Ագապի Նասիբյան

հայ պատմաբան

Ագապի Նասիբյան (1929, Կիպրոս - դեկտեմբերի 1, 2018(2018-12-01)[1], Լիմասոլ, Լիմասոլի շրջան, Կիպրոս[1]), պատմաբան։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1981)։ Բրիտանական ակադեմիայի անդամ (2002, Լոնդոն

Ագապի Նասիբյան
Ծնվել է1929
Կիպրոս
Մահացել էդեկտեմբերի 1, 2018(2018-12-01)[1]
Լիմասոլ, Լիմասոլի շրջան, Կիպրոս[1]
Քաղաքացիություն Կիպրոս
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունՊատմաբան
Հաստատություն(ներ)Մելքոնյան կրթական հաստատություն
Ալմա մատերՕքսֆորդի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր (1981)
Տիրապետում է լեզուներինհայերեն և անգլերեն

Ավարտելով Նիկոսիայի Մելգոնյան վարժարանը՝ պատմություն է դասավանդել այդ վարժարանում։ Հետագայում ուսումը շարունակել է Լոնդոնի և Գլազգոյի համալսարաններում, Օքսֆորդի համալսարանում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա և ստացել փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան (1981 թ․)։ 1985-1989 թվականներին եղել է Մելգոնյան վարժարանի տնօրեն։ 1984 թ․-ին լույս է տեսել Նասիբյանի «Բրիտանիան և Հայկական հարցը. 1915-1923» աշխատությունը (անգլերեն), որը գրել է լայնորեն օգտագործելով բրիտանական արխիվներից վերցված փաստաթղթերը։ Աշխատության մեջ մանրազնին վերլուծել է Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը հայկական հարցում, ցույց տվել անգլերեն տարբեր բարեգործական կազմակերպությունների, բրիտանական հասարակայնության ներկայացուցիչների գործունեությունը Թուրքիայից տեղահանված հայ գաղթականներին օգնություն ցույց տալու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։