Աբայ Կունանբաևի հուշարձան (Մոսկվա)

Աբայ Կունանբաևի հուշարձան (ռուս.՝ Памятник Абаю Кунанбаеву, ղազ.՝ Абай Құнанбаев ескерткіші), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ղազախ լուսավորիչ-բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևին։ Տեղադրվել է Չիստոպրուդնի բուլվարում, Ռուսաստանում Ղազախստանի դեսպանատան մոտակայքում[1]։

Picto infobox architecture.png
Աբայ Կունանբաևի հուշարձան
Абай (8381252106).jpg
Աբայ Կունանբաևի հուշարձանը բողոքի ցույցերի օրերին (2012 թվական)
Կոորդինատներ55°45′44″ հս․ լ. 37°38′34″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է2006
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էՄարատ Այնեկով
Ներկա վիճակըԿանգուն

ՊատմությունԽմբագրել

2006 թվականին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Նազարբաևը և Պուտինը հայտարարեցին Պուշկինի տարի Ղազախստանում և Աբայի տարի Ռուսաստանում[1]։ Աստանայում և Մոսկվայում տեղադրվեցին երկու բանաստեղծների բրոնզե հուշարձանները։

Մոսկվայի հուշարձանը Ղազախստանի նվերն է Ռուսաստանի մայրաքաղաքին։ Աբայ Կունանբաևի հուշարձանը տեղադրելու մասին որոշումը կայացվել է Նուրսուլթան Նազարբաևի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ՝ Ղազախստանի նախագահի Ռուսաստանի Դաշնություն 2005 թվականի հունվարին կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Նախագիծը ֆինանսավորել է ղազախական կողմը։ Հուշարձանի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 162 մլն տենգե՝ ավելի քան 1,25 մլն դոլար։ Հուշարձանի բացմանը, որը կայացել է 2006 թվականի ապրիլի 4-ին, մասնակցել են Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը[2]։

Իր հերթին ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի կիսանդրին տեղադրվել է Ալմաթիում դեռևս 1999 թվականի հոկտեմբերի 29-ին՝ նրա ծննդյան 200-ամյակի առթիվ (հեղինակն է ռուս քանդակագործ Անատոլի Բիչուկովը, ղազախ ճարտարապետները՝ Տ. Երալիևը, Ա. Անչուգովը)[3]։

2012 թվականի մայիսին Աբայի հուշարձանի մոտ՝ Չիստիե պրուդիում, տեղի են ունեցել ռուսական ընդդիմության #ОккупайАбай հեշթեգով աղմկահարույց բողոքի ակցիաները[4], որոնք ռուսաստանցիների ուշադրությունը կրկին ուղղեցին Աբայի պոեզիային։

ՀեղինակներԽմբագրել

  • Քանդակագործներ՝ Մարատ Այնեկով (ղազախական ազգային արժույթի՝ տենգեի էսքիզների ստեղծողը), Սաիդ Այնեկով
  • Կոնստրուկտոր՝ Սայրան Ֆազիլով
  • Ճարտարապետներ՝ Վալերի Ռոմանենկո, Թիմուր Սուլեյմենովը
  • Դիզայներ՝ Իգոր Պոլյակով
  • Նկարիչ՝ Էդուարդ Դրոբիցկի[5]

ՆկարագրությունԽմբագրել

Հուշարձանը պատրաստված է բրոնզից, ներկայացնում է ազգային նախշերով զարդարված քարե պատվանդանին նստած բանաստեղծին։ Պատվանդանին արված է հետևյալ մակագրությունը. «Հավերժ է անմահ խոսքի արարիչը»[1][5]։ Բացի բուն հուշարձանից հորինվածքի կազմի մեջ մտնում են երկու քարե կուռքեր, որոնք ստեղծված են ղփչաղական կուռքերի ոճով[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել