Աբրահամ եպիսկոպոս Աստապատցի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբրահամ Աստապատցի (այլ կիրառումներ)
Աբրահամ եպիսկոպոս Աստապատցի (1710, Աստապատ, Երևանի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան - 1777), հայ մատենագիր, գրիչ, Սյունյաց թեմի առաջնորդ (1774-1776)[1]։ Էջմիածնի միաբան։
Աբրահամ եպիսկոպոս Աստապատցի | |
---|---|
Ծնվել է | 1710 |
Ծննդավայր | Աստապատ, Երևանի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան |
Մահացել է | 1777 |
Քաղաքացիություն | Սեֆյան Պարսկաստան և Աֆշարյան կայսրություն |
Մասնագիտություն | մատենագիր |
Ծնողներ | հայր՝ Յոհան քահանա |
Հովսեփ Տաթևացու և Սիմեոն Երևանցու ընկերակիցը[2]։
Կենսագրություն
խմբագրելԱբրահամ Աստապատցին ծնվել է 1710 թվականին Նախճավան գավառի Աստապատ ավանում, որի համար էլ ստացել է Աստապատցի մականունը[2]։ Յոհան քահանայի որդին է[2]։ Կրթություն է ստացել Էջմիածնում[1]։ Աշակերտել է Հովսեփ Տաթևացուն[1]։ Եղել է Էջմիածնի նվիրակ[1]։ 1743-1745 թվականներին և 1759 թվականին եղել է Զմյուռնիայի հոգևոր առաջնորդը[2]։ Մահտեսի Մորկոսին աջակցել է տպարան բացել Կոստանդնուպոլսում[2]։ 1755 թվականին Ադրիանապոլսում գրչագրել է մի ժողովածու[2]։ 1774-1776 թվականներին եղել է Սյունյաց թեմի առաջնորդը[1][2]։ Ստեղծագործությունների մի մասը մինչև այժմ անտիպ են[2]։ Գրել է իմաստասիրական քարոզներ, որոնք մեզ են հասել[1]։ Զբաղվել է հրատարակչական գործունեությամբ[1][2]։ 1756 թվականին Կոստանդնուպոլսում տպագրել է Հակոբ Նալյանի «Ճրագ ճշմարտութեան» գիրքը, 1762 թվականին Զմյուռնիայում՝ Եզնիկ Կողբացու «Գիրք ընդդիմութեանցը» և 1764 թվականին Կոստանդնուպոլսում՝ Եղիշեի «Գիրք պատմութեան սրբոց վարդանանց զօրավարացն հայոցը»[1]։
Մահացել է 1777 թվականին[1]։