Ադոլֆս Աբելե (լատիշ․՝ Ādolfs Ābeleհունվարի 24, 1889(1889-01-24)[1], Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 2, 1967(1967-08-02)[1], Կալամազու, Միչիգան, ԱՄՆ), լատվիացի կոմպոզիտոր և երգչախմբի դիրիժոր։

Ադոլֆս Աբելե
Բնօրինակ անունլատիշ․՝ Ādolfs Ābele
Ծնվել էհունվարի 24, 1889(1889-01-24)[1]
Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Լատվիա
Մահացել էօգոստոսի 2, 1967(1967-08-02)[1] (78 տարեկան)
Կալամազու, Միչիգան, ԱՄՆ
Մասնագիտությունդիրիժոր և կոմպոզիտոր
Գործիքներերգեհոն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

1907 թվականին ավարտել է Ցեսիսի դպրոցը, տեղափոխվել Ռիգա, որտեղ երաժշտություն է ուսանել Էմիլ Դարզինի ղեկավարությամբ։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (1915 թ.), Յազեպ Վիտոլ կոմպոզիցիայի դասարանը, Յակով Գադշինինի մոտ սովորել է նաև երգեհոն նվագել։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է լատիշ հրաձիգների 4-րդ գնդի կապելմեյստեր։ Պատերազմից հետո բնակություն է հաստատել Ռիգայում, 1918 թվականին որպես կրկնուսույց ընդունվել է Ազգային օպերայի թատրոն։ 1919-1924 թվականներին որպես երգեհոնահար դասավանդվել և աշխատել է Լիեպայայում, 1922 թվականից եղել է Լիեպայայի ժողովրդական կոնսերվատորիայի առաջին տնօրենը[2]։ 1924–1944 թվականներին դասավանդել է Լատվիայի կոնսերվատորիայում, 1938 թվականից՝ որպես պրոֆեսոր։ Միաժամանակ, 1927 թվականից եղել է Լատվիայի «Ձիեսմուվարա» երգչախումբի դիրիժոր, դրա կազմում շրջագայել է սկանդինավյան և բալթյան երկրներում։ Եղել է VII, VIII և IX լատվիական երգի տոնների գլխավոր դիրիժորը։

1944 թվականին լքել է Լատվիան, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ապրել է Գերմանիայում՝ Նեքարի Էսլինգենում, որն ընդունվել է բազմաթիվ տեղահանվածների Լատվիայից։ 1950 թվականին մեկնել է ԱՄՆ, աշխատել որպես երգեհոնահար։ Եղել է Էսլինգենում Լատվիական երգի տոնի (1947 թ.) և ԱՄՆ-ում Լատվիական երգի երկրորդ տոնի գլխավոր դիրիժորը (Չիկագո, 1958)։

Աբելեի՝ որպես կոմպոզիտորի, ստեղծագործական ժառանգության հիմքը կազմում են ավելի քան 70 երգչախմբային a cappella ստեղծագործություն։ Նա նաև ունի մոտ 40 երգ, մի շարք սիմֆոնիկ ստեղծագործություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Emiļa Melngaiļa Liepājas mūzikas vidusskola (լատիշերեն)

Արտաքին հղումներ խմբագրել