Աբրահամ Ա (Երուսաղեմի պատրիարք)

Երուսաղեմի հոգևոր առաջնորդ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբրահամ (այլ կիրառումներ)

Աբրահամ (ծն. թ. անհտ.-669), Երուսաղեմի հայոց հոգևոր առաջնորդ, ապա՝ պատրիարք 638 թվականից։ Խալիֆ Օմար իբն ալ-Խատտաբից ձեռք է բերել անկախ պատրիարքության հրովարտակ, որով Երուսաղեմի հայոց պատրիարքությունն անջատվել է հունականից, հայոց սեփականություն է ճանաչվել սուրբ Հակոբյանց վանքն իր կալվածքներով և Բեթղեհեմի ծննդյան տաճարը։ Ասորիները, ղպտիները և հաբեշները ենթարկվել են նոր պատրիարքության իրավասությանը, հայերին տրվել է եկեղեցու զանգ հնչեցնելու իրավունք։

Աբրահամ Ա
Ծնվել էանհայտ[1]
Մահացել է669[1]
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի[1]
Մասնագիտությունքահանա

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 40