Ագոտա Կրիստոֆ
Ագոտա Կրիստոֆ (հունգ.՝ Kristof Agota, 30 հոկտեմբերի, 1935, Չիկվանդ (ներկայում՝ Դյոր Մոշոն Շոպրոն մեդյե), Հունգարիա – 27 հուլիսի, 2011[6][7], Նևշատել, Շվեյցարիա), հունգարական ծագմամբ շվեյցարացի գրող, որ ստեղծագործել է ֆրանսերեն։
Ագոտա Կրիստոֆ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1935[1][2][3][…] |
Ծննդավայր | Չիկվանդ, Tét District, Դյոր-Մոշոն-Շոպրոն, Հունգարիա |
Վախճանվել է | հուլիսի 27, 2011[1][2][3][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Նևշատել, Շվեյցարիա |
Գերեզման | Kőszeg |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ և բանաստեղծուհի |
Լեզու | ֆրանսերեն և հունգարերեն[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | The Notebook? |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ագոտա Կրիստոֆը ծնվել է հունգարական Չիկվանդ գյուղում։ 1956 թվականին՝ հակակոմունիստական ընդվզման ճնշումից հետո[7], տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ ապրել է Նևշատել քաղաքում։ Մինչև 1961 թվականը ֆաբրիկայում աշխատել է որպես հասարակ բանվոր[8]։ Մահացել է իր տանը 2011 թվականի հուլիսի 27-ի գիշերը 75 տարեկան հասակում[7]։
Ստեղծագործություն Խմբագրել
Ագոտա Կրիստոֆը հեղինակել է մի շարք պիեսներ ու ներկայացումներ ռադիոյի համար։ Կատարելապես տիրապետել է ֆրանսերենին և ստեղծագործել է այդ լեզվով, որ սկսել է սովորել բավական հասուն տարիքում՝ 1956 թվականին՝ Ֆրանսիա մեկնելուց հետո[7]։
1986 թվականին քննադատները հիացմունքով են ընդունել Ագոտա Կրիստոֆի առաջին վեպը՝ օրագրի ոճով գրված «Հաստ տետր» հետնիցշեական ստեղծագործությունը, որ լույս է տեսել Edition du Seuil հրատարակչությունում և պատկերում է երկու եղբայրների կյանքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որոնք որոշել էին դառնալ գերմարդ։ Գիրքն արժանացել է «Ֆրանկոֆոնիայի պատվո ժապավեն» հեղինակավոր մրցանակի[7]։ 1997 թվականին վեպը թարգմանվել է ռուսերեն և նույն թվականին հրատարակվել «Иностранная литература» ամսագրում։ Այդ ստեղծագործությունում շարադրված պատմությունն իր շարունակություն է գտել Ագոտա Կրիստոֆի «Ապացույց» (1987) և «Երրորդ սուտը» (1991, արժանացել է «Լիվր էնտեր» մրցանակի 1992 թվականին) վեպերում։ Երեք ստեղծագործությունները կազմում են «Երկվորյակների եռագրությունը» (ֆր.՝ La trilogie des jumeaux), որ թարգմանվել է 33 լեզուներով։ Թոմաս Վինտերբերգը 2000 թվականին այդ եռագրության հիման վրա նկարահանել է «Երրորդ սուտը» ֆիլմը[7]։
«Հաստ տետր» վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանել Սաս Յանոշը (2013[9]):
Եռագրությունից հետո Ագոտա Կրիստոֆը փորձել է նոր թեմաներ գտնել իր ստեղծագործությունների համար։ 1995 թվականին լույս է տեսել նրա հաջորդ վեպը՝ «Երեկ»։ Գիրքը քննադատների կողմից դրական արձագանքներ է ստացել, սակայն մեծ հաջողություն չի ունեցել ընթերցողների շրջանում։
Լրատվամիջոցների համաձայն՝ կյանքի վերջին տարիներին Ագոտա Կրիստոֆը գրականությամբ չի զբաղվել[7]. նրա վերջին գիրքը՝ կարճ պատմվածքների «Միևնույն է» (ֆր.՝ C’est égal) ժողովածուն, լույս է տեսել 2005 թվականին[7] այն նույն հրատարակչությունում, որտեղ տպագրվել էր «Հաստ տետր» վեպը։
Մատենագրություն Խմբագրել
- 1986 – Le grand cahier / («Հաստ տետր»)
- 1988 – La preuve / («Ապացույց»)
- 1991 – Le troisième mensonge / («Երրորդ սուտը»)
- 1995 – Hier / («Երեկ», էկրանավորվել է Սիլվիո Սոլդինիի կողմից, 2002, առաջադրվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արջ» և այլ մրցանակների)
- 1998 – L’Heure grise et autres pièces
- 2004 – L’analphabète / («Անգրագետը»)
- 2005 – C’est égal / («Միևնույն է»)
- 2006 – La trilogie des jumeaux
Ճանաչում Խմբագրել
Իր կյանքի վերջին տասնամյակում Ագոտա Կրիստոֆն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների։ 2001 թվականին նա ստացել է Գոթֆրիդ Կելլերի մրցանակ, իսկ 2005 թվականին՝ Ֆրիդրիխ Շիլլերի անվան մրցանակ[7]։ Նա արժանացել է նաև Եվրոպական գրականության բնագավառում Ավստրիական պետական մրցանակի (2008) և Կոշութի մրցանակի (2011):
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ https://hlo.hu/interview/agota.html
- ↑ https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
- ↑ «Meghalt Agota Kristof írónő»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է 2011-07-27
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 «Умерла писательница Агота Кристоф» (ռուսերեն)։ lenta.ru։ 27-07-2011, 21:49:32։ Արխիվացված օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է 2011-07-27
- ↑ «Скончалась писательница Агота Кристоф» (ռուսերեն)։ mir24.tv։ 27-07-2011, 22:26։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է 2011-07-31
- ↑ The Notebook (2013)
Գրականություն Խմբագրել
- Vogel Chr. Le fonctionnement narratif chez Agota Kristof. Montréal: Université de Montréal, 1994
- Petitpierre V. D’un exil l’autre: les détours de l’écriture dans la trilogie romanesque d’Agota Kristof. Genève: Zoé, 2000
- Pineault Y. Les figures du double dans la trilogie d’Agota Kristof. Ottawa: National Library of Canada = Bibliothèque nationale du Canada, 2003
- Collin J. Étude de la cruauté dans la Trilogie des jumeaux d’Agota Kristof. Ottawa: Library and Archives Canada = Bibliothèque et Archives Canada, 2006
- Евгения Фотченкова. Агота Кристоф. Толстая тетрадь. Страшные сказки для взрослых. // Рецензия в журнале «Знамя» 1998, № 10
Արտաքին հղումներ Խմբագրել
- Agota Kristof (ֆր.)
- Meghalt Agota Kristof írónő (հունգարերեն)
- Кристоф, Агота в библиотеке Максима Мошкова (ռուս.)
- Ագոտա Կրիստոֆը IMDB կայքում (անգլ.)
- «Толстая тетрадь» в «Журнальном зале»