Կառլ Էռնստ Ադոլֆ Անդերսեն (գերմ.՝ Karl Ernst Adolf Anderssen, հուլիսի 6, 1818(1818-07-06)[1][2][3], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն - մարտի 13, 1879(1879-03-13)[1][2][3], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն), գերմանացի շախմատի վարպետ, մաթեմատիկոս, մանկավարժ։ Նա հաղթել է 1851 և 1862 թվականների մեծ միջազգային մրցաշարերում, սակայն պարտություններ է կրել Պոլ Մորֆիից 1858 թվականին և Վիլհելմ Շտայնիցից ՝ 1866 թվականին։ Ըստ դրա նա համարվել է աշխարհի առաջատար շախմատիստ 1851-1858 թվականներին և առաջատար ակտիվ խաղացող[4]։ «Աշխարհի առաջատար շախմատիստ» ՝քանի որ 1862-1866 թվականներին «շախմատի աշխարհի չեմպիոն» կոչումը դեռ գոյություն չուներ։

Ադոլֆ Անդերսեն
գերմ.՝ Karl Ernst Adolf Anderssen
And00278.png
Պետություն(ներ)Flag of the Kingdom of Prussia (1803-1892).svg Պրուսիայի թագավորություն և Flag of Germany (1867–1918).svg Գերմանական կայսրություն
Ծննդյան ամսաթիվհուլիսի 6, 1818(1818-07-06)[1][2][3]
ԾննդավայրՎրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն
Մահվան ամսաթիվմարտի 13, 1879(1879-03-13)[1][2][3] (60 տարեկան)
Մահվան վայրՎրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
365chessAdolf_Anderssen
Մասնակցել էLondon 1851 chess tournament? և Immortal Game?
Commons-logo.svg Adolf Anderssen Վիքիպահեստում

Անդերսենը դարձավ Եվրոպայի ամենահաջողակ մրցաշարի խաղացողը՝ հաղթելով իր մասնակցած խաղերի կեսից ավելին, ներառյալ հայտնի Բադեն-Բադենի 1870 թվականի շախմատի մրցաշարը։ Այս հաջողությունների մեծ մասին նա հասավ 50–ից բարձր տարիքում։

Անդերսենն հայտնի է իր փայլուն զոհաբերական և հարձակողական խաղային ոճով, մասնավորապես իր «Անմահ խաղ» (1851թ․) և «Մշտադալար խաղ» (1852թ․) կոչվող խաղերում։ Մեծ էր Անդերդենի դերը շախմատային խնդիրների զարգացման գործում․առաջ անցնելով ավանդական խաղային ոճերից՝ ​ հասավ խաղային գործելաոճի նրբագեղության և բարդության։ Նա նաև շախմատի վարպետներից ամենասիրելիներից մեկն էր և դարձավ շախմատային «ավագ պետական ​​գործիչ», որին մյուսները դիմում էին խորհրդատվության կամ արբիտրաժի համար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. Wall W.։ «Adolf Anderssen (1818-1879)»։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-25-ին։ Վերցված է 2008-06-17