Աբենա Բուսիա
Աբենա Բուսիա (ապրիլի 28, 1953, Գանա), գանացի գրող, բանաստեղծ, ֆեմինիստ և դասախոս։ Նա Գանայի նախկին նախագահ Կոֆի Աբրեֆա Բուսիայի աղջիկն է։ Նա անգլերեն լեզվով գրականության և կանանց և գենդերային գիտությունների դոցենտ է Ռուտգերս համալսարանում[3][4][5][6]։
Աբենա Բուսիա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1953 (69 տարեկան) |
Ծննդավայր | Գանա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սուրբ Աննայի քոլեջ և Սբ. Անտոնիի քոլեջ |
Մասնագիտություն | գրող, հեղինակ, բանաստեղծուհի, կանանց իրավունքների պաշտպան և դիվանագետ |
Աշխատավայր | Ռատգերսի համալսարան[1] և Գանայի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Kofi Abrefa Busia?[2] |
ԿենսագրությունԽմբագրել
Աբենան ծնվել է Գանայի մայրաքաղաք Աքքրայում Կոֆի Աբրեֆա Բուսիայի՝ երկրի նախկին նախագահի, և Նաա Մորկոր Բուսիայի ընտանիքում։ Նրա քույրը դերասանուհի, կինոռեժիսոր և գրող Ակուսա Բուսիան է։ Նա իր մանկությունն անց է կացրել հայրենիքում, ինչպես նաև Հոլանդիայում և Մեքսիկայում մինչ Օքսֆորդ տեղափոխվելը, որտեղ էլ նա ի վերջո հաստատվել է։
ԿրթությունԽմբագրել
Աբենան 1976 թվականին հումաննիտար գիտությունների անգլերեն լեզու և գրականության բակալավրի կոչում է Օքսֆորդի Սուրբ Աննա քոլեջում և հասարակական մարդաբանության (ռասայական հարաբերություններ) գիտությունների դոկտորի աստիճան Սուրբ Անտոնի քոլեջում 1984 թվականին։ Նա եղել է արտաքին ուսուցիչ Ռասկին քոլեջում և Օքսֆորդի համալսարանի մասնաճյուղերից մեկի՝ Աշխատանքային Հարաբերությունների քոլեջում, ինչպես նաև Յեյլ համալսարանի կողմից հրավիրված դասախոս աֆրիկյան և աֆրոաֆրիկյան գիտության բնագավառի ծրագրին։ Նա նաև շահել է հետդոկտորոկան մի շարք կրթաթոշակներ, ինչպիսիք են Բրայան Մոր քոլեջի անգլիական բաժնի Էնդրյու Մելոն կրթաթոշակը և Կալիֆորնիայի Ամերիկյան մշակույթների գիտահետազոտական ինստիտուտի աֆրոամերիկյան տեսությունների կրթաթոշակ[7]։
ԱշխատություններԽմբագրել
Աբենայի գիտական աշխատանքներն են․
- Տարագրի վկայություննեռը (1990)
- Թեորիզացնող սև ֆեմինիզմ(1993)
- Փրկությունից անդին (1999)
- Աֆրիկայի մասին գրող կանայք․ Արևմտյան Աֆրիկա և Սահել(2005)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://awdf.org/celebrating-professor-abena-busia-works-and-achievements/
- ↑ 2,0 2,1 http://www.encyclopedia.com/arts/culture-magazines/busia-abera-pa-1953
- ↑ «Abena P. A. Busia»։ The Feminist Press։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-06-ին։ Վերցված է 2016-01-29
- ↑ «Busia, Abera P.A. 1953– - Black Literature Criticism: Classic and Emerging Authors since 1950 | Encyclopedia.com»։ www.encyclopedia.com։ Վերցված է 2016-01-29
- ↑ «Celebrating Professor Abena Busia: Works and Achievements | The African Women's Development Fund (AWDF)»։ awdf.org։ Վերցված է 2016-01-29
- ↑ Serwaa Abena (2009-09-22)։ «Ramblings of a Procrastinator in Accra: When Samia met Abena: Two Daughters, Two Legacies and One Meeting»։ Ramblings of a Procrastinator in Accra։ Վերցված է 2016-01-29
- ↑ Motovidlak Dave։ «Busia, Abena»։ womens-studies.rutgers.edu։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-01-29