Ագամեմնոն Շլիման (հուն․՝ Αγαμέμνων Σλήμαν, մարտի 16, 1878(1878-03-16), Փարիզ - նոյեմբերի 11, 1954(1954-11-11), Նյոյի սյուր Սեն), հույն դիվանագետ և քաղաքագետ։

Ագամեմնոն Շլիման
հուն․՝ Αγαμέμνων Σλήμαν
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1878(1878-03-16)
ԾննդավայրՓարիզ
Մահացել էնոյեմբերի 11, 1954(1954-11-11) (76 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հունաստան
Մայրենի լեզուհունարեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
Ծնողներհայր՝ Հենրիխ Շլիման, մայր՝ Սոֆյա Շլիման
Զբաղեցրած պաշտոններԷպիրուսի գեներալ-նահանգապետ, Հունաստանի խորհրդարանի անդամ, Հունաստանի խորհրդարանի անդամ և Հունաստանի դեսպան ԱՄՆ-ում
ԿուսակցությունԺողովրդական կուսակցություն
 Agamemnon Schliemann Վիքիպահեստում

Հնագետ Հենրիխ Շլիմանի և նրա երկրորդ կնոջ՝ Սոֆյա Շլիմանի որդին։

Կենսագրություն խմբագրել

Ագամեմնոն Շլիմանը ծնվել է 1878 թվականին։ Նրա մոր համար դա հինգերորդ հղիությունն էր և երկրորդ հաջող ավարտ ունեցածը։ Անվանակոչվել է ի պատիվ հին հունական դիցաբանության հերոսներից մեկի՝ Ագամեմնոնի, որը Միկենիայի թագավորն էր, որտեղ նրա հայրն ու մայրը պեղումներ էին կատարում[1]։ Հենրիխ Շլիմանը որդու ծննդից հետո կատարել է հետևյալ արարողությունը. նա նորածնին տարել է տանիք, նվիրաբերել է Արեգակին, ապա գլխով դիպցրել է Հոմերոսի հատորին։ Մկրտության ժամանակ անմիջապես Շլիմանը փորձել է չափել սուրբ ջրի ջերմաստիճանը` գրեթե խախտելով հաղորդության խորհուրդը։

Հայրը մահացել է, երբ Ագամեմնոնը 12 տարեկան է եղել։ Կրթություն և դոկտորական աստիճան ստացել է Փարիզում, որտեղ կտակով նրան տուն էր բաժին հասել, ինչպես նաև կալվածքներ Թեսալիայում։ 1902 թվականին ծովային ճանապարհորդության ժամանակ հանդիպել է 16-ամյա ամերիկուհի Նադին դե Բորնեմանին և ամուսնացել է նրա հետ Նյու Յորքում[2]։ Այդ ժամանակ էլ ընդունել է ամերիկյան քաղաքացիություն, որն ունեցել էր և նրա հայրը։

Հունաստանում քաղաքական գործունեություն է ծավալել, եղել է խորհրդարանի պատգամավոր (ներկայացրել է Լարիսան), իսկ 1914 թվականին նշանակվել է ԱՄՆ-ում դեսպան[3][4]։ Նադին դե Բորնեմանից ամուսնալուծվելուց հետո ֆինանսական լուրջ դժվարություններ է ունեցել, այնպես, որ 1926 թվականին մայրը վաճառել է ընտանեկան «Իլիոնի պալատ» կեցավայրը հունական պետությանը, իսկ գումարը փոխանցել է որդուն, որպեսզի օգնի նրան։ 1935 թվականին եղել է Էպիրուսի նահանգապետ։ Հետագայում ապրել է Ֆրանսիայում, որտեղ բավականին հաջող փորձել է պայքարել Հունաստանի գերմանական բռնազավթման դեմ։ Պատերազմից հետո նշանակվել է դեսպանորդ Ֆրանսիայում։ Ամուսնացել է երկրորդ անգամ, բայց երեխաներ չի ունեցել։ Մահացել և թաղվել է Փարիզում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ванденберг, 1996, էջ 267—268
  2. «Son of Ancient Troy's Excavator Got His Parisienne. Agamemnon Schliemann and Nadine de Bornemann Induced to Undergo a Civil Ceremony by Family Lawyers». The New York Times. 1902 թ․ հունիսի 22. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
  3. «To Be New Greek Minister. M. Schliemann, Son of the Famous Scholar, Coming to America». New York Times. 1914 թ․ հունվարի 8. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին. «Agamemnon Schliemann, who represents Larissa in the Greek Chamber of Deputies, was to-day appointed Minister at Washington in succession to L. A. Coromilas, according to a telegram from Athens.»
  4. «Bryan Testifies». The Pittsburgh Press. 1916 թ․ հունվարի 5. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին. «... that while secretary of state he had seen any letter written to influence him against Agamemnon Schliemann, former Greek minister to the United States. ...»
  5. Ванденберг, 1996, էջ 572
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագամեմնոն Շլիման» հոդվածին։