Ադրամելեք կամ ավելի հաճախ Ադրամելիք, դժոխքի մեծ կանցլեր, դևերի գերագույն խորհրդի նախագահ։ Նա պատասխանատու է Սատանայի զգեստապահարանի համար[1]։ Նրա անունը հիշատակվում է Աստվածաշնչում որպես ասորական աստվածություն, որին մարդկային զոհեր են մատուցում։ «Ադրամելիք» նշանակում է «փառավոր թագավոր»։ Նրան երկրպագում էին որպես արևի աստված, (նրա հետ հիշատակվում է նաև Անամելիքը, որպես լուսնի աստված) արվեստների բարեխոս[2]։ Նրա երկրպագության կենտրոնը Սեպարվաիմ քաղաքն է[3]։

Adramelech

Կա կարծիք, որ Ադրամելիքին երեխաներ էին զոհեր մատուցում` նրանց այրելով այդ աստվածության մեծ բրոնզե արձանի առաջ։ Չնայած դրան հնէաբանները չեն գտել ոչ մի ապացույց նման արձանների գոյության մասին[2]։ Սրա պատճառով նրան նույնացրին Բաալի հետ ում նույնպես նման կերպ զոհեր էին մատուցում[4]։

Ադրամելիքը քրիստոնեությունում  խմբագրել

Քրիստոնեությունում Ադրամելիքը դարձավ Սատանայի աջ ձեռքը։ Նա սովորաբար պատկերվում է մարդու մարմնով, ջորու գլխով և սիրամարգի պոչով, կամ առյուծի կերպարանքով մորուքով և թևերով։ Նա ութերորդն է 10 արքդևերից ուշ Կաբբալայում։ Ինչպես նաև որոշ հիշատակություններում նշվում է որպես կայծակի և որոտի աստված[1]։ Լա Վեյը «Սատանայի Աստվածաշնչում» սխալմամբ անվանում է Ադրամելիքին «շումերական Սատանա»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Анастасия, Александрова. «Мифологическая энциклопедия: Демонология: Адрамелех, Адрамалех, Адрамалек». myfhology.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  2. 2,0 2,1 «Адрамелех» (ռուսերեն). 2016 թ․ ապրիլի 10. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Sepharvaim» (անգլերեն). 2017 թ․ մարտի 5. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. «Баал» (ռուսերեն). 2017 թ․ հունիսի 14. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «Сатанинская библия» (ռուսերեն). 2017 թ․ ապրիլի 26. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)