Աբրամ Բախչագուլյան

հայ տնտեսագետ

Աբրամ Արամի Բախչագուլյան (սեպտեմբերի 22, 1977(1977-09-22), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական գործիչ, տնտեսագետ։

Աբրամ Արամի Բախչագուլյան
Ծնվել էսեպտեմբերի 22, 1977 (46 տարեկան)
ԾննդավայրԿիրովաբադ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներԵրկու

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 2000-2003 թթ. - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ[1]։
  • 2000-2001 թթ. - «Մելլաթ» բանկ» ՓԲԸ դիլինգային բաժնի դիլեր։
  • 2003-2005 թթ. - ՀՀ վարչապետի օգնական։
  • 2004-2008 թթ. - Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի նախագահ։
  • 2005 թ. հուլիսի 20-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից[2]։
  • 2005-2007 թթ. - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 2007-2011 թթ. - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար։
  • 2011 թ. հուլիսի 6-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ[3]։
  • 2014 թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[4]։
  • 2017 թվականի մայիսի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աբրամ Բախչագուլյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը պաշտոնավարման ժամկետով։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Տնտեսագիտական գիտությունների թեկնածու (2003)։

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է[5]։ Զինապարտ է, շարքային։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Նախորդող
Համլետ Աբրահամյան
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Աբրամ Բախչագուլյան

2005- 7 օգոստոսի 2007 թթ.
Հաջորդող
Հարություն Շահբազյան
Նախորդող
Համլետ Աբրահամյան
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար
Աբրամ Բախչագուլյան

7 օգոստոսի 2007 - 13 հուլիսի 2011 թթ.
Հաջորդող
Արմեն Սմբատյան
Նախորդող
Գրիգոր Գրիգորյան
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Աբրամ Բախչագուլյան

13 հուլիսի 2011 թթ. - 6 հոկտեմբերի 2014 թթ.
Հաջորդող
Արմեն Հայրապետյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ուսանողական խորհուրդ, Կյանքը ՀՊՏՀ-ում | ASUE.am». www.asue.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  2. «Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  3. «Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «ԱԲՐԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  5. «ՀՀԿ-ն գործադիրում / Գործունեություն / Հայաստանի Հանրապետական կուսակցություն». www.hhk.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել