Ադրբեջան և ՆԱՏՕ հարաբերություններ

ՆԱՏՕ՝ (Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն, անգլերեն՝ North Atlantic Treaty Organization, ֆրանսերեն՝ Organisation du traité de l'Atlantique Nord) սա եվրոպական և Հյուսիսաամերիկյան մի շարք երկրների ռազմաքաղաքական միություն է, որը ստեղծվել է 1949 թվականին արտաքին ագրեսիային դիմակայելու համար։ 1991 թվականին Հռոմում կայացած գագաթնաժողովի ժամանակ ընդունվեց ռազմավարական հայեցակարգ, ինչպես նաև հռչակագիր Խաղաղության և համագործակցության մասին։ Ստեղծվեց Հյուսիսատլանտյան գործընկերության խորհուրդ, որի նպատակն է հետագա համագործակցության ընդլայնումը։ Ստեղծումից հետո առաջին հանդիպումը կայացավ 1991 թվականի դեկտեմբերի 20-ին։ 1992 թվականի մարտին Ադրբեջանը միացավ Գործընկերության խորհրդին[1]։

Ադրբեջան և ՆԱՏՕ հարաբերություններ
ՆԱՏՕ և Ադրբեջան

ՆԱՏՕ

Ադրբեջան

Գործընկերություն խմբագրել

Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցության սկիզբ կարելի է համարել 1994 թվականի մայիսի 4-ը, երբ Բաքուն միացավ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին, չնայած նրան, որ Ադրբեջանի և կազմակերպության միջև հարաբերությունները սկզբնավորվել էին 1992 թվականի մարտին[2]։

20-րդ դար խմբագրել

1994 թվական

1994 թվականի հունիսին Ադրբեջանի պատվիրակությունն առաջին անգամ մասնակցեց ՆԱՏՕ-ի նիստին[3]։

Հունվարին ընդունվեց հռչակագիր, որն արտացոլում էր Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը[4]։ Հռչակագրում դատապարտված են տարածքների գրավման նպատակով ուժի գործածումը և Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության նկատմամբ արհամարհանքը, ինչը կարևոր տարր է տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության հաստատման համար[1]։

Հունվարի 10-11-ին կայացած ՆԱՏՕ-ի համաժողովում ընդունվեց Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) ծրագիրը[5]։ ԳՀԽ-ին մասնակցելու համար հրավեր ուղարկվեց բոլոր գործընկեր երկրներին, ինպես նաև ԵԱՀԿ անդամ երկրներին։ 1994 թվականի մայիսի 3-ից 4-ը Հեյդար Ալիևը Բելգիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրեց Շրջանակային համաձայնագիր, այս կերպով Ադրբեջանը դարձավ ԳՀԽ ծրագրի անդամ։ Այս համաձայնագրի ստորագրումը նախատեսում էր լայբամաշտաբ համագործակցություն Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև[1]։

1995 թվական

1995 թվականի ապրիլի 23-ին Հեյդար Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հավեր Սոլանային հանձնեց վկայագիր, որը վերաբերվում էր Ադրբեջանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցությանը[6]։

1996 թվական

1996 թվականի ապրիլի 22-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահը հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, որին նա ներկայացրեց մի փաստաթուղթ, որը սահմանում էր Ադրբեջանի պահանջները և ներուժը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար[7]։

1997 թվական

1997 թվականի հունվարին ստեղծվեցին ադրբեջանական խաղաղապահ ուժերը։ Նույն թվականին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբում բացվեց Ադրբեջանի ներկայացչությունը և Ադրբեջանը միացավ Պլանավորման և վերլուծության ծրագրին[3]։

փետրվարի 13-ին ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը Հեյդար Ալիևի հրավերով երկօրյա այց է կատարել Ադրբեջան, որի շրջանակներում հանդիպել է երկրի նախագահի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարենրի հետ, նա նաև ելույթ է ունեցել Ադրբեջանի Ազգային ժողովում ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև կապերի զարգացման հարցով[1]։

Մայիսի 30-ին Իտալիայում կայացավ գործընկեր երկրների համաժողով, որի ընթացքում ՀԱԳԽ-ն վերափոխվեց և դարձավ Եվրոատլանտյան գործընկերության խորհուրդ (ԵԳԽ)[1]։

նոյեմբերի 4-ից 6-ը Բաքվում կայացավ հրամանատարական զորավարժությունների նախապատրաստական սեմինար, որը դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում Ադրբեջանում կայացած առաջին իրադարձությունը։

Նոյեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահը ստորագրեց ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդման հրամանագիր[8]։

1998 թվական

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Հավեր Սոլանան երկրորդ անգամ այցելեց Բաքու, որի շրջանակներում հանդիպեց երկրի նախագահի, Միլի մեջլիսի նախագահի և վարչապետի հետ, որի շրջանակներում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգության հարցեր։

1999 թվական

1999 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը մասնակցել է Վաշինգթոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի 50-ամյակի տարեդարձին, որի ժամանակ Ալիևը հանդես է եկել ելույթով[7]։

Մայիսի 27-28-ին Եվրատլանտյան գործընկերության խորհրդի շրջանակներում Ադրբեջանում տեղի է ունեցել ատլանտյան քաղաքականության խորհրդատվական խմբի նիստ, որի շրջանակներում Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի գլխավորած ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը ժամանեց Բաքու[9]։

Սեպտեմբերից Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ Եվրատլանտյան գործընկերության խորհուրդը սկսեց իր գործունեությունը Ադրբեջանի մայրաքաղաքում[1]։

Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի խաղաղապահ խումբը սկսեց մասնակցել խաղաղապահ գործողություններին Կոսովոյում, իսկ 2002 թվականից Աֆղանստանում[1][10]։

2000 թվական

2000 թվականի ապրիլին Բաքվում անցկացվեց ռազմաքաղաքական համագործակցության տարածաշրջանային դասընթաց, որը դարձավ Վրաստանում անցկացվող դասընթացի երկրորդ փուլը[1]։

Հուլիսի 20-ից 21-ը Բաքվում կայացավ «Կովկասում էներգետիկ անվտանգություն» խորագրով համաժողով[9]։

XXI դար խմբագրել

2001 թվական

2001 թվականի հունվարի 16-ից 17-ը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Լորդ Ջորջ Ռոբերտսոնը պաշտոնական այցով եղավ Բաքվում, այցի շրջանակներում նա հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի նախագահի, վարչապետի, Միլի Մեջլիսի նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։ Նա ելույթ ունեցավ Բաքվի պետական համալսարանում, որից հետո ստացավ ԲՊՀ-ի պատվավոր դոկտորի աստիճան[1]։

Հուլիսի 21-ից 22-ը կայացավ Շվեյցարիայի և Ադրբեջանի կառավարությունները համատեղ սեմինարը։ Սեմինարին մասնակցում էին՝ Եվրոատլանտյան համագործակցության խորհրդի հատուկ աշխատանքային խմբեր, ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ։ Սեմինարի մասնակիցները այս իրադարձությունը անվանեցին տարածաշրջանային խնդիրների լուծման փորձ։

Նոյեմբերի 5-ից 17-ը Բաքվում «Cooperative Determination» հրամանատարա-շտաբային վարժանքները։ Նոյեմբերի 16-ից 17-ը ՆԱՏՕ-ի և Փորձարարական սոցիալական հոգեբանության եվրոպական ասոցիացիայի համագործակցության շրջանակներում Բաքվում կայացավ «Բալկաններում տարածաշրջանային համագործակցությունից քաղած դասեր» խորագրով սեմինար[1]։

2002 թվական

Փետրվարի 7-ին Հեյդար Ալիևը փաստաթուղթ ստորագրեց «Ադրբեջանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին» նախագահի հրամանագրում փոփոխությունների մասին։

Հունվարի 17-ից 18-ը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի նախագահ Ռաֆայել Էստրադան այցելեց Ադրբեջան, որի ընթացքում հանդիպեց՝ երկրի նախագահի, խորհրդարանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ[9]։

Մայիսի 7-ից 8-ը Բաքվում ՆԱՏՕ/Ժամանակակից հասարակության հիմնախնդիրների հանձնաժողով (CPSO) կայացավ համագործակցության շրջանակներում «Կասպից ծովի էկոլոգիական խնդիրներ» խորագրով սեմինար, որի ընթացքում ներկայացվեց Կասպից ծովի համար կարճաժամեկտ նախագիծ։ Սեմինարի ընթացքում Ադրբեջան այցելեց նաև ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի գիտության և բնապահպանության գծով տեղակալ Յան Ֆյուրնեն։

Հունիսի 27-28-ին ՆԱՏՕ/ՍՀԵԱ (Սոցիալական հոգեբանության եվրոպական ասոցիացիա) համագործակցության շրջանակներում անց կացվեց «Տարածաշրջանային համագործակցության սպառնալիքները Հարավային Կովկասում» խորագրով սեմինար[7]

Նոյեմբերի 19-ին Ադրբեջանում ընդունեցին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի ասոցիատիվ անդամները[7]։

Նեյմբերի 21-22-ին Պրահայում կայացավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցում էր նաև նախագահ Հեյդար Ալիևի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը[4]։

 
Ադրբեջանցի խաղաղապահներ

Նոյեմբերի 25-26-ին ՆԱՏՕ-ի քաղաքացիական հաղորդակցությունների պլանավորման հանձնաժողովի ներկայացուցիչները պաշտոնական այց են կատարել Ադրբեջանի Հանրապետություն[1]։

2002 թվականին Ադրբեջանը որոշում ընդունեց խաղաղապահ զորակազմ (33 զինծառայող) ուղարկել Աֆղանստան, իսկ 2003 թվականին՝ (150 զինծառայող) Իրաք[3]։

Փաստաթղթեր խմբագրել

  1. Report by the Ministry of Foreign Affairs of the Republic of Azerbaijan on Illegal economic and other activities in the occupied territories of Azerbaijan
  2. Press Release on the report of the Ministry of Foreign Affairs of the Republic of Azerbaijan entitled «Illegal economic and other activities in the occupied territories of Azerbaijan»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Azerbaijan». www.azerbaijan.az. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. «НАТО и Азербайджан | Информационно-аналитический портал «НАТО.РФ»». xn--80azep.xn--p1ai. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Vesti.az - 22 года назад Азербайджана подключился к натовской программе «Партнёрство ради мира»». m.vesti.az. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 «Саммиты НАТО. Досье». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. «"Партнерство ради мира" (Partnership for Peace — PfP) | Информационно-аналитический портал «НАТО.РФ»». xn--80azep.xn--p1ai. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. «СОТРУДНИЧЕСТВО АЗЕРБАЙДЖАНА С НАТО И СИТУАЦИЯ В НАГОРНОМ КАРАБАХЕ: ЭТАПЫ, НАМЕРЕНИЯ, РЕЗУЛЬТАТЫ». www.noravank.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Welcome to Heydar Aliyevs Heritage Research Center». lib.aliyev-heritage.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. «МИНИСТЕРСТВО ОБОРОНЫ АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ» (ռուսերեն). mod.gov.az. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. 9,0 9,1 9,2 Tuncay Huseynzade. «Независимый Азербайджан» (անգլերեն). republic.preslib.az. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  10. «Азербайджанский военный контингент - в Сирию?». ЭХО (ռուսերեն). 2017 թ․ հուլիսի 16. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել