«Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբի թանգարան

«Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբի թանգարան (սերբ.՝ Музеј ФК Црвена звезда), «Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբին նվիրված թանգարան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, որտեղ պահվում են այդ ակումբի գավաթների և մրցանակների հավաքածուները։

«Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
ՎայրԲելգրադ
Ղեկավարության նստավայրԲելգրադ, Սերբիա և Savski Venac City Municipality, Բելգրադ, Սերբիա
ՀասցեЉутице Богдана 1а11000
Հիմնադրվել էմարտի 12, 1985
Կայքcrvenazvezdafk.com/scc/strana/12/muzej(սերբ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը տեղակայված է Սավսկի Վենաչ համայնքի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում։

Ընդհանուր տեղեկություն

խմբագրել

Թանգարանը բացվել է 1985 թվականի մարտի 12-ին «Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբի հիմնադրման քառասուներորդ տարեդարձի կապակցությամբ և նշանակալի կառույց է, որը վկայում է ակումբի պատմության և հաջողությունների մասին։ Թանգարան տարեկան այցելում է միջինը մոտ 10000 մարդ։ Թանգարանի ներկայիս համակարգողը Պրեդրագ Տրկուլյան է[1]։

Ցուցանմուշներ

խմբագրել

400 մ² տարածքում ներկայացված են ավելի քան 1400 ցուցանմուշներ, գավաթներ, մրցանակներ, հուշատախտակներ, նկարներ և շատ այլ իրեր։ Թանգարանում ցուցադրվում է 680 պարգև, մնացած ցուցանմուշները թանգարանի պահեստում են[1]։

Հատկապես ուշագրավ է Sun Coast գավաթը, որը «Ցրվենա Զվեզդան» նվաճել է Մալագայի մրցաշարում 1973 թվականին. այն պատրաստված է արծաթից, ունի 89 սմ բարձրություն և 50 կիլոգրամ քաշ։ Թանգարանում պահվում է նաև Լա Կորունյայում նվաճած մրցանակը. այն ունի 126 սմ բարձրություն, անունը Թերեզա Հերերա է։ Իր յուրահատուկ տեսքի շնորհիվ առանձնանում է Նարահի գավաթը, որը պատրաստված է կիսաթանկարժեք և թանկարժեք քարերից։ Թանգարանում ցուցադրվում է Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության հաղթողի մրցանակի կրկնօրինակը, որը կշռում է 18 կիլոգրամ, ինչպես նաև Միջմայրցամաքային գավաթի հաղթողի Toyota գավաթը[2]։

2011 թվականի հունիսին թանգարանում է հայտնվել այն տոմսը, որով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մտել է Ռայկո Միտիչ մարզադաշտ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Музеј ФК Црвена звезда». crvenazvezdafk.com. Վերցված է 1. 7. 2018-ին.
  2. «Музеј клуба Црвена звезда - пустовање кроз историју најтрофејнијег тима». bastabalkana.com. Վերցված է 31. 3. 2014.-ին.
  3. «Zvezda stavila Putinovu ulaznicu u muzej na Marakani». sport.blic.rs. Վերցված է 6. 6. 2011.-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել