Ադելիա Տիգրանի Պետրոսյան (ռուս.՝ Аделия Тиграновна Петросян, հունիսի 5, 2007(2007-06-05)[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), ազգությամբ հայ ռուսաստանցի գեղասահորդուհի, հանդես է գալիս մենասահքում։ Առաջինը կանանց շրջանում կատարել է 2 քառակի ռիտբերգեր[2][3]։

Ադելիա Պետրոսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 5, 2007(2007-06-05)[1] (16 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, Ռուսաստան[1]

2021 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ չմշկավազորդների միջազգային միության վարկանիշում զբաղեցնում է 77-րդ տեղը[4]։

Կենսագրություն խմբագրել

Ադելիա Պետրոսյանը ծնվել է 2007 թվականի հունիսի 5-ին, Մոսկվա քաղաքում։

2019-2020 թվականի սեպտեմբերին գրավել է հինգերորդ տեղը Ռուսաստանի գավաթի առաջին փուլում[5], հոկտեմբերին՝ երրորդ տեղը Ռուսաստանի գավաթի երկրորդ փուլում[6]։ 2020 թվականի փետրվարի սկզբին նա մասնակցել է Սարանսկում կայացած Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը և կարճ ծրագրում 68,20 միավորով զբաղեցրել հինգերորդ տեղը[7], ազատ ծրագրում 132,87 միավորով զբաղեցրել է յոթերորդ տեղը, արդյունքում՝ ընդհանուր 201,07 միավորով վեցերորդ տեղը[8]։ Նույն թվականի փետրվարի 21-ին Մեծ Նովգորոդում տեղի ունեցած Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում նա ընդհանուր 205,22 միավորով գրավել է երրորդ տեղը[9]։ Չորս օր անց՝ փետրվարի 25-ին Մոսկվայի առաջնությունում նա ընդհանուր 199,89 միավորով զբաղեցրել երկրորդ տեղը[10]։

2020 թվականի հոկտեմբերին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի պատանիների գավաթի խաղարկության երրորդ փուլում Ադելիա Պետրոսյանը հաղթող է ճանաչվել[11]։

Հաջորդ տարվա փետրվարի սկզբին Ադելիան ելույթ է ունեցել Կրասնոյարսկում տեղի ունեցած Ռուսաստանի պատանիների առաջնությունում, որտեղ ընդհանուր 211,87 միավորով նվաճել է արծաթե մեդալ՝ իրենից առաջ թողնելով միայն իր հասակակից Սոֆյա Ակատևային[12]։ Ադելիա Պետրոսյանը ելույթ է ունեցել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության երաժշտության տակ և խոսել իր հայկական արմատների մասին[13][14] ։ Նույն թվականի մարտի սկզբին նա ելույթ է ունեցել Ռուսաստանի գավաթի եզրափակիչում, որտեղ ընդհանուր 204,22 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը[15]։

2021—2022 մրցաշրջանում Ադելիան պատանիների (Գրան Պրի) և մեծահասակների ազգային (Ռուսաստանի գավաթ) միջազգային մրցումների ուղեգիր է ձեռք բերել։ Սեպտեմբերին Սլովակիայի Կոշիցե քաղաքում տեղի ունեցած պատանիների Գրան պրիի երրորդ փուլում կարճ ծրագրում 69,30 միավորով զբաղեցրեց միջանկյալ երրորդ տեղը[16][17]։ Սեպտեմբերի վերջին Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում տեղի ունեցած պատանիների Գրան պրիի հինգերորդ փուլում կարճ ծրագրում նա 70,86 միավորով զբաղեցրել է առաջին տեղը։ Ադելիան քառացատկ ծրագրում մրցավարներից ստացել է 210,57 միավոր[18][19][20][21][22]։

2021 թվականի նոյեմբերին Ադելիան մասնակցել է Պերմում կայացած Ռուսաստանի գավաթի հինգերորդ փուլին, որտեղ զիջել է Սոֆյա Մուրավյովային և 213,26 միավորով զբաղեցրել երկրորդ տեղը[23]։ Այդ մրցույթում աշխարհում առաջին անգամ կատարվել է կանանց գեղասահքի քառակի ռիտբերգեր ցատկ․ Ադելիան մեկ ռիտբերգեր է կատարել կասկադում՝ կրկնակի տուլուպով ու չորս շրջադարձով։ Մրցավարները նշել են, որ ռիտբերգերը մեկ քառորդով պակաս էր[24][25]։

2021 թվականի դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրում 73,29 միավորով նա զբաղեցրել է վեցերորդ տեղը[26], իսկ ընդհանուր միավորներով՝ չորրորդ տեղը։ Այդ մրցույթում գեղասահորդուհին երկու անգամ չորս պտուտավոր ցատկ է կատարել, որը մինչ այդ չէր հաջողվել անել ոչ մի գեղասահորդի, այդ թվում նաև տղամարդկանց[27][28]։

Մարզական նվաճումներ խմբագրել

Մրցաշարեր[29] 19/20 20/21 21/22
Ազգային մրցաշարերի անհատական նվաճումներ
Գեղասահքի Եուսաստանի առաջնություն 40
Ռուսաստանի պատանիների գեղասահքի առաջնություն 6 2
Մոսկվայի պատանիների առաջնություն 2[30]
Ռուսաստանի գավաթի եզրափակիչ 3 պատանիների շրջանում 3 պատանիների շրջանում
Ռուսաստանի գավաթի առաջին փուլ 5 պատանիների շրջանում
Ռուսաստանի գավաթի երկրորդ փուլ 3 պատանիների շրջանում
Ռուսաստանի գավաթի երրորդ փուլ 1 պատանիների շրջանում
Ռուսաստանի գավաթի չորրորդ փուլ 4 պատանիների շրջանում 2
Պատանիների միջազգային մրցաշար
Պատանիների Գրան-պրի Սլովակիա C
Պատանիների Գրան-պրի Սլովակիա 3
Պատանիների Գրան-պրի Սլովակիա 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Adeliia Petrosian Biography
  2. «В Перми фигуристка Аделия Петросян впервые в истории женского катания прыгнула четверной риттбергер». «Новый компаньон» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «Фигуристка Аделия Петросян впервые в истории исполнила четверной риттбергер». ТАСС. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. «ISU World Standings 2021/2022 — Women» (անգլերեն). Международный союз конькобежцев. 2021 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. «Кубок России - Ростелеком 2019-2020 гг., 1-й этап — Юниopки, КMC — Result» (ռուսերեն). ФФККР. 2019 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. «Кубок России - Ростелеком 2019-2020 гг., 2-й этап — Юниopки, КMC — Result» (ռուսերեն). ФФККР. 2019 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. «Валиева выиграла короткую программу на первенстве России, Усачева – 2-я, Хромых – 6-я» (ռուսերեն). Sports.ru. 2020 թ․ փետրվարի 6. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. «Валиева выиграла первенство России среди юниоров, Акатьева – 2-я, Усачева – 3-я» (ռուսերեն). Sports.ru. 2020 թ․ փետրվարի 7. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. «Самоделкина победила в финале Кубка России, Акатьева – 2-я, Петросян – 3-я» (ռուսերեն). 2020 թ․ փետրվարի 21. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  10. «Акатьева выиграла первенство Москвы, Петросян – 2-я, Жилина – 7-яSports.ru» (ռուսերեն). 2020 թ․ փետրվարի 25. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  11. «Аделия Петросян выиграла этап Кубка России в Сочи, Елизавета Берестовская – серебряный призер, Валерия Овчинникова – бронзовый» (ռուսերեն). ФФККР. 2020 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  12. «Время сюрпризов: итоги юниорского первенства России по фигурному катанию». РИА Новости Спорт (ռուսերեն). 2021 թ․ փետրվարի 5. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  13. Ադելիա Պետրոսյան. Ինձ համար շատ կարևոր է իմ ելույթով զորակցել հայ ժողովրդին
  14. LLC, Helix Consulting. «Ադելիա Պետրոսյան. Ուզում էի Արցախում պատերազմից հետո իմ ելույթով քաջալերել Հայաստանին». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
  15. «Ученица Тутберидзе Акатьева победила в Финале Кубка России среди юниорок». РИА Новости Спорт (ռուսերեն). 2021 թ․ մարտի 2. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  16. «Россиянки не оставили шансов соперницам на юниорском «Гран-при» в Кошице. Победила ученица Плющенко Жилина с тремя квадами» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2021 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  17. «Аделия Петросян. Произвольная программа. Девушки. Кошице. Гран-при по фигурному катанию среди юниоров 2021/22» (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին. {{cite web}}: Text "Первый канал" ignored (օգնություն)
  18. «Гран-при среди юниоров. Петросян выиграла короткую программу, Ким – 2-я, Торнгрен – 3-я, Самоделкина – 4-я» (ռուսերեն). Sports.ru. 2021 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  19. «Аделия Петросян с ошибкой исполнила четверной тулуп в произвольной программе на этапе юниорского Гран-при в Любляне» (ռուսերեն). Sports.ru. 2021 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  20. «Аделия Петросян. Произвольная программа. Девушки. Любляна. Гран-при по фигурному катанию среди юниоров 2021/22» (ռուսերեն). Первый канал. 2021 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  21. «Фигуристка Аделия Петросян победила на этапе юниорского Гран-при в Любляне» (ռուսերեն). РИА Новости Спорт. 2021 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  22. ««Омикрон» сорвал триумф российских фигуристов: японцы отменили финал Гран-при» (ռուսերեն). Газета.ru. 2021 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  23. «Муравьёва выиграла этап кубка России в Перми. Петросян стала второй, Самодурова — третьей» (ռուսերեն). Чемпионат.com. 2021 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  24. «14-ամյա Ադելիա Պետրոսյանը աշխարհում առաջին գեղասահորդուհին է, որը կատարել է քառակի ռիթբերգեր հնարքը».
  25. Ученица Тутберидзе первой в истории сделала четверной риттбергер на турнире
  26. Чемпионат России по фигурному катанию 2021/22, женщины, короткая программа, прямая трансляция, 24 декабря 2021 - Фигурное катание - Sports.ru
  27. «Ադելիա Պետրոսյանը առաջինն է աշխարհում, ով գեղասահքում կատարել է 2 չորս պտույտի ցատկ...». A1Plus. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
  28. Аделия Петросян чисто откатала произвольную программу с двумя четверными риттбергерами - Фигурное катание - Sports.ru
  29. «Competition Results - Adeliia PETROSIAN (RUS)» (անգլերեն). ISU Results. 2021 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  30. «Первенство г. Москвы среди юношей и девушек, старший возраст — Итоговый протокол соревнований» (PDF) (ռուսերեն). Федерация фигурного катания Москвы. 2020 թ․ փետրվարի 27. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելիա Պետրոսյան» հոդվածին։