«Հյուսիս» գործողություն (ռուս.՝ Операция «Север»), ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարության կողմից իրականացված գործողություն, որի շրջանակներում 1951 թվականի ապրիլի 1-ին և 2-ին Սիբիր են տեղահանվել Խորհրդային Միությունում Եհովայի վկաների կազմակերպության հետևորդներն ու նրանց ընտանիքների անդամները[1][2][3][4][5]։

Նախապատմություն խմբագրել

Մերձբալթիկայի, Արևմտյան Բելառուսիայի, Արևմտյան Ուկրաինայի, Բեսարաբիայի և Բուկովինայի՝ Խորհրդային Միությանը միացվելուց առաջ երկրում Եհովայի վկաներ գրեթե չեն եղել։ Նրանք հիմնականում բնակվել են Մոլդովական ԽՍՀ և Ուկրաինական ԽՍՀ տարածքներում։

Բանակում ծառայելուց հրաժարվելու, քաղաքականությունից հեռու մնալու (Եհովայի վկաները չեն անդամագրվել Կոմունիստական կուսակցությանը, կոմերիտմիությանը և իրենց երեխաներին թույլ չեն տվել համալրել պիոներների շարքերը) և Միացյալ Նահանգների հետ կապ ունենալու պատճառով Եհովայի վկաներն արժանացել են բացասական վերաբերմունքի խորհրդային իշխանությունների կողմից[4][6]։ Շուտով նրանց ուսմունքը գնահատվել է որպես հակախորհրդային։ Եհովայի վկաները դիտարկվել են որպես հնարավոր վտանգ կրող տարրեր[7][8]։

Պլանի իրականացում խմբագրել

1950 թվականի նոյեմբերին ԽՍՀՄ պետանվտանգության նախարար Վիկտոր Աբակումովն Իոսիֆ Ստալինին է ներկայացրել Եհովայի վկաների տեղահանության պլանը, և Ստալինը հաստատել է պլանի իրականացումը 1951 թվականի մարտ-ապրիլ ամիսներին[1][6]։

1951 թվականի փետրվարի 19-ին Աբակումովը Ստալինին ուղղված գաղտնի հաղորդագրության մեջ մանրամասն բացատրել է Եհովայի վկաների՝ Տոմսկի և Իրկուտսկի մարզեր տեղահանության պլանը[6]։ Այդ հաղորդագրությունը, որ ներկայում հայտնի է որպես ԽՍՀՄ պետանվտանգության նախարարության գրություն «Ուկրաինայի ու Բելառուսիայի արևմտյան մարզերից, Մոլդովական, Լատվիական, ԼԻտվական և Էստոնական ԽՍՀ-ներից եհովայականների խմբավորման անդամների և նրանց ընտանիքների անդամների տեղահանության անհրաժեշտության մասին» (ռուս.՝ «О необходимости выселения из западных областей Украины и Белоруссии, Молдавской, Латвийской, Литовской и Эстонской ССР участников антисоветской секты иеговистов и членов их семей»), ավելի ուշ գաղտնազերծվել է[9][10][11]։

Ընդհանուր առմամբ տեղահանության է ենթարկվել ավելի քան 8,5 հազար մարդ (3 հազարից ավելի ընտանիք)։ Տեղահանվածների ունեցվածքն առգրավվել է ու հատկացվել պետական պարտականությունների կատարման ծախսերը փակելու համար։ Տեղահանվողներին տրվել է երկու ժամ իրերը հավաքելու համար, իսկ մեկ ընտանիքին թույլատրվել է տանել 150 կգ իրեր[6]։

Տեղահանվածների ընդհանուր թվաքանակը կազմել է 8576 մարդ (3048 ընտանիք), այդ թվում՝

Համաներում և արդարացում խմբագրել

1965 թվականին ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության՝ 1965 թվականի սեպտեմբերի 30-ի № 4020-1У հրամանով հանվել են սահմանափակումները հատուկ բնակավայրերում ապրելու վերաբերյալ և հասարակական կարգի պահպանության մարմինների վարչական վերահսկողությունից ազատվել են «Եհովայի վկաներ, ճշմարիտ ուղղափառ քրիստոնյաներ, ինոկենտյաններ, ադվենտիստ-ռեֆորմիստնեև խմբավորումների մասնակիցներն ու նրանց ընտանիքի անդամները»[13]։

Հրամանի երկրորդ կետով սահմանվել է, որ «նշված անձանց՝ հատուկ բնակավայրերում ապրելու վերաբերյալ սահմանափակումների վերացումը չի ենթադրում աքսորի ժամանակ բռնագրավված ունեցվածքի վերադարձ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Пасат В. Трудные страницы истории Молдовы (1940—1950). — М.: Terra, 1994.
  2. King C. The Moldovans: Romania, Russia, and the Politics of Culture. — Hoover Institution Press, 2000. — P. 96/
  3. Даниэль F. 50 лет операции «Север» // Мемориал : информ. бюлл. — 2001. — № 23. Архивировано из первоисточника 18 փետրվարի 2012.
  4. 4,0 4,1 Операция «Север»: Выселить с семьями // Сегодня : газета. — 2001-04-21. — № 90 (842). Архивировано из первоисточника 23 Հունիսի 2012.
  5. Полян М. П. Не по своей воле…. — О.Г.И., 2001. — С. 143. — 326 с.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Вахтанг Кипиани. (2001 թ․ դեկտեմբերի 23). «Верующих христиан преследовали все тоталитарные режимы». Права человека в Украине. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.
  7. Comisia Prezidenţială pentru Analiza Dictaturii Comuniste din România: Raport Final / ed.: Vladimir Tismăneanu, Dorin Dobrincu, Cristian Vasile, Bucureşti: Humanitas, 2007, ISBN 978-973-50-1836-8, p. 754(ռում.)
  8. Elena Şişcanu, Basarabia sub ergimul bolşevic (1940—1952), Bucureşti, Ed. Semne, 1998, p. 111(ռում.)
  9. Архив Президента Российской Федерации. — Ф. 3. — Оп. 58. — Спр. 180. — Л. 52-53
  10. Бережко К. О. МАСОВІ РЕЛІГІЙНІ РЕПРЕСІЇ В УКРАЇНІ: ОПЕРАЦІЯ «ПІВНІЧ»(չաշխատող հղում)(ուկր.)
  11. Релігійна свобода по-радянськи(չաշխատող հղում)(ուկր.)
  12. Камышев В. «Вспоминая операцию «Север»: Сталинские гонения на верующих нашли продолжателей». Библиотека Якова Кротова. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.
  13. Указ Президиума Верховного Совета СССР «О снятии ограничений по спецпоселению с участников сект „свидетели Иеговы“, „истинно православные христиане“, „Иннокентьевны“, „адвентисты-реформисты“ и членов их семей Արխիվացված 2015-07-14 Wayback Machine»

Արտաքին հղումներ խմբագրել