Աբիդոսյան հիերոգլիֆներ, հիերոգլիֆներ, որոնք հայտնաբերվել են հին եգիպտական Աբիդոս քաղաքում` Օսիրիսի տաճարում։ Դրանք պատկերում են ուղղաթիռ, սուզանավ, դիրիժաբլ և թռչող սարք։

Աբիդոսյան հիերոգլիֆներ

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Աբիդոսյան հիերոգլիֆներ հասկացությունը կիրառվում է ռելիեֆի համար, որ հայտնաբերվել է 19-րդ դարում Աբիդոսի` Օսիրիսին նվիրված տաճարի փակ սրահի հենասյուներից մեկի վրա։

Լայն հասարակության ուշադրությունը սևեռվել է գտածոյին 1997 թվականին, երբ չբացահայտված թռչող օբյեկտներով հետաքրքրվող դոկտոր Ռուտ Հովերը (անգլ.՝ Dr. Ruth McKinley-Hover) հիերոգլիֆների լուսանկարները հրապարակել է համացանցում` դրանք ներկայացնելով որպես ժամանակակից տեխնիկական օբյեկտների պատկերներ[1]։ Հնէակոնտակտի կողմնակիցները լուսանկարներն ընդունել են որպես իրենց գաղափարների փաստարկ։ Գիտական հասարակությունը, ընդհակառակը, կասկածամտորեն է ընդունել աբիդոսյան լուսանկարները` մեկնաբանելով դրանք որպես դիցաբանական պատկերներ[2]։

Ստեղծման պատմություն խմբագրել

Աբիդոսյան հիերոգլիֆները գտնվում են մի տաճարում, որի հիմնական մասը կառուցվել է 19-րդ դինաստիայի Սետի I փարավոնի օրոք։ Դրանք արվել են ավազաքարից երկարավուն արխիտրավի աջ կողմում, որը գտնվում է գլխավոր մուտքի առաջին սրահում։

Սրահի առանձնահատկությունն այն է, որ նրա կառուցումը ավարտվել և վերջնական տեսքն է ստացել Սետի I փարավոնի որդու` Ռամզես II-ի օրոք, ընդ որում օգտագործվել են տարրեր, որոնք պատրաստվել էին դեռևս Սետի I փարավոնի օրոք։ Ասպես` տեղադրվել են արխիտրավներ գրություններով, որոնցում հիշատակվում են Սետի I փարավոնի անունն ու կոչումները[3][4]։

Հետազոտության արդյունքներ խմբագրել

Աբիդոսյան հիերոգլիֆների հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք կրկնագիր պալիմփսեստ են, այսինքն` շինարարությունն ավարտած փարավոնի` Ռամզես II-ի անունն ու տիտղոսները առանձին շերտով ավելացվել են նրա հոր մասին եղած հիշատակումներին, ով սկսել էր շինարարությունը։ Հազարամյակներ անց կրկնածեփը մասամբ թափվել է` գրությունները անիմաստ բովանդակության վերածելով և 20-րդ դարի մեքենաների տպավորություն թողնելով[1][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել