Ագրոնոմիական հանքանյութեր

Արմավենիներ

Ագրոնոմիական հանքանյութեր, որպես հանք, պարարտանյութ կամ դրա ստացման հումք, ինչպես նաև հողբարելավման աշխատանքներում օգտագործվող օգտակար հանածոներ։ Տերմինն առաջին անգամ կիրառվել է 1921 թվականին ռուս քիմիկոս Յա․ Վ․ Սամոյլովի[1] կողմից[2]։

Ընդհանուր բնութագիրԽմբագրել

Ագրոնոմիական հանքանյութերը բույսերի սնման տարրեր՝ ֆոսֆոր, կալիում, ազոտ, կալցիում, բորի և պղնձի հանքանյութեր պարունակող լեռնային ապարներն ու հանքատեսակներն են[2]։

ՏարածվածությունԽմբագրել

Բնական բորակների հարուստ հանքեր կան Չիլիում, ապատիտների խոշոր պաշարներ՝ Ռուսաստանում (Կոլա թերակղզի), ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Ֆինլանդիայում, ֆոսֆորիտների՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ղազախստանում, իսկ կալիումական աղերի՝ Կանադայում, Բելառուսում, Իսրայելում, Գերմանիայում, Ռուսաստանում և այլուր։

Հայաստանում տարածված կալիումով հարուստ դացիտային տուֆի հիմքի վրա մշակվել է կալիում, կալցիում, ֆոսֆոր և միկրոտարրեր պարունակող, դանդաղ յուրացվող համալիր պարարտանյութի ստացման տեխնոլոգիա[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Агрономические руды // Большая советская энциклопедия. — 3-е изд.. — М.: Советская энциклопедия, 1969—1978.
  2. 2,0 2,1 2,2 Հ. Այվազյան, Գյուղատնտեսական հանրագիտարան, Ե., «Հայկական հանրագիտարան հրատարակչություն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա», 2015, էջ 72 — 1242 էջ, ISBN 9785897000418։