«Есть только миг», կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինի երգը, որը գրվել է Լեոնիդ Դերբենյովի տեքստի հիման վրա «Սաննիկովի երկիրը» խորհրդային ֆիլմի համար (1973)։

«Есть только миг»
Օլեգ Անոֆրիևի երգը
Ժանրէստրադա
Լեզուռուսերեն
ԼեյբլՄելոդիա
ՀեղինակԱլեքսանդր Զացեպին և Լեոնիդ Դերբենյով

Ստեղծման պատմություն խմբագրել

Սկզբում նախատեսվել է «Սաննիկովի երկիրը» ֆիլմի գլխավոր դերում նկարահանել Վլադիմիր Վիսոցկուն։ Դերասանը պատրաստվել է ֆիլմի համար գրել վեց երգ և կատարել դրանք։ Այնուամենայնիվ, մեկ կոմպոզիցիայի համար նա խնդրել է երաժշտություն գրել Ալեքսանդր Զացեպինին, բայց կոմպոզիտորը հրաժարվել է։ Որոշ ժամանակ անց Վիսոցկու թեկնածությունը մերժվել է, և գլխավոր դերի համար հրավիրվել է Օլեգ Դալը։ Զացեպինին կրկին առաջարկել են երաժշտություն գրել, այս անգամ երկու երգի համար[1]։

Ալեքսանդր Սերգեևիչն արդեն ունեցել է պատրաստի «Есть только миг» երգը, որը նա, Լեոնիդ Դերբենյովի հետ միասին, գրել էր կոլտնտեսության կյանքի մասին պատմող «Ոսկե բանալիներ» օպերետի համար։ Կոմպոզիտորն անմիջապես հասկացել է, որ այն լավագույնս համապատասխանում է որպես Ալբերտ Մկրտչյանի և Լեոնիդ Պոպովի ֆիլմի հիմնական թեմա։ Լեոնիդ Դերբենյովը վերաշարադրել է տեքստը։ Օլեգ Դալը ձայնագրության է գնացել ոչ սթափ վիճակում, սակայն երգը երգել է, թեև այնքան էլ չի համապատասխանել ռիթմին։ Ֆիլմը «Մոսֆիլմի» հանձնաժողովին հանձնելիս ստուդիայի տնօրեն Նիկոլայ Սիզովը նկատել է, որ դերասանը հարբած է երգում և պահանջել է նորից ձայնագրել երգը կամ ընդհանրապես հեռացնել այն[2]։

Դա անելը բավականին դժվար էր, քանի որ նոր կատարողը պետք է կատարեր արդեն նկարահանված տեսարաններում Օլեգ Դալի արտաբերմանը համապատասխան։ Ինքը՝ Օլեգ Դալը, այդ ժամանակ կրկին հարբեցողությամբ էր տարվել (ֆիլմի ռեժիսորների հետ ստեղծագործական տարաձայնությունների պատճառով) և չէր կարող աշխատել։ Ալեքսանդր Զացեպինը փորձել է երգը կատարել Վալերի Զոլոտուխինի հետ միասին, բայց վերջինիս չի հաջողվել հենց դերասանի շրթունքների շարժմանը համապաստախան երգել։ Այնուհետև Զացեպինն աշխատանքի մեջ ներգրավել է Օլեգ Անոֆրիևին։ Անոֆրիևը կապ է հաստատել Դալի հետ և խնդրել է նրանից վերահնչյունավորելու թույլտվություն։ Ձայնագրությունն իրականացվել է Անոֆրիևի բնակարանում, և նրան հաջողվել է բավականին ճշգրիտ կատարել երգը, իսկ այնտեղ, որտեղ դա անհնար էր, տեսաշարը մի փոքր փոխվել է։ Ֆիլմը Էկրան Է բարձրացել 1973 թվականին, և երգը մեծ ճանաչում է ձեռք բերել։ Օլեգ Դալի ձայնով ձայնագրության տարբերակը նույնպես պահպանվել է[2][3]։

1980-ական թվականներին (Ա. Զացեպինի Ֆրանսիա մեկնելու պատճառով) երգը քննադատվել է[4]։ Մասնավորապես «Տրուդ» թերթը 1983 թվականի հունիսի 3-ին հրապարակել է «Есть только миг?» հոդվածը, որտեղ ասվում էր, որ այս երգը, ըստ էության, «թույլ մարդկանց մասին է, ովքեր նվնվում են, որ կյանքը անցողիկ է և հոգ են տանում միայն իրենց ճակատագրի մասին»։ Պնդում էին, որ դա «բացահայտ գռեհկություն է, որը, ցավոք, ունի է գեղեցիկ մեղեդի և, հետևաբար, հեշտ հիշվող է», որը երիտասարդ հոգիներին անհանգստացնում է կեղծ սիրավեպով, երջանկության մասին քաղքենիական պատկերացումներով[5]։

Զուգահեռներ խմբագրել

Բուդդիստ Ե. Տորչինովը զուգահեռ է տեսել քշանիկավադայի՝ գոյության ակնթարթային լինելու մասին բուդդայական ուսմունքի և երգի «Призрачно всё в этом мире бушующем, есть только миг, за него и держись. Есть только миг между прошлым и будущим, и именно он называется жизнь» տողերի միջև[6]։

Կատարողներ խմբագրել

Երգի ամենահայտնի կատարողներն են Օլեգ Անոֆրիևը, Օլեգ Դալը, Նիկոլայ Ռաստորգուևը, Միխայիլ Բոյարսկին, Լև Լեշչենկոն և Իգոր Նաջիևը։ Երգը հնչել է «Դյատլովի լեռնանցք» (ռուս.՝ «Перевал Дятлова») հեռուստասերիալում (2020)՝ Maruv-ի և Դանյա Միլոխինի կատարմամբ։

Ճանաչում խմբագրել

2015 թվականին «Русский репортёр» ամսագրի կողմից անցկացված սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքում երգի տեքստը զբաղեցրել է 14-րդ տեղը Ռուսաստանում ամենահայտնի բանաստեղծական տողերի հարյուրյակում, որում ընդգրկված էին ռուսական և համաշխարհային դասականներ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Зацепин, 2003, էջ 156
  2. 2,0 2,1 Зацепин, 2003, էջ 157
  3. История песни «Есть только миг» Արխիվացված 2016-05-06 Wayback Machine (Ստուգված է 2 Մայիսի 2016)
  4. «История песни «Есть только миг»» (ռուսերեն). Song-Story.ru. 2018 թ․ ապրիլի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  5. «Старые газеты : «Труд» № 125 (18972), 3 июня 1983 г.». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  6. Торчинов Е. А. Мгновенности теория // Буддизм: Карманный словарь. — СПб.: Амфора, 2002. — С. 107. — 187 с. — ISBN 5-94278-286-5
  7. Виталий Лейбин, Наталья Кузнецова (2015 թ․ հունիսի 26). «Слова не выкинешь. Какие песни мы поем в душе и какими стихами говорим». rusrep.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.

Գրականություն խմբագրել

  • Александр Зацепин Есть только миг…. — ОЛМА Медиа Групп, 2003. — С. 156. — 190 с. — ISBN 9785224032990
  • Поем и танцуем. Песни для голоса в сопровождении фортепиано. Выпуск 30. Песни из кинофильмов / А. Зацепин; на слова Л. Дербенева. — М.: Музыка, 1974. — 50 с. — 20 000 экз.