պանա
Ծնվել էդեկտեմբերի 18, 2001(2001-12-18) (22 տարեկան)
Մասնագիտությունծանրամարտիկ

Կենսագրություն խմբագրել

2021 թվականին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Ադրիանան հրում վարժությունում բարձրացրել է 84 կգ քաշային ծանրաձողը և փոքր արծաթե մեդալ նվաճել։

2022 թվականի հոկտեմբերին Ալբանիայում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում դարձել է աշխարհի փոխչեմպիոն, ինչպես նաև 45 կգ քաշային կարգում երկու վարժությունում նվաճել փոքր արծաթե մեդալ։

Նույն թվականին Բոգոտայում տեղի ունեցած ծանրամարտի Աշխարհի առաջնությունում ռումինացի մարզուհին 45 կգ քաշային կարգում զբաղեցրել է վերջին 8-րդ տեղը[1]։

2023 թվականի ապրիլին Երևանում տեղի ունեցած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ռումինուհին ելույթ է ունեցել մինչև 45 կգ քաշային կարգում և նվաճել արծաթե մեդալ՝ պոկում և հրում վարժություններում։

Նվաճումներ խմբագրել

Եվրոպայի ծանրամարտի առաջնություն
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր արդյունք
2  մինչև 45 կգ քաշային 2023 Երևան, Հայաստան 70,0 83,0 153,0
Եվրոպայի երիտասարդական առաջնություն
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր արդյունք
2  մինչև 45 կգ քաշային 2022 Տիրանա, Ալբանիա 63,0 81,0 144,0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Adriana Cosmina Pana (Weightlifting) : Prize list and results». www.the-sports.org. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել