Աբոլղասեմ Ահմեդզադե Լահութի

Աբոլղասեմ Ահմեդզադե Լահութի (պարս.՝ ابوالقاسم لاهوتی, հոկտեմբերի 12, 1887(1887-10-12) կամ 1887, Քերմանշահ, Իրան - մարտի 16, 1957(1957-03-16), Մոսկվա, ԽՍՀՄ), տաջիկ խորհրդային բանաստեղծ։ Համարվում է Տաջկական խորհրդային պոեզիայի հիմնադիրներից։

Աբոլղասեմ Ահմեդզադե Լահութի
պարս.՝ ابوالقاسم لاهوتی
Ծնվել էհոկտեմբերի 12, 1887(1887-10-12) կամ 1887
ԾննդավայրՔերմանշահ, Իրան
Վախճանվել էմարտի 16, 1957(1957-03-16)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Գրական անունAbolqasem Lahouti
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և լրագրող
Լեզուպարսկերեն
ՔաղաքացիությունԻրան և  ԽՍՀՄ
Ժանրերբանաստեղծություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Տաջիկստանի հերոս
ԱմուսինCecilia Banu?
 Abolqasem Lahouti Վիքիպահեստում
Պատկեր:Lahuti Abolqasem (1887-1957).jpg
Ն. Քրավչենկոյի կողմից Լահուտիի նկարը

Մասնակցել է 1905-1911 թվականների իրանական հեղափոխությանը։ 1916 թվականին Քերմանշահում հրատարակել է հեղափոխական դեմոկրատական «Բիսոթուն» թերթը։ 1917 թվականին վտարանդվել է Ստամբուլ։ 1922 թվականին վերադառնալով հայրենիք՝ ղեկավարել է Թավրիզի հակաիմպերիալիստական ապստամբաթյունը («Լահութի խանի ապստամբությունը»), որի ճնշումից հետո անցել է Խորհրդային Ռուսաստան։ Եղել է Տաջիկական ԽՍՀ լուսժողկոմի տեղակալ (1925-1930), ՍՍՀՄ գրողների միության քարտուղար (1934 թվականից)։ Տպագրվել է 1907 թվականից։ Պարսկալեզու քաղաքական գազելի հիմնադիրներից է։ Հրատարակել է «Կրեմլ» (1923, հայերեն հրատարակություն 1931), «Լենինն ապրում է» (1924) պոեմները, կոլտնտեսային շինարարության մասին բանաստեղծություններ։ Գրել է այլաբանական պայմանական բնույթի՝ «Ստեղծարար դասակարգին» (1933), «Հրճվանքի հայրենիք» (1935), ինչպես նաև այլ պոեմներ («Մարդիսթան», 1941, «Տանյայի հաղթանակը», 1942, «Ուղեկիցներ», 1943)։ Ֆիրդուսու «Շահնամե»-ի սյուժեով նրա «Դարբին Քավան» պոեմը դարձել է Ա. Բալասանյանի համանուն օպերայի լիբրետոն։ Աբոլղասեմ Ահմեդզադե Լահութին Տաջիկական ԽՍՀ օրհներգի տեքստի հեղինակն է[1]։

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Один герой на три страны: судьба "небожителя" Абулькасима Лахути – видео» (ռուսերեն). Sputnik Таджикистан. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբոլղասեմ Ահմեդզադե Լահութի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 477