Ագլ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Ագլի գավառում։ Գտնվում էր Դիարբեքիր քաղաքից հյուսիս՝ Տիգրիսի ձախ կողմում։ Գյուղը համապատասխանում էր պատմական Անգեղտան գավառի կենտրոն Անգղ բերդին։

Գյուղ
Ագլ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԱգլի գավառ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր[1]
Տեղաբնականունագլեցի
Ժամային գոտիUTC+3

XIX դարի սկզբին ուներ 60 տուն հայ և թուրք բնակիչ, իսկ նախկինում եղել է 250 տուն հայ բնակիչ։ Հայերից շատերը սովից մահացել են, իսկ մնացածն էլ ցրվել են տարբեր տեղեր։

1986 թվականի դրությամբ գյուղում պահպանվում էր վիմափոր փոքր եկեղեցին, իսկ լեռան գագաթին հին բերդի ավերակները, երկու բուրգերը, ջրհորը, դեպի Տիգրիս տանող գետնուղու մնացորդները[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 23

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն