Աբբաս իբն ալ-Ահնաֆ (արաբ․՝ عباس بن الأحنف‎‎, մոտ. 750[1], Բասրա, Իրաք - մոտ. 808[1], Բաղդադ), նոր ուղղության արաբ Աբբասյան բանաստեղծ, որը հրաժարվել է մինչիսլամական պոեզիայի կանոնացված նորմերից: Արաբական Բանու Խանիֆա ցեղիղ էր: Մոտ էր Հարուն ալ-Ռաշիդ խալիֆին:

Աբբաս իբն ալ-Ահնաֆ
արաբ․՝ عباس بن الأحنف‎‎
Ծնվել էմոտ. 750[1]
ԾննդավայրԲասրա, Իրաք
Մահացել էմոտ. 808[1]
Մահվան վայրԲաղդադ
ՔաղաքացիությունԱբբասյաններ
Մասնագիտությունբանաստեղծ

ԿենսագրությունԽմբագրել

Գրել է միայն սիրային-թախծոտ բանաստեղծություն-գազելներ: Աբբասի ստեղծագործությունների հիման վրա գրվել են երգեր, որոնք երգել են պալատական երգիչները: Իր բանաստեղծություններում Աբբասը գովերգել է «հիմնականում անպատասխան սերը, և մարդիկ նրա ստեղծագործություններում կորստի հետ համակերպած են թվում»[2]: Նրա ընտրած բառերը պարզ են, ոճը` ազատ և թեթև:

Աբբասը մեծացել է Բաղդադում, որտեղ դարձել է Աբբասյան խալիֆ Հարուն ալ-Ռաշիդի ընկերը[3], որը վարձել է նրան` հանգստի ժամանակ իրեն զվարճացնելու համար: Աբբասի ստեղծագործությունները ազդել են Աբդուլլահ իբն ալ-Մուտազզի և Աբու ալ-Աթահիայի վրա[4]: Նրա մահից հետո նրա բանաստեղծությունները հավաքվել են մեկ ժողովածուի մեջ, որը բարձր գնահատականի է արժանացել Ալ-Անդալուսում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Roger Allen. (2000). An Introduction to Arabic Literature. p. 106.
  3. R. Jacobi. (1998) al-'Abbas Ibn al-Ahnaf. In Encyclopedia of Arabic Literature (Vol. 1, pp. 2-3). Taylor & Francis.
  4. Bird Through A Ceiling of Alabaster; Three Abbasid Poets, translated by Abdullah Al-Udhari and George Wightman (Penguin, 1975) ISBN 0-14-044305-3

Արտաքին հղումներ և աղբյուրներԽմբագրել