Brfxxccxxmnpcccclllmmnprxvclmnckssqlbb11116

արական անձնանուն

Brfxxccxxmnpcccclllmmnprxvclmnckssqlbb11116, անուն, որի գրանցումը մերժվել է երեխայի ծնողներին Շվեդիայում 1996 թվականին[1][2][3][4][5]։ Իրադարձությունը լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ի կողմից, այդ թվում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում[1][2][6]։

Դա նմանատիպ դեպքերի մեջ առաջիններից էր, այնուհետև անսովոր անունների գրանցումը մերժելու դեպքեր փաստվեցին ինչպես Շվեդիայում[2], այնպես էլ աշխարհի այլ երկրներում[7]։

Պատմություն խմբագրել

Ծնողները՝ Էլիզաբեթ Հալլին և ձեռնարկատեր Լասսե Դիդինգը (որն իրեն բնութագրում էր որպես «կապիտալիստական դեմքով կոմունիստ»), անվանակոչել էին 1991 թվականին ծնված իրենց որդուն Շվեդիայում բավականին տարածված Ալբին (Albin, [ˈalbɪn]) անունով, սակայն նրանք հրաժարվել էին գրանցել տղայի անունը մինչև 1996 թվականը։ Նրանք դա բացատրել էին որպես բողոք՝ ուղղված քաղաքացիների անձնական կյանք պետության ավելի ու ավելի ուժգնացող միջամտության դեմ, մասնավորապես, ընդդեմ Անունների մասին Շվեդիայի օրենքի[1], որը գործում էր 1982 թվականից և ավելի խիստ կերպով, քան առաջ էր՝ կարգորոշելով անուններ, որոնք թույլատրվում էին դնել երեխաներին։

Այն ժամանակ, երբ լրացավ երեխայի հինգ տարին, Շվեդիայի առափնյակի հարավ-արևմուտքում գտնվող Հալմսթադ քաղաքի Հալանդ լենի շրջանային դատարանը 1996 թվականի մայիսին երեխայի անունը գրանցելուց հրաժարվելու համար ծնողներին տուգանք նշանակեց 5 հազար կրոնի չափով (մոտավորապես 550 եվրո, $740 դոլար ըստ 1996 թվականի տվյալների)[8]։ Ի պատասխան դրան՝ նրանք թույլատրություն խնդրեցին երեխային կոչել մի անունով, որը բաղկացած էր 43 տառից և թվից՝ Brfxxccxxmnpcccclllmmnprxvclmnckssqlbb11116՝ հավաստելով, որ այն «տառերի բովանդակալից, էքսպրեսիոնիստական համադրություն է, որոնք իրենք համարում են արվեստի ստեղծագործություն»։ Դատարանը, սակայն, հրաժարվեց գրանցել այդ անունը, քանի որ այն «ակնհայտորեն անհեթեթ էր»[6]։

Ծնողները բողոքարկեցին դատարանի վճիռը Գյոթեբորգում։ Նրանք պնդում էին, որ գրանցում խնդրած անունն անհրաժեշտ է ընկալել «պատաֆիզիկական իմաստով»՝ նկատի ունենալով ֆրանսիացի սատիրիկ գրող Ալֆրեդ Ժառի (1873—1907) ստեղծագործությունը և Պատաֆիզիկայի քոլեջ կազմակերպությունը, որը 1948 թվականին ստեղծել էին գրողներ, նկարիչներ և երաժիշտներ՝ որպես «Ալֆրեդ Ժառի ոգով» աբսուրդային գիտական ծաղրանմանակում ընկերություն։ Սակայն վերաքննիչ դատարանը չընդունեց նրանց փաստարկները և հաստատեց տուգանքի որոշումը, որն ընդունել էր շրջանային դատարանը[6]։

Նմանատիպ դեպքեր խմբագրել

Շվեդիայում այդ անունի գրանցումը մերժելու միակ դեպքը չէր։ Նմանատիպ դեպքեր տեղի էին ունեցել Allah, Elvis, Ikea, Superman, Veranda անունների[1][2], ինչպես նաև միայն Q տառից բաղկացած անվան հետ[2]։ Ընդ որում Metallica[9], Lego և Google անունները գրանցվել էին[2]։

Ռուսաստանում ճանաչում էր ստացել այն դեպքը, երբ ծնողները փորձել էին իրենց երեխային կոչել БОЧ рВФ 260602 անունով, սակայն Մոսկվայի Չերտանովի ՔԿԱԳ-ը այդ ծնողներին մերժել էր։ ՔԿԱԳ-ի տնօրենը մերժումը բացատրել էր նրանով, որ գրանցման դեպքում նմանատիպ անուններով կխախտվի երեխայի նորմալ անուն ստանալու իրավունքը։ Բացի այդ՝ նա հաղորդել է, որ նման ցուցիչը վիրավորական է համարում երեխայի համար և որ դա հիշեցնում է ճամբարի համար[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Baby named Metallica rocks Sweden» (անգլերեն). BBC News. 4 апреля 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Laws Against Baby Names» (անգլերեն). New York Times. 12 мая 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
  3. «Boy named Brfxxccxxm». The Mirror. TheFreeLibrary.com. 1996 թ․ մայիսի 30. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  4. «Baby named Metallica rocks Sweden». BBC News. BBC. 2007 թ․ ապրիլի 4. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. «My World and Welcome... Info Pages: Swedes were Quizzical, Naming Pataphysical». News.bbc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  6. 6,0 6,1 6,2 «No laughs for Swedes' name game» (անգլերեն). Reuters, Boston Globe. 30 мая 1996. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
  7. 7,0 7,1 Александр Мешков, Сергей Беленя (23 июня 2003). «Хочешь, я угадаю, как тебя зовут? БОЧ рВФ 260602!». Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  8. «Currency converter in the past with official exchange rates from 1953 – fxtop.com». Fxtop.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  9. «Baby Metallica allowed to keep her name». NME. IPC Media. 2007 թ․ ապրիլի 23. Վերցված է 2010 թ․ հուլիսի 8-ին.