Կառլեն Ադամյան (ճարտարագետ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառլեն Ադամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կառլեն Նիկոլայի Ադամյան (1934, նոյեմբերի 12, Ներքին Հոռաթաղ, ԼՂՀ), հայ ճարտարագետ, էներգետիկ-մեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1997)։ ՀՃԱ ակադեմիկոս (1997

Կառլեն Ադամյան
Ի ծնեԿառլեն Նիկոլայի Ադամյան
Ծնվել էնոյեմբերի 12, 1934 (89 տարեկան)
ԾննդավայրՆերքին Հոռաթաղ, ԼՂՀ
Ազգությունհայ
ԳործունեությունՃարտարագետ

Կենսագրություն

խմբագրել

1957 թվականին ավարտել է Մոսկվայի տեքստիլ ինստիտուտը։ 1965-1969 թվականներին եղել է Երևանի մահուդի և բրդյա նուրբ գործվաքների գործարանի տնօրեն, 1969-1974 թվականներին՝ ՀԽՍՀ թեթև արդյունաբերության բյուրոյի տնօրեն, 1974 թվականից՝ փոխնախարար։ 1979-2000 թվականներին եղել է ԽՍՀՄ Պետստանդարտների կոմիտեի հայկական վարչության պետի տեղակալը, 2000-2004 թվականներին՝ «Արցախ» համալսարանի ռեկտոր, ապա՝ պրոռեկտոր, 1998 թվականին՝ ՌԴ որակի հիմնախնդիրների ակադեմիայի անդամ, 1999 թվականին՝ ՌԴ չափագիտության ակադեմիայի անդամ։

Աշխատանքները վերաբերում են չափագիտության, քվազիմետրային և ստանդարտացման խնդիրներին։ Հեղինակ է ուսումնական մեթոդների և ձեռնարկների[1]։

Մրցանակներ

խմբագրել
  • ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ, 2002
  • Չափագիտական ապահովման կառավարումը, Ե., 2002:
  • Արտադրանքի որակի ընտրանքային վերահսկողություն։ Ուսումնական ձեռնարկ, Ադամյան Կառլեն Նիկոլայի, Բաղդասարյան Ա. Գ., Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան Երևան, Ա. հ., 1999:
  • Տեխնոլոգիական գործընթացների կառավարման վիճակագրական մեթոդներ։ Ուսումնական ձեռնարկ, Ադամյան Կառլեն Նիկոլայի, Բաղդասարյան Ա. Գ., Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևան, Ա. հ., 1999:
  • Որակի կառավարման վիճակագրական մեթոդներ։ Ադամյան Կառլեն Նիկոլայի, Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևան, Ա. հ., 1997:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլեն Ադամյան (ճարտարագետ)» հոդվածին։