Ագրակ Մեծ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։

Գյուղ
Ագրակ Մեծ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԵրզնկայի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
Տեղաբնականունագրակցի
Ժամային գոտիUTC+3

XX դարի սկզբին ուներ 200 տուն բնակիչ՝ մեծ մասամբ հայեր։ Բնակիչները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ, մասամբ նաև այգեգործությամբ։ Գյուղն ուներ հայկական եկեղեցի և դպրոց։

Գյուղը թուրքերի կողմից ավերվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մեծ մասը զոհ է գնացել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները ապաստանել են զանազան երկրներում[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 26

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն