Աբիգայիլ Ֆիլմոր (անգլ.՝ Abigail Powers Fillmore մարտի 13, 1798(1798-03-13)[1][2], Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] - մարտի 30, 1853(1853-03-30)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), 13-րդ ԱՄՆ նախագահ Միլլարդ Ֆիլմորի կինը և Միացյալ Նահանգների առաջին տիկինը 1850 թվականից մինչև 1853 թվականը։

Աբիգայիլ Ֆիլմոր
անգլ.՝ Abigail Fillmore
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 13, 1798(1798-03-13)[1][2]
Ծննդավայր Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Վախճանի օր մարտի 30, 1853(1853-03-30)[1][2] (55 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Թաղված Ֆորեստ Լոուն
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Abigail Powers
Հայր Rev. Lemuel Powers?[4]
Մայր Abigail Newland?[4]
Ամուսին Միլլարդ Ֆիլմոր
Զավակներ Mary Abigail Fillmore? և Millard Powers Fillmore?
 
Ինքնագիր Изображение автографа

Վաղ կյանք և ամուսնություն խմբագրել

Ֆիլմորը ծնվել է Նյու Յորքի Սարաթոգա շրջանում։ Նրա հայրը բապտիստ քահանա էր, որը մահացել է Աբիգայիլի ծնվելուց անմիջապես հետո։ Մայրը շուտով տեղափոխվել է արևմուտք։ 1819 թվականին Աբիգեյլը ընդունվել է Նյու Հոփի նոր ակադեմիա, որտեղ սովորել է 19-ամյա Միլարդ Ֆիլմորը։ Երկար ընկերությունից հետո Միլարդը՝ 26 տարեկան և 27 տարեկան Աբիգիլը, ամուսնացել են 1826 թվականի փետրվարի 5-ին։ Հարսանիքը տեղի է ունեցել հարսնացուի եղբոր տանը։ Առանց մեղրամիս անցկացնելու, զույգը բնակություն է հաստատել Նյու Յորքի Բուֆֆալո քաղաքում։ Ֆիլմորը դպրոցում շարունակել է դասավանդել մինչև իր առաջին որդու ծնունդը, և մինչև իր կյանքի վերջը հետաքրքրություն է ցուցաբերել կրթության նկատմամբ[5]։

Նրանք ունեցել են որդի և դուստր.

  • Միլարդ Փաուերս Ֆիլմոր(1828–1889)
  • Մերի Աբիգայիլ Ֆիլմոր (1832-1854)

Երբ Ֆիլմորը 1847 թվականին ընտրվել է Նյու Յորքի Սենատի ներկայացուցիչ, ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվել է Օլբանի, Նյու Յորք ։

ԱՄՆ առաջին տիկին խմբագրել

1849 թվականին Միլարդ Ֆիլմորը ընտրվել է փոխնախագահ և կնոջ հետ տեղափոխվել է Վաշինգտոն։ Նախագահ Զաքարի Թեյլորի մահից հետո Ֆիլմորը դարձել է նախագահ, և նրանք սկսել են ապրել Սպիտակ տանը։ Սակայն արդեն այդ ժամանակ առաջին տիկնոջ առողջությունը սկսել է վատթարանալ, և իր պարտականությունները նա հանձնել է դստերը։  Իսկ ինքը մի քանի ժամ անցկացրել է Սպիտակ տան գրադարանում ՝ ընտրելով գրքերը և դրանք դասավորելով Օվալաձև աշխատասենյակում, որտեղ գտնվում էին նրա դաշնամուրը, քնարը և կիթառը[6]։

Մահ խմբագրել

1853 թվականին Նախագահ Ֆրանկլին Փիրսի երդմնակալության ժամանակ Աբիգայիլը մրսել է և թոքաբորբով հիվանդացել։  26 օր անց ՝ 1853 թվականի մարտի 30-ին, նա մահացել է Վաշինգտոնի «Ուիլարդ» հյուրանոցում։  Թաղված է Բուֆֆալոյի Ֆորեստ Լոունի գերեզմանատանը[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Caroli B. B. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Abigail_Powers_Fillmore
  4. 4,0 4,1 Pas L. v. Genealogics — 2003.
  5. «First Lady Biography: Abigail Fillmore». Canton, Ohio: National First Ladies' Library. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.(անգլ.)
  6. «NationMaster — Encyclopedia: Abigail Fillmore». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Abigail Fillmore (American first lady)» (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիգայիլ Ֆիլմոր» հոդվածին։