Աբու Քամալ
Աբու Քամալ[1][2][3] (արաբ․՝ ابو كمال) կամ Ալ-Բուքամալ (արաբ․՝ البوكمال), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության արևելքում՝ Դեյր-էլ-Զորի մարզի Աբու Քամալի գավառի համանուն շրջանում։ Սահմանակից է Իրաքին։ Քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Մարի քաղաք-պետությունը։ Մայրաքաղաք Դամասկոսից հեռու է 430 կմ։
Քաղաք | ||
---|---|---|
Աբու Քամալ | ||
البوكمال | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Դեյր-էլ-Զորի մարզ | |
Մինտակա | Աբու Քամալի գավառ | |
Նահիյա | Աբու Քամալի շրջան | |
ԲԾՄ | 174 մ | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Բնակչություն | 52 020 մարդ (2003) | |
Ազգային կազմ | արաբներ | |
Կրոնական կազմ | սուննի իսլամ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +963 51 73XXXX | |
| ||
Աշխարհագրական դիրք
խմբագրելՔաղաքը տեղակայված է Աբու Քամալի շրջանի հարավ-արևելքում, Ջեզիրե բարձրավանդակի հարավային սահմանագոտում, Եփրատի աջակողմյան ափին։ Ծովի մակարդակից ունի 174 մ բացարձակ բարձրություն[1]
Բնակչություն
խմբագրել1981 թվականին տեղի ունեցած Սիրիայի վերջին մարդահամարի տվյալների համաձայն քաղաքի բնակչության թվաքանակը կազմում է 17507 մարդ[3]. Ստորև ներկայացվում է քաղաքի բնակչության թվաքանակը ըստ տարիների.
1960 | 1970 | 1981 | 2003 | 2012 |
---|---|---|---|---|
8 226 | 12 811 | 17 507 | 52 020 | 64 199 |
Պատմություն
խմբագրելՀռոմեական կայսրության գոյության ժամանակ քաղաքը կայսրության կարևորագույն առևտրային կենտրոն էր, որտեղով հիմնականում անցնում էին Հնդկաստան գնացող և այնտեղից եկող նավերը։ Հետագայում քաղաքը գրավել է Պալմիրայի թագուհի Զենոբիան և ընդգրկել իր թագավորության կազմի մեջ։ Մուավիայի օրոք բնակավայրը ընդգրկվել է Արաբական խալիֆայության մաս կազմող Սիրիայի կազմում։ Օսմանյան կայսրության ժամանակ քաղաքը եղել է շրջանի կարևորագույն բնակավայրերից։ 1921 թվականին այն ֆրանսիական մանդատի շրջանակներում անցել է Ֆրանսիային։ 1946 թվականից Աբու Քամալը ընդգրկվել է անկախ Սիրիայի կազմում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ֆիզիկաաշխարհագրական տվյալներ (անգլ.)
- ↑ GeoNames (անգլ.)
- ↑ 3,0 3,1 World Gazetteer (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Քամալ» հոդվածին։ |