Աբդալար (Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբդալար (այլ կիրառումներ)

Աբդալար, Աբդալլար, Ավդալար, Ուրուջլու, գյուղ Արցախի Քաշաթաղի շրջանում, Հագարի գետի ձախ ափին՝ շրջապատված անտառներով ու այգիներով։ Բնակիչները զբաղվում են երկրագործությամբ, անասնապահությամբ և մասամբ այգեգործությամբ[2]։

Բնակավայր
Աբդալար
ԵրկիրԱրցախ Արցախ
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Գտնվում է Հագարի գետի ձախ ափին, գեղատեսիլ վայրում, շրջապատված անտառներով ու այգիներով[3]։

Ուրուջլու անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։

Պատմություն խմբագրել

Հետագայում գյուղն ընդգրկվել է Ադրբեջանական ՍՍՀ-ի Լաչինի շրջանում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տարածքն անցել է Արցախի Քաշաթաղի շրջան։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում տարածքը Քաշաթաղի ողջ շրջանի հետ անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու մասսամբ այգեգործությունն էր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 5 — 992 էջ։
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 5
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.