Ադրբեջանա-ֆինլանդական հարաբերություններ

Ադրբեջանա-ֆիննական հարաբերություններ (ադրբ.՝ Azərbaycan–Finlandiya münasibətləri), պաշտոնական հարաբերություններ Ադրբեջանի և Ֆինլանդիայի Հանրապետություների միջև։

Ադրբեջանա-ֆինլանդական հարաբերություններ
Ադրբեջան և Ֆինլանդիա

Ադրբեջան

Ֆինլանդիա

ՊատմությունԽմբագրել

ԱԺՀ ժամանակաշրջանԽմբագրել

Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության օրոք Ֆինլանդիայի ներկայացուցչությունը գտնվել է Բաքվի Բալախանի շրջանում Նոբել եղբայրների գրասենյակում։ Ներկայացուցչությունը գլխավորել է հյուպատոսական գործակալ Վեգելիուսը[1]։

Դիվանագիտական ​​հարաբերություններԽմբագրել

Երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի մարտի 24-ին[2]։

Ֆինլանդիան հանդիսանում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի անդամ, որը ստեղծված է հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ ԵԱՀԿ սկզբունքների հիման վրա[3]։ Մինսկի գործընթացի համանախագահող ինստիտուտն ի սկզբանե, Ռուսաստանի հետ նաև գլխավորել էր Ֆինլանդիան[3]։

Միջխորհրդարանական հարաբերություններԽմբագրել

Ադրբեջանի Հանրապետության Ազգային Ժողովում գործում է Ադրբեջան-Ֆինլանդիա միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբ[4]։ Այս աշխատանքային խումբը ստեղծվել է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին և ղեկավարել է Վագիֆ Վաքիլովը[5]։

ԾանոթագրություններԽմբագրել