Ադամ Մազինա

իտալացի ֆուտբոլիստ

Ադամ Մազինա (իտալ.՝ Adam Masina, հունվարի 2, 1994(1994-01-02)[1][2], Khouribga, Մարոկկո), Իտալիայի մարոկկոյական ծագմամբ ֆուտբոլիստ, պաշտպան։ Ներկայումս խաղում է անգլիական Պրեմիեր լիգայի «Ուոթֆորդ» ակումբում։

Ադամ Մազինա
Քաղաքացիությունը  Մարոկկո
Ծննդյան ամսաթիվ հունվարի 2, 1994(1994-01-02)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Khouribga, Մարոկկո
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Մազինան ծնվել է Մարոկկոյում՝ Խուրիբգայում, բայց մանկուց ծնողների հետ տեղափոխվել է Իտալիա։ Մարզվել է Բոլոնիայի ֆուտբոլային ակումբի երիտասարդական ակադեմիայում։ Նա վարձավճարով խաղում էր «Ջակոմենսեի» կազմում։ 2014թվականին հոկտեմբերի 12-ին նա իր նորամուտն է նշել «Բոլոնիայի» հիմնական կազմում[3]։ 2014-2015թվականներին մրցաշրջանում «Բոլոնիային» օգնել է հաղթել Սերիա B–ի փլեյ-օֆֆում և ապահովել մասնակցությունը Սերիայի A–ում։ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին իր առաջին գոլն է խփել Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում՝ լրացուցիչ ժամանակում ապահովելով իր թիմին հաղթանակ «Կարպի»-ի դեմ խաղում[4][5]։ 2015-2016 թվականներին մրցաշրջանում «Բոլոնիայի» կազմում անցկացրել է 33 հանդիպում և խփել 2 գոլ։

2018 թվականին հուլիսի 2-ին Մազինան անգլիական «Ուոթֆորդ» է տեղափոխվել՝ 3,5 միլիոն ֆունտով։ Ադամն ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր[6]։ 2018 թվականի սեպտեմբերի 15-ին նորամուտն է նշել Պրեմյեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով Խոսե Հոլեբաս>ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ավարտին[7]։

Կարիերա հավաքականում խմբագրել

2015 թվականի նոյեմբերին Լուիջի դի Բյաջոն Մասինային հրավիրել է Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի խաղին[8]։ Ադամը հավաքականի համար նորամուտ է նշել 2015 թվականի նոյեմբերի 17-ին 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարին՝ Լիտվայի դեմ խաղում[5]։

Ձեռքբերումներ խմբագրել

Անձնական ձեռքբերումները խմբագրել

  • Տարվա խաղացող Իտալիայի ֆուտբոլի առաջնություն Սերիա B իտալական 2015 թվականին[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Latina 1–2 Bologna» (անգլերեն). Goal.com. 2014 թ․ հոկտեմբերի 12.
  4. «Carpi 1-2 Bologna» (իտալերեն). LegaSerieA.it. 2015 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  5. 5,0 5,1 «Un 2015 da favola per Masina» (անգլերեն). UEFA.com. 2015 թ․ դեկտեմբերի 29.
  6. «Watford sign Italian defender Adam Masina from Bologna» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ հուլիսի 2.
  7. «Watford 1-2 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ սեպտեմբերի 15.
  8. «Arrivato il transfert dalla FIFA: Di Biagio convoca il difensore del Bologna Masina» (իտալերեն). FIGC.it. 2015 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  9. «Oscar del Calcio, dominio Juve. Buffon: "Donnarumma ha doti da grande"» (իտալերեն). La Gazzetta dello Sport. 2015 թ․ դեկտեմբերի 14.

Արտաքին հղումներ խմբագրել