Հրաչիկ Աբգարյան (ֆիզիկոս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչիկ Աբգարյան (այլ կիրառումներ)
Հրաչիկ Հմայակի Աբգարյան (սեպտեմբերի 10, 1947, Պեմզաշեն, Շիրակի մարզ), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2003)։ ՌԴ բնական ԳԱ ակադեմիկոս (1998)։
Հրաչիկ Աբգարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1947 (76 տարեկան) Պեմզաշեն, Շիրակի մարզ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի ֆիզիկայի ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1999) և պրոֆեսոր (2003) |
Կենսագրություն
խմբագրելՀրաչիկ Աբգարյանը ծնվել է 1949 թվականին Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» մասնագիտությամբ։ 1970-1972 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1972-1990 թվականներին աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, 1972-1986 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող, 1986-1990 թվականներին՝ ավագ գիտաշխատող։ 1990 թվականից աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանում, 1996 թվականից՝ բժշկական և կենսաբանական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 2004 թվականից կենսաֆիզիկայի համահայկական ընկերակցության անդամ է[1][2]։
Աշխատանքները վերաբերում են կենսահաղորդչային և պիեզոէլեկտրական միացությունների ֆոտոէլեկտրական հատկություններին և դրանց վրա էլեկտրոնային ճառագայթման ազդեցություններին, համակարգերում ինքնակազմակերպման երևույթների ուսումնասիրություններին[3]։
Անդամակցություն
խմբագրել- Կենսաֆիզիկայի համահայկական ընկերակցության անդամ (2004)։
Երկեր
խմբագրել- Абгарян Г. А., Исследование нелинейных фото- и электроиндуцированных явлений в сложных неметаллических соединениях и микрогетерогенных структурах биологической структуры [Текст] ։ автореферат дис. ... д-ра физ.-мат. наук ։ 01.04.07 - Физика твёрдого тела, 01.04.14 - Теплофизика и молекулярная физика; Ин-т приклад. проблем физики НАН РА. - Ереван, 1999. (դիսերտացիայի թեմա)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «АФ РАЕН - Члены Академии». www.raen.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «АБГАРЯН ГРАЧИК АМАЯКОВИЧ».
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.