БОЧ рВФ 260602

արական անձնանուն

БОЧ рВФ 260602 (ռուսերեն հապավում, թարգմանաբար՝ Վորոնին-Ֆրոլովների ցեղի մարդ կենսաբանական օբյեկտ՝ ծնված 2002 թվականի հունիսի 26-ին), անուն, որի գրանցումը մերժվել է տղայի ծնողներին Ռուսաստանում 2002 թվականին։

БОЧ рВФ 260602
Տեսակմարդ և արական անձնանուն
Սեռարական
ՆշանակությունՎորոնին-Ֆրոլովների ցեղի մարդ կենսաբանական օբյեկտ՝ ծնված 2002 թվականի հունիսի 26-ին
Ծագում
Ծագման շրջանՄոսկվա, Ռուսաստան
Ծագման լեզուռուսերեն
Անվան այլ ձևեր
Կապված անուններԲոչ Ֆրոլով
Անվան օրը2002, հունիսի 26
Կապված հոդվածներрВФ 260602 «БОЧ рВФ 260602» սկսվող էջեր

Նկարագրություն խմբագրել

Ծնողները՝ նկարիչ Վյաչեսլավ Վորոնինը և գրաֆիկայի վերականգնիչ Մարինա Ֆրոլովան, որոշել էին իրենց որդուն, որը ծնվել էր Մոսկվայում 2002 թվականի հունիսի 26-ին, անվանակոչել БОЧ рВФ 260602 (այս անունը վերծանելով որպես «Վորոնին-Ֆրոլովների ցեղի մարդ կենսաբանական օբյեկտ՝ ծնված 2002 թվականի հունիսի 26-ին»)[1][2][3][4]։

Վյաչեսլավ Վորոնինը հայտարարում էր նաև, որ մտադիր է փոխել սեփական անունը՝ դարձնելով БОЧ рВП 250856 («Վորոնին-Պարխոմենկո ցեղի մարդ կենսաբանական օբյեկտ՝ ծնված 1956 թվականի օգոստոսի 25-ին»)[2]։

Պատմություն խմբագրել

Մոսկվայի Չերտանովյան ՔԿԱԳ-ում ծնողներին մերժել են նման անունով երեխայի գրանցումը[1]։ Տղան, 2009 թվականի տվյալներով, ապրում էր առանց ՌԴ ծննդյան վկայականի և առանց ՌԴ քաղաքացիության։ Աշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարությունը նրան տվել էր ծննդյան վկայական և միջազգային անձնագիր, որոնց հիման վրա նրան տրվել էր ռուսաստանյան բժշկական ապահովագիր։ Նույն փաստաթղթերը ծնողներին տղային դպրոց ուղարկելու հնարավորություն են տվել[5]։

Մոսկվայի ՔԿԱԳ-ի գլխավոր վարչության պետի տեղակալ Տատյանա Ուշակովան հայտնել է, որ գրանցումը մերժվել է երեխայի շահերը պաշտպանելու նպատակով։ Միաժամանակ վարչության պետի տեղակալը նշել է, որ այն ժամանակ չկար նման անուններն արգելող օրենք։ Նա հավելել է, որ ծնողները դիմել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դատարանն ընդունել է ծնողների դիմումը, սակայն մեկ տարի անց անսպասելիորեն, առանց բացատրության, հրաժարվել է այդ գործը քննելուց[2]։

2017 թվականի փետրվարին երեխայի ծնողները պնդում էին, որ տղային տանը և դպրոցում «Բոչ» են անվանում, որ այդ անունը հասակակիցների շրջանում խնդիրներ չի առաջացնում, և անձնագիր ստանալու համար իրենք պատրաստ են գնալ «պարտադիր ձևականության»՝ գրանցելով նրան որպես «Բոչ Ֆրոլով»[5]։ Նույն թվականի մայիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում էր թվեր և նշաններ պարունակող անունների գրանցումը[6]։

14 տարեկանում БОЧ рВФ 260602-ը փոխել է իր անունը՝ դառնալով Իգոր Վորոնին[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Александр Мешков, Сергей Беленя (2003 թ․ հունիսի 23). «Хочешь, я угадаю, как тебя зовут? БОЧ рВФ 260602!». Կոմսոմոլսկայա պրավդա. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 Ярослав Зеничев (2009 թ․ փետրվարի 19). «Семилетний БОЧ РВФ 260602». Новые хроники. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. Полина Орлова (2007 թ․ հոկտեմբերի 26). «Буча вокруг БОЧа. Мешают ли жить 5-летнему москвичу причуды его родителей?». Известия.Ру. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. Лоррен Мийо (2009 թ․ փետրվարի 24). «Родители назвали малыша БОЧ РВФ 260602». «Libération», Франция. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. 5,0 5,1 «У Люцифера появился брат Вольдемар, а БОЧ рВФ 260602 пытается оформить паспорт». Комсомольская правда. 2017 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  6. «Путин подписал закон о запрете имен из цифр, символов и ненормативной лексики - ТАСС». TACC. Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
  7. «Необычное имя — преступление или подарок: зачем нужен закон о запрете на "позорящие" имена - ТАСС». TACC. Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.