Ադամ Ռայներ

ավստրիացի տղամարդ, ով իր կյանքի ընթացքում եղել է և թզուկ, և հսկա

Ադամ Ռայներ (գերմ.՝ Adam Rainer, 1899[1], Գրաց, Ավստրիական կայսրություն - մարտի 4, 1950(1950-03-04)[1], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից), ավստրիացի տղամարդ, ով իր կյանքի ընթացքում եղել է և թզուկ, և հսկա։

Ադամ Ռայներ
գերմ.՝ Adam Rainer
Դիմանկար
Ծնվել է1899[1]
ԾննդավայրԳրաց, Ավստրիական կայսրություն
Մահացել էմարտի 4, 1950(1950-03-04)[1]
Մահվան վայրՎիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա

ԿենսագրությունԽմբագրել

Ադամ Ռայները ծնվել է 1899 թվականին Գրացի ավստրիական ընտանիքներից մեկում։ Նրա ծնողները սովորական հասակ են ունեցել։ Հայրը ունեցել է 1 մետր և 72 սանտիմետր հասակ, իսկ մայրը՝ 1 մետր և 65 սանտիմետր հասակ։ Եղբայրը նույնպես նորմալ հասակ է ունեցել։

1917 թվականին՝ 18 տարեկան հասակում, Ադամը ունեցել է 122,5 սանտիմետր հասակ, որի պատճառով էլ ազատվել է բանակից և չի զորակոչվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այնուհետ, 26 տարեկանում Ադամը սկսել է արագ հասակ առնել։ 1931 թվականին նրա հասակը կազմել է 218 սանտիմետր։ Գիգանտիզմի պատճառով գամվել է մահճակալին և տառապել կիֆոզից։ Ադամ Ռայների մոտ հայտնաբերել են հիպոֆիզի ուռուցք։ Բժիշկները այս հանգամանքը բացատրել են գիգանտիզմի առկայությամբ, մանավանդ, որ այդ տարիքում մարդիկ դադարում են հասակ առնել։ 1930 թվականին ուռուցքը հեռացվել է, սակայն Ադամը շարունակել է հասակ առնել, չնայած այն հանգամանքին, որ աճը սկսել էր դանդաղել[2]։ Ռայները տառապել է նաև ակրոմեգալիայով, որի ժամանակ նկատվել են նյարդաներզատական հիվանդության բոլոր դրսևորումները՝ աննորմալ երկար ձեռքեր և ոտքեր, արտահայտիչ ճակատ և ծնոտ, մեծ շրթունքներ և քիչ ատամներ։

Երբ 1950 թվականի մարտի 4-ին Ադամը մահացել է, նրա հասակը եղել է 234 սանտիմետր։ Մահվանից հետո դիահերձվել է, իսկ թաղման վայրը անհայտ է[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել