Ադրբեջանի մնջախաղի պետական թատրոն

Ադրբեջանի մնջախաղի պետական թատրոն (ադրբ.՝ Azərbaycan Dövlət Pantomima Teatrı), մնջախաղի ժանրի պետական թատրոն Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում։ Թատրոնը ստեղծվել է 1994 թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 2000 թվականին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Բեխտիյար Խանըզադեն, ով ղեկավարում է թատրոնը 1994 թվականն ի վեր[1][2]։

Ադրբեջանի մնջախաղի պետական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Ադրբեջան
Գտնվելու վայրըԲաքու
Հիմնադրման ամսաթիվ1994
Կայքpantomima.az
 Azerbaijan State Pantomime Theatre Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Ադրբեջանի մնջախաղի պետական թատրոնի բեմադրությունը

Թատրոնը ստեղծվել է որպես Մնջախաղ Թատրոն-Սթուտիո, 1994 թվականի մայիսի 16-ին Ադրբեջանի մշակույթի նախարարի հրամանով և գործել Ադրբեջանի պատանի հանդիսատեսի թատրոնի տակ։ Թատրոնը հիմնադրվել է Ադրբեջանի ժողովրդական արտիստ Բեխտիյար Խանըզադեի կողմից։ Պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 2000 թվականին։ Չունենալով սեփական տարածք, թատրոնի բեմադրությունները ներկայացվել են Ադրբեջանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 2005 թվականը Բաքվի քաղաքապետարանի որոշմամբ թատրոնին շենքի կառուցման համար տարածք է հատկացվել Ազատլըգ պողոտայում։ 2006 թվականին Ադրբեջանի մնջախաղի պետական թատրոնին գործունեություն ծավալելու նպատակով հատկացվել է նոր շենքը[3][4]։

Խաղացանկ խմբագրել

Թատրոնի խաղացանկում են հետևյալ բեմադրությունները․

  • «Հույս»
  • «Շենգյուլ, Շունգյուլ, Մենգյուլ»
  • «Մանգուրտ»
  • «Սեր»
  • «Փոքրիկ Տիրակալ»
  • «Դիմակ»
  • «Շրջանակ»
  • «Դեժավյու»

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. azerbaijans.com
  2. Театр Пантомимы
  3. «Ադրբեջանի մնջախաղի պետական թատրոն». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.