Ադամ Մորտոն FRSC (անգլ.՝ Adam Morton, ծնյալ Ջոն Ադամի Ղարիբյան, անգլ.՝ John Adam Garibian, ապրիլի 22, 1945(1945-04-22) - հոկտեմբերի 22, 2020(2020-10-22)[1]), հայկական ծագումով կանադացի փիլիսոփա։ Իր ուսումնասիրություններում ուշադրության կենտրոնում է պահել այն հարցերը, թե ինչպես ենք մենք հասկանում միմյանց վարքագիծը առօրյա կյանքում, ընդ որում՝ շեշտը դրել է համագործակցային գործունեության մեջ փոխըմբռնելիության դերի վրա։ Նա աշխատություններ է գրել նաև բարոյագիտության, որոշումների կայացման, լեզվի փիլիսոփայության և իմացաբանության թեմաներով։ Նրա վերջին աշխատանքներից մեկը վերաբերում էր մեր բառապաշարին՝ մեր մտածողությունը գնահատելու և վերահսկելու տեսանկյունից։

Ադամ Մորտոն
Ծնվել էապրիլի 22, 1945(1945-04-22)
Մահացել էհոկտեմբերի 22, 2020(2020-10-22)[1] (75 տարեկան)
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունփիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ալբերտայի համալսարան, Բրիստոլի համալսարան և Բրիտանական Կոլումբիայի համալսարան
Գործունեության ոլորտլեզվի փիլիսոփայություն[2]
ԱնդամակցությունԿանադայի թագավորական ընկերություն և Aristotelian Society?
Ալմա մատերՓրինսթոնի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Պարգևներ
Կայքfernieroad.ca/a

Մորտոնը 1980-2000 թվականներին փիլիսոփայության պրոֆեսոր է եղել Մեծ Բրիտանիայում՝ Բրիստոլի համալսարանում։ Իր գիտա-մանկավարժական կարիերան ավարտել է Կանադայում՝ Բրիտանական Կոլումբիայի համալսարանում։ 1998–1999 թվականներին եղել է Արիստոտելյան ընկերության նախագահ[3]։ 2006 թվականին ընտրվել է Կանադայի թագավորական ընկերության անդամ[4]։

Աշխատություններ խմբագրել

Մորտոնի հեղինակած ուշագրավ աշխատություններից են հետևյալները.

  • Frames of Mind: Constraints on the Common Sense Conception of the Mental (1980)
  • Disasters and Dilemmas: Strategies for Real-life Decision Making (1990)
  • The Importance of Being Understood: Folk Psychology as Ethics (2002)
  • On Evil (2005)
  • Bounded Thinking: Intellectual Virtues for Limited Agents (2012)
  • Emotion and Imagination (2013)

Ադամ Մորտոնը հեղինակ է նաև երկու դասագրքի՝ A Guide Through the Theory of Knowledge (2002) և Philosophy in Practice (2003).[5]: Բացի այդ, նա Սթիֆեն Սթիչի հետ համագործակցելով՝ խմբագրել է Benacerraf and His Critics (1997) գիրքը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://philosophy.ubc.ca/news/adam-morton-april-22-1945-october-22-2020/
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. «The Council». The Aristotelian Society. 2012 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. «News & Events - University of Alberta». Expressnews.ualberta.ca. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «New papers grid».
  6. Monk, Ray (1997 թ․ մարտի 14). «It all adds up to a powerful figure». Times Higher Education. TSL Education. ISSN 0049-3929.

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող:
Ջոն Քոթինգհեմ
Արիստոտելյան ընկերության նախագահ
1998–1999
Հաջորդող:
Դևիդ Ուիգինս