Ադանայի կոնֆերանս[1] , Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Իսմեթ Ինյոնյուի հխորհրդակցությունը, որը տեղի է ունեցել 1943 թվականի հունվարի 30-31-ին[2] Ադանայում[3], որտեղ Չերչիլը փորձել է համոզել Ինյոնյուին միանալ դաշնակից տերություններին և պայքարել Առանցքի ուժերի դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ուինսթոն Չերչիլ
Իսմեթ Ինյոնյու

Պատմություն խմբագրել

Չնայած իրադարձությունը ավելի ուշ հայտնի է դարձել որպես Ադանայի կոնֆերանս, իրականում հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե Ադանայում, այլ Ենիցե երկաթուղային վագոնում՝ Ադանայի և Մերսինի միջև[4][5] գտնվող պահեստային ճանապարհին[6]։

Չերչիլը Ադանա է մեկնել Կասաբլանկայի կոնֆերանսից անմիջապես հետո, ինչի շնորհիվ, ըստ պաշտոնական կոմյունկեի, հանդես գալ ԱՄՆ նախագահ Ռուզվելտի դիրքորոշման մասին հստակ իմացությամբ, որը ջերմորեն ողջունում էր այդ հանդիպումը կազմակերպելու առաջարկը։

Կոնֆերանսում հաստատվել է հայացքները բոլոր այն հիմնական հարցերի շուրջ, որոնք վերաբերում էին Եվրոպայում տիրող իրավիճակին և հատկապես այն շրջաններում, որտեղ Թուրքիան անմիջականորեն շահագրգռված էր, և համաձայնություն է ձեռք բերվել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից Թուրքիային նյութական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև զրույցներում քննարկված հետպատերազմյան խնդիրների շուրջ։

Առավել կարևոր էր Անգլիայի և ԱՄՆ-ի որոշումը Թուրքիային ժամանակակից զինատեսակներով զինելու մասին, որպեսզի նրան դրդեն պատերազմի մեջ մտնել Գերմանիայի դեմ և դրանով արևմտյան տերությունների համար շահավետ քաղաքական դիրքեր ստեղծել Բալկաններում նախքան Խորհրդային բանակի հայտնվելը։

Ադանայի կոնֆերանսից հետո Թուրքիա է ժամանել անգլիական ռազմական առաքելությունը՝ մատակարարումների ընթացքին հետևելու և թուրքական բանակում նոր սպառազինության ներդրմանն աջակցելու համար։ Ադանայի կոնֆերանսի ոգով անգլո-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումը Կահիրեում 1943 թվականի դեկտեմբերին կայացած հանդիպումն էր, որից հետո համաշխարհային մամուլում տեղեկություններ են տարածվել մոտ ժամանակներում հիտլերյան Գերմանիայի դեմ Թուրքիայի՝ պատերազմի մեջ մտնելու մասին։ Սակայն Թուրքիան, զենք ստանալով Անգլիայից և ԱՄՆ-ից, զերծ է մնացել պատերազմիին միանալուց և նույնիսկ շարունակել է Գերմանիային մատակարարել ռազմավարական հումք (քրոմ1944 թվականի մարտին, համոզվելով, որ թուրքական կառավարությունը չի ցանկանում մասնակցել ռազմական գործողություններին, Անգլիան դադարեցրել է սպառազինության մատակարարումները և հետ է կանչել իր ռազմական առաքելությունը Թուրքիայից։

1945 թվականի փետրվարի 23-ին Թուրքիան պատերազմ է հայտարարել Գերմանիային և Ճապոնիային, սակայն այդ ակտն ունեցել է միայն խորհրդանշական նշանակություն։  Փաստացիորեն այն պայմանավորված էր 1945 թվականի Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսին Թուրքիայի մասնակցությունն ապահովելու և արևմտյան տերությունների օգտին թուրքական դիվանագիտությունն օգտագրծելու Անգլիայի և ԱՄՆ-ի ցանկությամբ[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Selim Deringil, Turkish Foreign Policy During the Second World War: An 'Active' Neutrality, Cambridge University Press, 2004, 978-0-521-52329-5, p. 146.
  2. 30–31 Ocak 1943'te Adana'da, Yenice istasyonu'nda duran Cumhurbaşkanlığı özel treni içinde, Cumhurbaşkanı İnönü'nün başkanhgindaki Türk Heyeti ile Churchill ve yanındaki generallerle diplomatlardan oluşan İngiliz heyeti görüştüler., Erdal İnönü, Anılar ve Düşünceler, İdea, 1998, p. 153. (թուրք․)
  3. William M. Hale, Turkish Foreign Policy, 1774–2000, Routledge, 2000, 978-0-7146-5071-5, p. 95.
  4. Sonraları bu görüşme Adana Mülakatı diye anılır oldu. Fakat hakikatte iki devlet adamının telâkisi Adana'da değil, Yenice istasyonunda ve vagon içinde olmuştu. Yenice, Tarsus'a bağlı küçük bir Nüseyri köyüdür ve Adanaya yirmi üç kilometre mesafededir. Konya istikametinden gelen trenler burada, Adana ve Mersin cihetine gitmek üzere, ikiye ayrılır. İstasyon, yüksek okaliptus ağaçlarının gölgelendirdiği şirin bir yerdir..., Hilmi Uran, Hâtıralarım, Ayyıldız Matbaası, 1959, p. 388. (թուրք․)
  5. «1943 İnönü Churchill Yenice meeting» (թուրքերեն). Mehmet Ali Sulutaş. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. «1943 İnönü Churchill Yenice meeting» (թուրքերեն). Mehmet Ali Sulutaş. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. «Дипломатический словарь». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.