Ադոլֆ Ֆրեդերիկ, Քեմբրիջի դուքս

Ադոլֆ Ֆրեդերիկ, Քեմբրիջի դուքս (անգլ.՝ Adolphus Frederick, Duke of Cambridge, փետրվարի 24, 1774(1774-02-24)[1][2][3][…], Բուքինգեմյան պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հուլիսի 8, 1850(1850-07-08)[1][2][3][…], Cambridge House, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն)՝ բրիտանացի ֆելդմարշալ, Անգլիայի թագավոր՝ Ջորջ III կրտսեր որդին:

Ադոլֆ Ֆրեդերիկ, Քեմբրիջի դուքս
անգլ.՝ Adolf Frederick
գերմ.՝ Adolf Friedrich
Adolphus Frederick Duke of Cambridge.JPG
փետրվարի 24, 1774(1774-02-24)[1][2][3][…] - հուլիսի 8, 1850(1850-07-08)[1][2][3][…] (76 տարեկան)
ԾննդավայրԲուքինգեմյան պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահվան վայրCambridge House, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանՍուրբ Գեորգի մատուռ
ԶորատեսակԲրիտանական բանակ
Կոչումֆելդմարշալ
Մարտեր/
պատերազմներ
Ֆրանսիական հեղափոխական պատերազմներ և նապոլեոնյան պատերազմներ
ՊարգևներԲանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ, Սև արծվի շքանշան, Անդրեաս առաքյալի շքանշան և Կապիչի շքանշան

ԳործունեուոթյունԽմբագրել

Հաճախել է Գյոթինգենի համալսարանը: 1793 թ. նիդեռլանդական արշավանքի ժամանակ արքայազն Ադոլֆը գերի ընկավ, բայց շուտով նրան փոխանակեցին:

1801 թ. արքայազն Ադոլֆը, ում շնորհվել էր Քեմբրիջի դուքսի տիտղոս, ուղարկվեց Բեռլին, որպեսզի հակազդի Հաննովերի կուրֆյուրստությունը գրավելու որոշմանը, բայց այդ առաքելությունը ձախողվեց: Նույնքան անհաջող էր Քեմբրիջին Հաննովերի զինված ուժերի գլխավոր նշանակելու փորձը (1803 թ.) և Քեմբրիջը խուսափեց նահանջելու անհրաժեշտությունից միայն այն բանի շնորհիվ, որ ղեկավարությունը հանձնեց գեներալ Ի. Լ. ֆոն Վալմոդենին[4]:

Գեորգ 3-րդին Հենովերը վերադարձնելուց և 1815 թվականին նորից ստեղծված Հանովերի թագավորության գահին բարձրանալուց հետո, 1816 թվականին Քեմբրիջը ուղարկվեց այնտեղ որպես գեներալ-փոխարքա, իսկ 1831 թվականի անկարգություններից հետո Գյոթինգենում նշանակվեց Հանովերի փոխարքա: Նրա օրոք՝ 1819 թվականին վերանայվեց պալատական հին սահմանադրությունը, իսկ 1833 թվականին նոր սահմանադրություն ընդունվեց, տրված Վիլհեմ 4-րդի կողմից:

1833 թվականի օգոստոսի 26-ին պարգևատրվեց Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանով:

Վիլհեմ 4-րդի մահից հետո 1837 թվականին Հաննովերը անցավ Քեմբրիջի ավագ եղբայր՝ Էռնեստ Օգոստոսին, ինչի արդյունքում Քեմբրիջը վերադարձավ Անգլիա, որտեղ հիմնեց շատ բարեգործական կազմակերպություններ:

ԸնտանիքԽմբագրել

1818 թվականից ամուսնացած էր Ավգուստա Գեսսեն Կասելսկայի հետ (1797-1889-ական թվականներ)

Երեխաներ:

  • Ջորջ (1819-1904- անակ թվականներ), Քեմբրիջի դուքս, բրիտանացի հրամանատար, ավելի հաջողակ քան հայրը
  • Ավգուստա (1822-1916-ական թվականներ)
  • Մարիամ (1833-1897-ական թվականներ)՝ ամուսնացած էր Տեքսկի դուքս Ֆրնցիսկոսի հետ, այդ ամուսնությունից ծնվեցին բրիտանացի թագուհի Մարիա Տեքսացին, Ջորջ 5-րդի կինը և Ադոլֆ Տեքսացին, ով անվանվել է ի պտիվ պապի, իսկ 1917 թվականին Ջորջ 5-րդից ստացավ Քեմբրիջ ազգանունը և Քեմբրիջի մարկիզի տիտղոս:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 RKDartists
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
  4. Карабанов П. Ф. Списки замечательных лиц русских / [Доп.: П. В. Долгоруков]. — М.: Унив. тип., 1860. — 112 с. — (Из 1-й кн. «Чтений в О-ве истории и древностей рос. при Моск. ун-те. 1860»)