Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց

Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց Հայաստանի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1973
ՏնօրենԳոհար Ժորայի Գասպարյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԱբովյան
Հասցեքաղաք Աբովյան, 2-րդ միկրոշրջան[1]
Կայքabovyan7.schoolsite.am

Դպրոցի պատմություն խմբագրել

1973 թվականին Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոցը հիմնադրվել է որպես միջնակարգ դպրոց՝ նախատեսված 1400 աշակերտի համար, այնուհետև 2010 թվականին վերակազմավորվել է որպես հիմնական դպրոց[2]։ Առաջին տնօրենն եղել է Իշխան Եգորի Հովակիմյանը, որը դպրոցը ղեկավարել է մինչև 1995 թվականը։ Այնուհետև տնօրենի պաշտոնը զբաղեցրել են Գագիկ Անդրանիկի Հակոբյանը (1995-2008 թվականներ), Մելանյա Վիգոյի Մարտիրոսյանը (2009-2012 թվականներ)։ 2012 թվականից դպրոցի տնօրեն է ընտրվել Գոհար Ժորայի Գասպարյանը[3]։

1973-1995 թվականներն ընկած ժամանակահատվածում դպրոցը տվել է տասից ավելի ոսկե և արծաթե մեդալակիր շրջանավարտներ։ Դպրոցն իր գործունեության տարիների ընթացքում ունեցել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնցից շատերն իրենց գործունեությունն են ծավալում առողջապահության, կրթության, մշակույթի ոլորտներում և ուժային կառույցներում։

2014 թվականից սկսած դպրոցում իրականացվում է ներառական կրթություն։

Դպրոցը բաղկացած է երկու մասնաշենքից, որտեղ կա գրադարան, համակարգչային սենյակ, սպորտդահլիճ, լաբորատորիա, ճաշարան, բուժկետ, ռեսուրս կաբինետներ և այլն։ 2016 թվականից գործում է արմաթ ռոբոտաշինության խմբակ։ Դպրոցի ՆԶՊ կաբինետն անվանակոչվել է Արցախյան պատերազմի մասնակից Մխիթար Աբելի Գաբրիելյանի անվամբ։ Դպրոցի այգում տեղադրված է հուշաքար՝ զոհված ազատամարտիկների հիշատակին։

Զոհված ազատամարտիկներ խմբագրել

  • Վոլոդյա Ղազարի Ղազարյան(1970-1995 թվականներ) զոհվել է Աղդամում
  • Մխիթար Աբելի Գաբրիելյան (1971-1994 թվականներ) զոհվել է Թալիշում
  • Ալիկ Ռաֆիկի Ոսկանյան (1976-1995 թվականներ) զոհվել է Մատաղիսում
  • Հարություն Վալերիի Բաբաջանյան (1971-1993 թվականներ) զոհվել է Կուբաթլու
  • Պավել Էդիկի Չոբանյան (1965-1992 թվականներ) զոհվել է Վահանում
  • Հովհաննես Ալեքսանի Հովհաննիսյան (1973-1993 թվականներ) զոհվել է Գյուլիստանում
  • Գրիգոր Ռուբիկի Սարուխանյան (1974թ անհետ կորել է Հորադիզում 1994թ ապրիլի 20-ին)

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱԲՈՎՅԱՆԻ ԹԻՎ 7 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  2. «ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ —». abovyan7.schoolsite.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  3. «ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ —». abovyan7.schoolsite.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  4. «Կուսակցության խորհուրդը - Կառուցվածք - Հայաստանի Հանրապետական կուսակցություն». www.hhk.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  5. «Հրաչյա Ռաֆայելի Հովհաննիսյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.