Ադրբեջանա-բանգլադեշական հարաբերություններ

Ադրբեջանա-բանգլադեշական հարաբերություններ, դրանք երկկողմ քաղաքական հարաբերություններ են Ադրբեջանի և Բանգլադեշի միջև տնտեսական և մշակութային ոլորտներում։

Ադրբեջանա-բանգլադեշական հարաբերություններ
Ադրբեջան և Բանգլադեշ

Ադրբեջան

Բանգլադեշ

Դիվանագիտական հարաբերություններ խմբագրել

1992 թվականի փետրվարի 26-ին Բանգլադեշը դարձել է 13-րդ երկիրը, որը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ է սկսել Ադրբեջանի հետ։

Բանգլադեշում հավատարմագրված է նաև Հնդկաստանում Ադրբեջանի դեսպան Իբրահիմ Հաջիևը[1]։ Թուրքիայում Բանգլադեշի դեսպան Ալլամա Սիդիկիին նույնպես հավատարմագրվել է Ադրբեջանում Բանգլադեշի դեսպան[2]։

2013 թվականին Ադրբեջանն ու Բանգլադեշը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել դիվանագիտական ծառայության ակադեմիաների միջև համագործակցության վերաբերյալ[2]։

Պաշտոնական այցեր խմբագրել

2013 թվականին Բանգլադեշի քաղաքացիական ավիացիայի և զբոսաշրջության նախարար Մուհամեդ Ֆարուք Խանը այցելել էր Բաքու՝ մասնակցելու միջմշակութային երկխոսության 2-րդ համաշխարհային համաժողովին[3]։

2013 թվականին Բանգլադեշի արտաքին գործերի նախկին նախարար Դիպու Մոնին պաշտոնական այց է կատարել Բաքու։ Մոնին պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա նաև հանդիպումներ է ունեցել տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաևի և միգրացիոն պետական ծառայության ղեկավար Ֆիրուդին Նաբիևի հետ։ Դիպա Մոնիի պաշտոնական այցը Բաքու շրջադարձային կետ է համարվել Ադրբեջանի և Բանգլադեշի միջև երկկողմ հարաբերություններում[4]։

Միջազգային համագործակցություն խմբագրել

Երկրները համագործակցում են տարբեր կազմակերպությունների շրջանակներում՝ Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Իսլամական համագործակցության կազմակերպություն (ԻՀԿ))[5][6]։

Բանգլադեշը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում աջակցել է Ադրբեջանին ՄԱԿ-ում[7][8]։

Բանգլադեշն աջակցում է նաև Խոջալուի ցեղասպանության հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը[9]։

Ադրբեջանը Բանգլադեշին աջակցել է 2011 թվականին միջազգային ծովային կազմակերպությունում նրա առաջադրման հարցում[10]։

Երկու երկրներն էլ ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկի նախաձեռնության անդամներ են[11]։

Տնտեսական համագործակցություն խմբագրել

Ադրբեջանն ու Բանգլադեշը հետաքրքրություն են ցուցաբերել առևտրի և ներդրումների ընդլայնման նկատմամբ։ Ադրբեջանը շահագրգռված է Բանգլադեշի պատրաստի արտադրանքի, դեղագործական պատրաստուկների, կաշվե իրերի և կերամիկայի ներկրմամբ։ Ադրբեջանը նաև շահագրգռված է Բանգլադեշից աշխատուժի ներկրմամբ՝ աջակցելու ենթակառուցվածքների զարգացման ջանքերին[2]։

2013 թվականին երկու երկրները համաձայնել են ձևավորել համատեղ տնտեսական հանձնաժողով (JEC) չօգտագործված առևտրային, տնտեսական և ներդրումային հնարավորությունների ուսումնասիրման համար[7]։

2014 թվականին Ադրբեջանը առևտրա-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը ուղարկել է Բանգլադեշի առևտրի նախարարություն։ Համաձայնագիրը կօգնի ընդլայնել համագործակցությունը տնտեսական ոլորտում աշխատող պետական մարմինների, մասնագիտական կազմակերպությունների, բիզնեսի, ֆեդերացիաների, պալատների, տարածաշրջանային և տեղական կազմակերպությունների մասնակցությամբ։ Համաձայնագիրը նաև կոչ է անում ընդլայնել երկու երկրների մարդկանց և ձեռնարկությունների միջև այցերը, հանդիպումները և այլ փոխազդեցությունները՝ տոնավաճառներին, գործարար միջոցառումներին, սեմինարներին, սիմպոզիումներին և կոնֆերանսներին մասնակցելու համար[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Azerbaijan`s ambassador presents credentials to President of Bangladesh» (անգլերեն). azertag.az. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 «News Details». web.archive.org. 2015 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  3. «Азербайджан и Бангладеш» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. Senior Correspondent, bdnews24.com. «Azerbaijan asked to open Dhaka mission». bdnews24.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «Бангладеш предлагает Азербайджану воспользоваться своим опытом» (ռուսերեն). Minval.az. 2017 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  6. «Президент Ильхам Алиев принял верительные грамоты новоназначенного посла Бангладеш в Азербайджане [ОБНОВЛЕНО] ВИДЕО» (ռուսերեն). azertag.az. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  7. 7,0 7,1 7,2 The Financial Express. «The Financial Express» (անգլերեն). The Financial Express. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  8. «Официальный сайт президента Азербайджанской Республики - НОВОСТИ » Приемы» (ռուսերեն). ru.president.az. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  9. «Azerbaijan, Bangladesh mull migration cooperation» (անգլերեն). azertag.az. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  10. 1 «Bangladesh&Azerbaijan. Cooperation». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  11. Aneja, Atul (2015 թ․ հունիսի 30). «India is the second largest shareholder». The Hindu. Beijing:. 0971-751X. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)