«Սպաները» ֆիլմի հերոսների հուշարձան
«Սպաները» ֆիլմի հերոսների հուշարձան (ռուս.՝ Памятник героям фильма «Офицеры», պաշտոնական անվանումը՝ «Կա այդպիսի մասնագիտություն՝ պաշտպանել հայրենիքը», ռուս.՝ «Есть такая профессия — Родину защищать»[1]), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է «Սպաները» ֆիլմի հերոսներին (ռեժիսոր՝ Վլադիմիր Ռոգովոյ, 1971 թվական)։ Հուշարձանը բացվել է Հայրենիքի հերոսների օրը[1]՝ 2013 թվականի դեկտեմբերի 9-ին, Ֆրունզենսկայա առափնյա փողոցում։
«Սպաները» ֆիլմի հերոսների հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Արձանախումբ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Պատմություն
խմբագրելՔանդակը վերարտադրում է ֆիլմի տեսարաններից մեկը՝ երկու մարտական ընկերների, նրանցից մեկի կնոջ և թոռան հանդիպումը երկար բաժանումից հետո։
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը և ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Ալինա Պոկրովսկայան, որոնք «Սպաները» ֆիլմում կատարել են Իվան Վարավվայի և Լյուբով Տրոֆիմովայի դերերը[1]։
Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել Միտրոֆան Գրեկովի անվան ռազմական նկարիչների ստուդիայի երիտասարդ վարպետ Ալեքսեյ Իգնատովին՝ «Սպաները» քանդակային հորինվածքի գաղափարը հաջող իրականացնելու համար, որը հավերժացրել է «անցած ժամանակների հերոսների մասին հիշատակը», ինչպես երգվում էր կինոնկարի հայտնի երգում։ Սերգեյ Շոյգուն նշել է, որ Վլադիմիր Ռոգովոյի «Սպաները» ժապավենը վաղուց ոգեշնչման աղբյուր է զինծառայողների համար[1]։
Հուշարձանը գտնվում է պաշտպանության նախարարության շենքի՝ Ֆրունզենսկայա առափնյա փողոց, թիվ 22-ի հարևանությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Памятник героям фильма «Офицеры» открыли на Фрунзенской набережной». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- «В Москве открыт памятник героям фильма «Офицеры»». Телерадиокомпания Звезда. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
- «Памятник героям фильма Офицеры открыли в Москве». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.