Ադոլֆ Դասլեր
Ադոլֆ (Ադի) Դասլեր (գերմ.՝ Adolf (Adi) Dassler, նոյեմբերի 3, 1900[1][2], Հերցոգենաուրախ, Էրլանգեն Հյոխշտադ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն - սեպտեմբերի 6, 1978[1][2], Հերցոգենաուրախ, Էրլանգեն Հյոխշտադ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ձեռնարկատեր, Ադիդաս ընկերության հիմնադիր։
Ադոլֆ Դասլեր | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1900[1][2] |
Ծննդավայր | Հերցոգենաուրախ, Էրլանգեն Հյոխշտադ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 6, 1978[1][2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Հերցոգենաուրախ, Էրլանգեն Հյոխշտադ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, քաղաքական գործիչ և նորաձևության դիզայներ |
Աշխատավայր | Ադիդաս |
Ամուսին | Käthe Dassler? |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Horst Dassler? |
Adi Dassler Վիքիպահեստում |
Մանկություն, պատանեկություն, բիզնես
խմբագրելԾնվել է ոչ հարուստ ընտանիքում։ Մասնագիտությամբ կոշկակար էր, (մասնագիտությունը ժառանգել էր հորից, մայրը լվացարարուհի էր) արդեն առաջին համաշխարհային պատերազմից հետո Ադոլֆը հոր` Կրիստոֆ Դասլերի օգնությամբ սկսեց արտադրել սպորտային կոշիկներ։ Նրա գործընկերներն էին Ցելեյն եղբայրները, նրանք դարբին էին և ստեղծեցին մարզակոշիկների ներբանների պայտասեպերը։ 1923 թվականին Ադոլֆը իր ֆիրմա հրավիրեց ավագ եղբորը` Ռուդոլֆին։ 1924 թվականի հուլիսի 1-ին Ռուդոլֆ և Ադոլֆ եղբայրները բացեցին Gebrüder Dassler կոշիկի ֆիրման, որը դարձավ շատ հաջողակ։ Ադոլֆը զբաղվում էր արտադրության հարցերով, Ռուդոլֆը` վաճառքով։ Արդեն 1928 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ որոշ մարզիկներ հանդես եկան Դասլերի մարզակոշիկներով։ 1933 թվականի մայիսի 1-ին երկու եղբայրները ընդգրկվեցին Նացիոնալ սոցիալիստական գերմանական աշխատանքային կուսակցության մեջ։ Շուտով եղբայրների հարաբերությունները վատացան և 1948 թվականին նրանք բաժանեցին ֆիրման։ Ադոլֆը ստեղծեց Ադիդաս ֆիրման, իսկ Ռուդոլֆը` Պումա ընկերությունը։ 1978 թվականի օգոստոսի 18-ին Ադոլֆը ունեցավ ուղեղի կաթված և մահացավ սեպտեմբերի 6-ին։
Անձնական հատկանիշներ
խմբագրելԴասլերը կոմերցիոն հաջողությունները դասեց երկրորդ տեղում։ Առաջին տեղում նրա անզուսպ սերն էր դեպի սպորտը։ Նա շատ ակտիվ մարդ է եղել։ 75 տարեկանում թենիս է խաղացել և լողացել է լողավազանում։ Ֆիրմայի գործերով զբաղվել է մինչև մահ։ Նրա հետաքրքրություններից մեկը եղել է ֆուտբոլային մարզակոշիկների ձևավորումը։ Նրան է պատկանում փոփոխվող պայտասեպերով ֆուտբոլային մարզակոշիկների ստեղծումը։ 1954 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Դասլերը պատասխանատու էր Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի հանդերձանքի համար։
Հուշարձան
խմբագրել2006 թվականի մայիսին « Ադիդաս» ֆիրմայի հիմնադրի հայրենի Հերցոգենաուրախ (Բավարիա) քաղաքում բացվեց Ադի Դասլերի բրոնզյա հուշարձանը։ Քանդակագործն էր Իոսիֆ Տաբաչնիկը։ Ադի Դասլերը նստած էր իր անունով մարզադաշտի երկրորդ շարքում` մարդկանց մեջ։ Էներգիայով լեցուն, կրքոտ, չվհատվող, ուժերով լեցուն, հասարակ կոշկակար, ով դարձավ միլիոնատեր, ձեռքին բռնած է աշխարհը նվաճած ֆուտբոլային մարզակոշիկը։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Смит, Барбара. Adidas или Puma? Борьба братьев за мировое лидерство. / Пер. с нем. И. Каневской. — М.: ЗАО «Олимп-Бизнес», 2012. — 392 с.: ил. — ISBN 978-5-9693-0198-6.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հոդված Adi Dassler — the man who gave adidas its name adidas.com կայքում
- Статья об Адольфе 'Ади' Дасслере на «peoples.ru»
- Panzerschreck statt Sportschuh (գերմ.)
- Аннотация к документальному телефильму «Duelle — Adidas gegen Puma» (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Դասլեր» հոդվածին։ |