Այս հոդվածը «Խնամիները» ֆիլմի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Խնամի (այլ կիրառումներ)։

«Խնամիները» (ռուս.՝ Сваты, կարդացվում է «Սվատի»), 2008 թվականին նկարահանված ռուս-ուկրաինական հեռուստատեսային երկսերիանոց կինոնկար։ Ռուսաստանում ցուցադրվել է Ռոսիա 1 հեռուստաընկերության եթերկում։

Խնամիները
ռուս.՝ Сваты
Երկիր Ուկրաինա
Ժանրկինոկատակերգություն
Թվական2008
Լեզուռուսերեն և ուկրաիներեն
ՊրոդյուսերՕլեքսանդր Բոգուցկի և Վոլոդիմիր Զելենսկի
Սցենարի հեղինակՎոլոդիմիր Զելենսկի և Յուրի Միկուլենկո
ԴերակատարներՖեոդոր Դոբրոնրավով, Վլադիմիր Տուրչինսկի, Ալեքսանդր Ֆեկլիստով, Նիկոլայ Դոբրինին, Սեմյոն Ֆուրման և Աննա Կոշմալ
ԿինոընկերությունICTV և Ստուդիա Կվարտալ-95
Տևողություն114 րոպե[1]
ՀաջորդԽնամիները 2

Սյուժե խմբագրել

Երիտասարդ ամուսիններ Մաքսիմն ու Մարիան հանգստանալու նպատակով որոշում են մեկնել Իտալիա։ Իրենց հնգամյա աղջկան՝ Ժենյային, որոշում են թողնել իրենցից մեկի ծնողների մոտ։ Սակայն երկուսի ծնողներն էլ, զբաղվածության պատճառով, հրաժարվում են հետևել Ժենյային։ Երկար բանավեճերից հետո այնպես է ստացվում, որ Ժենյային հետևելու համար ժամանում են և՛ Մարիայի, և՛ Մաքսիմի ծնողները, և արդյունքում որոշվում է, որ Ժենյային միասին պետք է հետևեն երկուսի ծնողներն էլ։ Հետագայում պարզ է դառնում, որ նրանց ծնողները չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել։ Մարիայի ծնողները (Իվանը և Վալյան) սովորական գյուղացիներ են, իսկ Մաքսիմի ծնողները (Յուրին և Օլգան)՝ տիպիկ քաղաքաբնակ ինտելիգենտներ են։ Նրանք չորսով, երեխայի հետ միասին, հայտնվում են մի տան մեջ, և արդյունքում տարբեր խավերի ներկայացուցիչների միջև կոնֆլիկտ է առաջ գալիս։ Նրանցից յուրաքանչյուրն ունի երեխայի դաստիարակման իր մեթոդները։ Պայքար է սկսվում թոռան ուշադրությանն արժանանալու համար։ Քաղաքաբնակներն երեխային սահմանափակում են ամեն ինչում, իսկ գյուղաբնակներն, ընդհակառակը, թույլատրում են ամեն ինչ։ Խնամիներն անընդհատ հայտնվում են ծիծաղելի իրավիճակներում, որոնցից ելքը նրանք պետք է գտնեն միասին, ինչն էլ իրենց ավելի է մոտիկացնում։ Եվ այսքանից հետո, ֆիլմի վերջում նրանք, Ժենյայի ջանքերով, ընդհանուր հայտարարի են գալիս։

Դերերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել