Ագնես Դյուրեր, ի ծնե՝ Ֆրեյ (գերմ.՝ Agnes Dürer geb. Frey, 1475[1][2], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա - 1539[1][2], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա), նյուրնբերգյան քաղաքացի Հանս Ֆրեյի դուստրը, գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի կինը։

Ագնես Դյուրեր
գերմ.՝ Agnes Dürer
Դիմանկար
Ծնվել է1475[1][2]
ԾննդավայրՆյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա
Մահացել է1539[1][2]
Մահվան վայրՆյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն
Մասնագիտությունարվեստագետ, վաճառական և հրատարակիչ
ԱմուսինԱլբրեխտ Դյուրեր
 Agnes Dürer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ալբրեխտ Դյուրեր ավագի ընկերոջ՝ Հանս Ֆրեյի և նրա կնոջ՝ Աննայի (ի ծնե՝ Ռումմել) ընտանիքում[3]։ Հանս Ֆրեյի մասնագիտությունը հստակ հայտնի չէ. որոշ հետազոտողներ նրան համարում են վաճառական, մյուսները՝ պղնձագործ, և նույնիսկ՝ երաժիշտ։ Հստակ հայտնի է միայն այն, որ Ֆրեյն իր կնոջ միջոցով բարեկամացել է Ռումմելների պատրիկական ընտանիքի հետ[4]։

1494 թվականի հուլիսի 7-ին Ագնես Ֆրեյն ամուսնացավ Ալբրեխտ Դյուրերի հետ։ Վերջինս ծնողների կամքով պետք է ընդհատեր որպես ենթավարպետ իր կատարած ուղևորությունը և վերադառնար հայրենիք։ «Ընտանեկան քրոնիկոն»-ում, որն իր կյանքի վերջում կազմել է Դյուրերը, ներկայացված են նաև ամուսնական համաձայնության պայմանները։ Նշված է նաև, որ Ագնեսի օժիտը կազմել է 200 ֆլորին[5]։

Ագնեսը, ինչպես և Դյուրերի մայրը, զբաղվում էր ամուսնու փորագրությունների վաճառքով։ Նա պարբերաբար հաճախում էր մեծ շուկաներ, սակայն նկարները սովորաբար վաճառում էր Նյուրնբերգի ամենշաբաթյա շուկայում, որտեղ կանգնում էր մրգերի և բանջարեղենի վաճառողների հետ։ Փաստաթղթեր կան դեպի Լայպցիգի և Ֆրանկֆուրտի մեծ տոնավաճառներ նրա այցելությունների մասին։ Հայտնի է, որ 1505 թվականի սեպտեմբերին նա մեկնել է Ֆրանկֆուրտ՝ մասնակցելու Գերմանիայի գրքերի ամենամեծ տոնավաճառին, և վերադարձել 1506 թվականի մայիսին։ Ուղևորությունը հավաբանար երկար է տևել Նյուրնբերգում բռնկված ժանտախտի համաճարակի պատճառով։ 1506 թվականին դեպի Իտալիա ամուսնու ուղևորության ընթացքում Ագնեսը ղեկավարել է նրա նյուրնբերգյան արվեստանոցը։ 1520-1521 թվականներին ամուսինները ուղևորվել են Նիդերլանդներ[5]։

Ագնեսը և Դյուրերը երեխաներ չեն ունեցել, իսկ ամուսինների միջև ոչ միշտ են եղել համաձայնեցված և բարենպաստ հարաբերություներ։ Հայտնի է ընկերոջը՝ Վիլիբալդ Պիրկհայմերին Դյուրերի գրած նամակը, որտեղ նա կոպիտ կատակներ է արել կնոջ հասցեին և նրան անվանել «ծեր ագռավ» (գերմ.՝ alte Krähe)։ Ավելի ուշ Պիրկհայմերը Յոհան Չերտեին ուղղված նամակում մեղադրել է նկարչի կնոջը, որ վերջինս իր պահանջներով ու մեղադրանքներով, ինչպես նաև ամուսնու հիվանդ ժամանակ նրան աշխատել ստիպելով արագացրել է նկարչի մահը։ Նամակի հասցեատերը, սակայն, նշում է, որ Ագնեսի այդպիսի բնութագիրն ավելի շատ վկայում է այդ շրջանում Պիրկհայմերի ընկճվածության մասին, քան համապատասխանում իրականությանը[5]։

Ըստ ամուսնական պայմանագրի՝ ամուսնու մահվանից հետո Ագնեսը համարվել է 6874 ֆլորին արժեցող կարողության միակ ժառանգը[6], շարունակել է ապրել Ցիսելգասսեի տանը և վաճառել նկարչի աշխատանքները։ 1528 թվականին Կառլոս V կայսրը հաստատեց Դյուրերի «Չորս գիրք համամասնությունների մասին» գրքի նկատմամբ կնոջ իրավունքը։

1539 թվականին՝ Ագնեսի մահվանից հետո, նրա կտակի համաձայն ի հիշատակ ամուսնու կրթաթոշակ նշանակվեց աստվածաբան ուսանողների համար[7]։

Ագնես Դյուրերի դիմանկարներ խմբագրել

1494 թվականին Դյուրերը նկարել է կնոջ առաջին դիմանկարը։ Ենթադրվում է, որ Ագնեսը սուրբ Աննայի կերպարի համար որպես բնորդ հանդես է եկել Դյուրերի «Աստվածամայրը երեխայի և սուրբ Աննայի հետ» նկարում (1519)[8]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գեղարվեստի թագավորական ակադեմիա — 1768.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 MAK (польск.)
  3. Albrecht Dürers Umwelt. Festschrift zum 500. Geburtstag Albrecht Dürers am 21. Mai 1971. — Nürnberg: M. Edelmann, 1971. — S. 44.
  4. Albrecht Dürers Umwelt. Festschrift zum 500. Geburtstag Albrecht Dürers am 21. Mai 1971. — Nürnberg: M. Edelmann, 1971. — S. 43.
  5. 5,0 5,1 5,2 Дюрер А. Трактаты. Дневники. Письма / Перевод Нессельштраус Ц. — М.: Искусство, 1957. — Т. 1.
  6. Бартрум Д. Дюрер / Пер. с англ.. — М.: Ниола-Пресс, 2010. — С. 11. — 96 с. — (Из собрания Британского музея). — 3000 экз. — ISBN 978-5-366-00421-3
  7. Albrecht Dürers Umwelt. Festschrift zum 500. Geburtstag Albrecht Dürers am 21. Mai 1971. — Nürnberg: M. Edelmann, 1971. — S. 49—50.
  8. «Virgin and Child with Saint Anne. Albrecht Dürer» (անգլերեն). The Metropolitan Museum of Art. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.

Գրականություն խմբագրել

  • Дюрер А. Трактаты. Дневники. Письма / Перевод Нессельштраус Ц. — М.: Искусство, 1957. — Т. 1.
  • Dürer. Schriftlicher Nachlaß. Band 1, Autobiographische Schriften, Briefwechsel, Dichtungen, Beischriften, Notizen und Gutachten, Zeugnisse zum persönlichen Leben / Hans Rupprich (Hrsg.). — Berlin: Deutscher Verein für Kunstwissenschaften, 1956.
  • Albrecht Dürer: Das Gesamtwerk. Sämtliche Gemälde, Handzeichnungen, Kupferstiche und Holzschnitte. Mit der Monographie «Albrecht Dürer, Werk und Wirkung» von Fedja Anzelewsky. Veränderte Neuauflage, Directmedia Publ., Berlin 2000, 1 CD-ROM, (Digitale Bibliothek; 28) ISBN 3-89853-128-7.
  • Hans Rupprich (Hrsg.): Dürer. Schriftlicher Nachlaß. Band 1, Autobiographische Schriften, Briefwechsel, Dichtungen, Beischriften, Notizen und Gutachten, Zeugnisse zum persönlichen Leben. Deutscher Verein für Kunstwissenschaften, Berlin 1956
  • Albrecht Dürer: Das Gesamtwerk. Sämtliche Gemälde, Handzeichnungen, Kupferstiche und Holzschnitte. Mit der Monographie „Albrecht Dürer, Werk und Wirkung“ von Fedja Anzelewsky. Veränderte Neuauflage, Directmedia Publ., Berlin 2000, 1 CD-ROM, (Digitale Bibliothek; 28) ISBN 3-89853-128-7.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնես Դյուրեր» հոդվածին։