Աբիմելեք
արական անձնանուն
|
Աբիմելեք, հրեական ծագումով հայկական արական անձնանուն։ Ծագում է եբրայերեն אֲבִימֶלֶךְ (Abīmelek) անունից, որը կազմված է abi (հայր) և melek (թագավոր) բառերից և բուն նշանակությունն է՝ թագավորահայր։ Այս անունով հայտնի են մի շարք փղշտացի թագավորներ, որոնցից նշանավոր է Աբիմելեքը, ով Աբրահամ նահապետի կնոջը՝ Սառային իրեն կին դարձրեց[1]։ Ասորեստանյան արձանագրությունների մեջ հիշատակված է՝ Abimilki ձևով և համարվում է փյունիկյան անուն[2]։ Հայերի մեջ, այս ձևով հայտնի է երկու անձ[3]։ Ավելի ուշ ժամանակներում, շփոթելով արաբական Մելիք անվան հետ՝ դարձել է Աբամելիք[4][5]։
Հայտնի անվանակիրներ
խմբագրելՏես նաև
խմբագրել- Աբամելիքներ, հայկական ազնվական տոհմ Ռուսաստանում և Վրաստանում (17-20-րդ դարեր).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հին Կտակարան», «Ծննդոց», Գլուխ 20։1-18․
- ↑ «Hebraisches und aramaisches Handworterbuch», Վիլհելմ Հեսենիուս, Լայպցիգ, 1921, էջ 4բ․
- ↑ «Ցուցակ հայերէն ձեռագրաց Վասպուրականի», Երվանդ Լալայան, Թիֆլիս, 1915, էջ 649, 760․
- ↑ 4,0 4,1 «Ցուցակ հայերէն ձեռագրաց Վասպուրականի», Երվանդ Լալայան, Թիֆլիս, 1915, էջ 1022․
- ↑ «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 18.
- ↑ «Ցուցակ հայերէն ձեռագրաց Վասպուրականի», Երվանդ Լալայան, Թիֆլիս, 1915, էջ 649․
- ↑ «Ցուցակ հայերէն ձեռագրաց Վասպուրականի», Երվանդ Լալայան, Թիֆլիս, 1915, էջ 760․
Աղբյուրներ
խմբագրել- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 18.
- «Հին Կտակարան», «Ծննդոց», Գլուխ 20։1-18, 21:22-32, 26։2, 26։8-10, 26։16, 26։26-33․
- «Hebraisches und aramaisches Handworterbuch», Վիլհելմ Հեսենիուս, Լայպցիգ, 1921, էջ 4բ․
- «Ցուցակ հայերէն ձեռագրաց Վասպուրականի», Երվանդ Լալայան, Թիֆլիս, 1915, էջ 649, 760, 1022․