Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ադամ Գրիգորյան (անգլ.՝ Adam Krikorian, հուլիսի 22, 1974(1974-07-22)), հայազգի ամերիկացի ջրագնդակի մարզիչ և Միացյալ Նահանգների ջրագնդակի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Նրա գլխավորությամբ ԱՄՆ ջրագնդակի կանանց ազգային հավաքականը 2012, 2016, 2020 թվականների օլիմպիական խաղերում ոսկե մեդալներ է շահել։ Նա ճանաչվել է ԱՄՆ Օլիմպիական կոմիտեի 2016 թվականի խաղերի մարզիչ[2]։ Ադամը ջրագնդակի ազգային առաջնություններում 15 անգամ նվաճել է ոսկե մեդալներ՝ որպես խաղացող, մարզիչի օգնական և գլխավոր մարզիչ[3]։

Ադամ Գրիգորյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ջրագնդորդ և water polo coach
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 22, 1974(1974-07-22) (49 տարեկան)
Ակումբ՝UCLA Bruins men's water polo?[1]

Ընտանիք խմբագրել

Ադամ Գրիգորյանը ծնվել է ամերիկահայեր Գարի և Ջոյս (ծնունդով Սրապյան) Գրիգորյանների ընտանիքում։ Գրիգորյանը Sling Media-ի հիմնադիրներ Բլեյք և Ջեյսոն Գրիգորյանների կրտսեր եղբայրն է։ Ադամը իր եղբայրների օրինակով է լողավազան գնացել։ Բլեյքը ջրագնդակ է խաղացել UCLA-ում, մինչդեռ Ջեյսոնը Cal- ում[4]։ Բլեյքը մահացել է սրտի կաթվածից Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի մեկնարկից մի քանի օր առաջ; Օլիմպիական խաղերի ժամանակ Ադամը վերադարձել Հյուսիսային Կալիֆոռնիա եղբոր թաղման համար[5]։

Ադամ Գրիգորյանն ամուսնացած է Անիսիայի հետ, ունեն երկու երեխա՝ Ջեքը և Անաբելը։ Նրանք ապրում են Կալիֆորնիայի Մանհեթեն Բիչում[6]։

Ավագ դպրոց և քոլեջ խմբագրել

Ադամ Գրիգորյանը ջրագնդակի և լողի հեղինակավոր մասնագետ է։ Հաճախել է Մաունթեյն Վյու միջնակարգ դպրոցը (անգլ.՝ Mountain View High School) նախքան UCLA-ում քոլեջի ջրագնդակ խաղալը[7]։ Ավագ դպրոցում ավարտական տարվա ընթացքում նա խփել է 113 գոլ և արժանացել Համայն Ամերիկա (անգլ.՝ All-America) պատվավոր կոչման։ Նա օգնել է իր թիմին հաղթել պատանեկան օլիմպիական խաղերի ազգային առաջնությունում։

1995 թվականին 23 տարեկան Ադամ Գրիգորյանի ղեկավարությամբ UCLA-ը շահել է իր առաջին NCAA առաջնությանը։ UCLA- ում եղած ժամանակ, չորս տարի անընդմեջ՝ 1992–1995 թվականներին Գրիգորյանը խփել է 76 գոլ։ Նա համարվել է All-America և All-MPSF երկրորդ մրցանակակիր։ 1994 և 1995 թվականներին Ադամը UCLA-ի թիմի ավագն է եղել։ 2016 թվականին նա ընդգրկվել է UCLA-ի աթլետիկայի փառքի սրահում։

Մարզչական աշխատանք խմբագրել

Համալսարան խմբագրել

 
Ադամ Գրիգորյանը (ձախից) և UCLA-ի կանանց ջրագնդակի թիմը UCLA- ի 100 -րդ NCAA առաջնության հաղթող, 2007 թ.
 
Ադամ Գրիգորյանը Սպիտակ տանը՝ ջրագնդակի իր թիմի հետ, 2008 թ. հունիս

1996 թվականին Ադամ Գրիգորյանը դարձել է UCLA- ի ջրագնդակի տղամարդկանց թիմի մարզչի օգնական, այնուհետև՝ 1997 թվականին, ջրագնդակի կանանց թիմի մարզչիչ։ Մարզչական կարիերայի ընթացքում նրա թիմերը նվաճեցել են 15 ազգային առաջնություն, որոնցից 11 -ի ժամանակ նա եղել է գլխավոր մարզիչ, երեքի ժամանակ՝ որպես մարզչի օգնական և մեկի ժամանակ որպես խաղացող։ 2004 թվականին Ադամը հայտարարվել է ջրագնդակի տղամարդկանց տարվա լավագույն մարզիչ և 2001, 2005, 2006 և 2007 թվականներին ջրագնդակի կանանց լավագույն մարզիչ։

Կանանց 2007 թվականին NCAA 100 -րդ առաջնությունում UCLA- ն պատմության մեջ առաջին անգամ է գրավել չեմպիոնական տիտղոսը։ 2008 թվականի կանանց թիմն անցկացրել է կատարյալ՝ 33-0 մրցաշրջան, ներառյալ MPSF առաջնության երեք խաղերը և NCAA առաջնության երեք խաղերը։

Ադամ Գրիգորյանը առաջին հորիզոնականում է ջրագնդակի տղամարդկանց ակտիվ մարզիչների թվում NCAA- ի առաջնություններում, երկու թիմերն էլ մեկ սեզոնի ընթացքում երեք անգամ արժանացել են ազգային տիտղոսների ('99 -’00, ’00 -’01, ’04 -’05): Որպես ջրագնդակի տղամարդկանց գլխավոր մարզիչ Ադամը Համաամերիկյան (All-America) խաղերի 25 ընտրյալ խաղ է անցկացրել։

Գրիգորյանը մարզել է Peter J. Cutino մրցանակի հինգ դափնեկիրների՝ Շոն Քերնին (2000 և 2001), Քորալի Սիմոնսին (2001), Նատալի Գոլդային (2005), Քելլի Ռուլոնին (2007) և Քորթնի Մեթյուզոնին (2008)։ Մրցանակը տրվում է ականավոր ջրագնդակի կին և տղամարդ նշանավոր կոլեգիալ խաղացողներին[8]։ 2007–2008 մրցաշրջանի համար նա հինգերորդ անգամ արժանացել է NCAA I դիվիզիոնի տարվա մարզչի մրցանակին՝ որպես UCLA- ի ջրագնդակի կանանց գլխավոր մարզիչ, որը տրվել է ջրագնդակի կոլեգիալ մարզիչների ասոցիացիայի (ACWPC) կողմից։ «Գրիգորյանը UCLA- ի ջրագնդակի կանանց ծրագիրը հասցրեց իր 11-րդ ազգային առաջնության` 7-րդ ազգային տիտղոսն իր գլխավոր մարզչի պաշտոնում 10 տարվա ընթացքում։ UCLA- ն գրանցեց իր երկրորդ անպարտելի մրցաշրջանը վերջին չորս տարիների ընթացքում `գրանցելով ընդհանուր 33-0 ռեկորդ և կատարյալ։ 12-0 MPSF նշան »,-ըստ UCLA մարզական դեպարտամենտի։

2009 թվականին Գրիգորյանը ջրագնդակի կոլեգիալ մարզիչների ասոցիացիայի (ACWPC) կողմից հինգերորդ անընդմեջ մրցաշրջանում և ընդհանուր վեցերորդ անգամ ճանաչվել է NCAA I դիվիզիոնի տարվա մարզիչ։

Միջազգային հարթակներ խմբագրել

Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի ջրագնդակի կանանց թիմը գլխավոր մարզիչ Գրիգորյանի ղեկավարությամբ 2009 թվականի հուլիսի 31-ին Իտալիայում 6-5 հաշվով հաղթել է Կանադային և ոսկե մեդալի է արժանացել։

2011 թվականի հոկտեմբերին Ադամ Գրիգորյանի գլխավորությամբ թիմը ոսկե մեդալի է արժանացել Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում անցկացվող Համաամերիկյան խաղերում։

2012 թվականի առաջին անգամ ոսկե նվաճումից ի վեր, ամերիկացիները գերակշռել են այս մարզաձևում ՝՝ նվաճելով Աշխարհի 2014 և 2015 թվականի աշխարհի առաջնությունները և երեք անընդմեջ համաշխարհային լիգայի տիտղոսները Չինաստանում[9]։

2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում օգոստոսի 9 -ին 8–5 հաշվով հաղթելով Իսպանիայի ընտրանուն նրա ղեկավարած ջրագնդակի կանանց ազգային հավաքականը նվաճել է ոսկե մեդալը[10]։ 2016 թվականի օգոստոսի 19-ին Գրիգորյանը ԱՄՆ-ի ջրագնդակի կանանց հավաքականին հասցրել է երկրորդ անընդմեջ ոսկե մեդալի, երբ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում 12-5 հաշվով հաղթել են Իտալիայի հավաքականին։ Տոկիոյի օլիմպիական խաղերում ԱՄՆ ջրագնդակի կամամց հավաքականը երրորդ անգամ Գրիգորյանի ղեկավարությամբ անընդմեջ նվաճել են օլիմպիական ոսկին[11][12]։

Ազգային առաջնություններ խմբագրել

Տարի Չչեմպիոն Որպես Հաղթող Պարտվող Հաշիվ
1995 NCAA չեմպիոն ուսանող-մարզիկ UCLA տղամարդկան ջրագնդակ Cal 20-6/8-0
1996 NCAA չեմպիոն մարզիչի օգնական UCLA տղամարդկան ջրագնդակ USC 24-6/6-2
1997 NCAA չեմպիոն մարզիչի օգնական UCLA կանանց ջրագնդակ Cal 31-1/6-0
1998 NCAA չեմպիոն մարզիչի օգնական UCLA կանանց ջրագնդակ Cal 35-1/9-0
1999 NCAA չեմպիոն գլխավոր մարզիչ UCLA տղամարդկան ջրագնդակ Stanford 22-3/8-0
2000 NCAA չեմպիոն գլխավոր մարզիչ UCLA տղամարդկան ջրագնդակ UCSD 19-7/6-2
2000 NCAA չեմպիոն գլխավոր մարզիչ UCLA կանանց ջրագնդակ USC 30-5/8-1
2001 NCAA չեմպիոն գլխավոր մարզիչ UCLA կանանց ջրագնդակ Stanford 18-4/9-1
2003 NCAA չեմպիոն գլխավոր մարզիչ UCLA կանանց ջրագնդակ Stanford 24-4/8-2
2004 NCAA չեմպիոն գլխավոր մարզիչ UCLA տղամարդկան ջրագնդակ Stanford 25-3/8-0
2005 NCAA չեմպիոն գլխավոր մարզիչ UCLA կանանց ջրագնդակ Stanford 33-0/12-0
2006 NCAA չեմպիոն գլխավոր մարզիչ UCLA կանանց ջրագնդակ USC 29-4/11-1
2007 NCAA չեմպիոն գլխավոր մարզիչ UCLA կանանց ջրագնդակ Stanford 28-2/11-1
2008 NCAA չեմպիոն գլխավոր մարզիչ UCLA կանանց ջրագնդակ USC 33-0/12-0
2009 NCAA չեմպիոն գլխավոր մարզիչ UCLA կանանց ջրագնդակ USC 25-6/9-3[13]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://olympics.com/tokyo-2020/olympic-games/en/results/water-polo/athlete-profile-n1320578-krikorian-adam.htm
  2. «U.S. Olympic Committee Announces 2016 Winners For Team USA Awards Presented By Dow, Best Of The Games». United States Olympic Committee. 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. «Krikorian Named Women's Senior National Team գլխավոր մարզիչ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 28-ին.
  4. Veronin, Nick (2012 թ․ մայիսի 10). «Making a splash at the Olympics». Mountain View Voice. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. Shipnuck, Alan (2016 թ․ օգոստոսի 11). «U.S. waterpolo coach makes emotional return to Rio». Sports Illustrated. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. Vartabedian, Tom (2016 թ․ օգոստոսի 30). «A Well-Deserved Olympic Tribute to Adam Krikorian». Armenian Weekly. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. «Player Bio: Adam Krikorian». CBS Interactive. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  8. «Cutino Award winners». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  9. «USA wins gold in women's water polo». usatoday.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  10. «USA Water Polo Women's Olympic Team Features 4 Returners from 2012 Gold». swimmingworldmagazine.com. 2016 թ․ հուլիսի 6. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  11. «Տոկիո-2020․ ԱՄՆ ջրագնդակի կանանց հավաքականը՝ ՕԽ չեմպիոն - Armsport.am». armsport.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  12. «Տոկիո-2020․ ԱՄՆ ջրագնդակի կանանց հավաքականը՝ ՕԽ չեմպիոն - Armsport.am». armsport.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  13. UCLA defeats USC, claims NCAA women's water polo title Արխիվացված 2011-06-03 Wayback Machine, Los Angeles Daily News, May 10, 2009