«Ռոսլին» արվեստի հանդես
«Ռոսլին» արվեստի հանդես, հիմնադրվել է 2020 թվականի աշնանը, անդրանիկ համարը լույս է ընծայվել 2021 թվականի գարնանը։ Գրիգոր Մովսիսյան-Նաիրա Կարապետյան ամուսինների մեկենասությամբ, նույն տարում արվեստագետների և արվեստասերների դատին հանձնվեցին հանդեսի հաջորդ համարները, Գրիգոր Մովսիսյան-Նաիրա Կարապետյան ամուսինները հանդիսանում են հանդեսի բոլոր համարների հովանավորը[1]։
«Ռոսլին» արվեստի հանդես | |
---|---|
Հիմնադրվել է | 2020 |
Հիմնադիր | Վրեժ Առաքելյան |
Կայք | facebook.com/profile.php?id=100085501191010 |
«Ռոսլին» արվեստի հանդեսի գործունեություն խմբագրել
«Ռոսլին» արվեստի հանդեսը հրապարակվում է տարեկան չորս անգամ և նվիրաբերման սկզբունքով[2] տարածվում է հանրապետության գեղարվեստական, գիտամշակութային, ուսումնական հաստատություններում, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանային ցանցում։
Հանդեսի մշտական ընթերցողներն են՝
- ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը,
- Հայաստանի նկարիչների միությունը,
- Հայաստանի ազգային պատկերասրահը,
- Մատենադարանը,
- Գեղարվեստի պետական ակադեմիան,
- Փ․Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջը,
- Երևանի պետական համալսարանը և այլն։
«Ռոսլին» արվեստի հանդեսը լուսաբանում է և՛ ժամանակակից արվեստագետներին, և՛ անցյալի դասականների ժառանգությունը[3]։ Հանդեսն ընդգրկում է կերպարվեստը, թատրոնը, երաժշտարվեստը, ճարտարապետությունը և կինոն։ Հանդեսն ունի տարբեր խորագրեր, մասնաորապես նշենք «Եռաչափ խոստավանանք» և «Գինեձոն» խորագրերը։
Հանդեսի հիմնադիր խմբագիրն է հրապարակագիր Վրեժ Առաքելյանը։ Արվեստի բաժնի խմբագիրն է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանը։ Խմբագիրն է հրապարակագիր Մարտին Հուրիխանյանը, պատասխանատու քարտուղարը՝ Սիլվիա Մանուչարյանը[4]։
«Ռոսլին» արվեստի հանդեսը միաժամանակ իրականացնում է բազմաթիվ նախագծեր։ Մասնավորապես 2020-2021 թվականներին իրականացվել է «70 ճանապարհ դեպի տաճար» պլեներաշարը ողջ հանրապետությունով ու Արցախով՝ ի նվիրումն Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի 70-ամյակին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://hy.armradio.am/archives/549845
- ↑ http://ardi.am/rosliniarvesti-handesi-arajin-togh/
- ↑ https://internews.info/%D5%BC%D5%B8%D5%BD%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A8-%D5%A5%D5%AC%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B4%D5%A5%D5%AE-%D5%B3%D5%A1%D5%B4%D6%83%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6/
- ↑ https://hy.armradio.am/archives/368937