Պատրիկ Մաքինրոյ (անգլ.՝ Patrick McEnroe, հուլիսի 1, 1966(1966-07-01)[2][3], Մանհասսեթ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, թենիսի մարզիչ և մարզական մեկնաբան, Ջոն Մաքինրոյի կրտսեր եղբայրը։

Պատրիկ Մաքինրոյ
Սեռարական
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բնակվելու վայրOyster Bay?
Ծննդյան ամսաթիվ1966 թվական հուլիսի 1
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ
Հասակ183 սմ
Քաշ73 կգ
Կարիերայի սկիզբ1988 թվական
Կարիերայի ավարտ1998 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
Պարգևավճար, USD3 118 316
Մենախաղ
Խաղեր Հ/Պ140–163[1]
Ամենաբարձր վարկանիշ28 (1995 թվականի սեպտեմբերի 11)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/2 եզրափակիչ (1991)
Ֆրանսիա3-րդ շրջան (1991)
Ուիմբլդոն2-րդ շրջան (1991, 1992, 1995)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (1995)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ310–182[1]
Ամենաբարձր վարկանիշ3 (1993 թվականի ապրիլի 12)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաԵզրափակիչ (1991)
ՖրանսիաՀաղթանակ (1989)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (1992, 1993)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (1988, 1994)
Ավարտել է կարիերան

Կարիերա խմբագրել

17 տարեկան հասակում, 1983 թվականին, Պատրիկ Մաքինրոյը հասնում է մինչև պատանիների շրջանում ԱՄՆ ազգային առաջնության եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվում է Ռիկ Լիչին։ Հաջորդ տարի նա դառնում է խոտածածկի վրա ԱՄՆ առաջնության հաղթող պատանիների շրջանում և Ֆրանսիայի բաց առաջնության պատանիների զուգախաղի մրցաշարի հաղթող Լյուկ Ջենսենի հետ զույգով։ Այդ նույն թվականին նա շահում է իր առաջին տիտղոսը պրոֆեսիոնալ մրցաշարում, Ռիչմոնդում հաղթելով ավագ եղբայր Ջոնի հետ զույգով։ 1985 թվականից մինչ 1988 թվականը Պատրիկը սովորում էր Սթենֆորդի համալսարանում և ուսանելու այդ տարիներին համալսարանակն հավաքականի հետ միասին երկու անգամ հաղթել է Հյուսիսային Ամերիկայի ուսանողական առաջնությունում (NCAA)։ Ուսման բոլոր երեք տարիների ընթացքում նա ընդգրկվում էր ԱՄՆ սիրողական խորհրդանշական հավաքականի մեջ։ Նույնպես ուանելու ժամանակ, նա Ջենսենի հետ զուչգով, շահել է 1987 թվականի Պանամերիկյան խաղերի ոսկե մեդալը, իսկ Ջիմ Գրաբի հետ զույգով նույն թվականին հաղթել է իր երկրորդ պրոֆեսիոնալ մրցաշարում, բարձրանալով թենիսիտների դասակարգման աղյուսակում, ովքեր խաղում են զուգախաղում, 150 հորիզոնականով, հասնելով առաջին հարյուրյակի միջնամաս։ 1988 թվականին նա հասնում է ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ խառը զուգախաղում, ավստրալուհի Էլիզաբեթ Սմայլիի հետ։ Ամերիկա-ավստրալիական զույգը «չասակարգված» էր 3-րդ համարի տակ և եզրափակիչում պարտվում է մրցաշարի «երկրորդ» զույգ Յանա Նովատնային և Ջիմ Պյուին- 5-7,3-6։ Այդ մրցաշրջանը Մաքինրոյ-կրտսերը ավարտում է զուգախաղի լավագույն 30 թենիսիստների շարքում։

Հաջորդ երկու տարիներին Պատրիկ Մաքինրոյը շարունակում էր Գրաբի հետ հաջող համագործակցությունը, որի գագաթնակետն են դառնում հաղթանակները Ֆրանսիայի բաց առաջնությունում և «Մասթերս» մրցաշարում՝ տարվա ամփոփիչ մրցաշարում, որտեղ նրանք հաղթանակ են տանում բոլոր հինգ խաղերում, այդ թվում աշխարհի լավագույն զույգերի նկատմամբ՝ Ռիկ Լիչ-Ջիմ Պյուի նկատմամբ խմբում և Անդերս Յարիդ-Ջոն Ֆիցջերալդի նկատմամբ եզրափակիչում։ Ընդհանուր առմամբ նրանք երկուսով երկու տարվա ընթացքում խաղացել են յոթ եզրափակիչներում, որոնցից հաղթել են երեքում, իսկ անձամբ Մաքինրոյը մի քանի անգամ մտել է զուգախաղի աշխարհի լավագույն թենիսիստների տասնյակի մեջ։

Գրաբից բաժանվելուց հետո իր առաջին իսկ Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ 1991 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ նրա խաղընկերն էր Դևիդ Ուիտոնը, Պատրիկ Մաքինրոյը հասնում է եզրափակիչ, որտեղ պարտություն են կրում Սքոթ Դևիս-Դավիդ Փեյթ զույգին՝ 1-6, 6–4, 4–6, 7–5, 7–9։ Զգալի հաջողության է նա հասնում նաև մենախաղում, որտեղ, զբաղեցնելով դասակարգման աղյուսակի 114-րդ հորիզոնականը, կիսաեզրափակիչ է դուրս գալիս ավելի բարձր վարկանիշ ունեցող երեք մրցակիցներին հաղթելուց հետո, ներառյալ աշխարհի 18-րդ ռակետ Ջեյ Բերգերին։ Կիսաեզրափակիչում նա պարտվում է մրցաշարի ապագա հաղթող Բորիս Բեկկերին՝ 7-6(7-2),4-6,1-6,4-6։ Կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո մամուլին հարցազրույցում նա կատակում է, որ կիսաեզրափակիչի մասնակիցների կազմը «հենց այնպիսին է, ինչպիսին բոլորը սպասում էին՝ Էդբերգ, Լենդլ, Մաքինրոյ և Բեկկեր»[4]։ Հետագայում, այդ նույն մրցաշրջանում, նա շվեյցարիացի Յակոբ Հլասեկի հետ դուրս է գալիս ATP զուգախաղի մրցաշարերի ևս երկու եզրափակիչ (մեկ հաղթանակ), իսկ փետրվարին Չիկագոյում այդ կարողանում է անել մենախաղում և տարին ավարտում է աշխարհի լավագույն 50 թենիսիստների շարքում։

Հետագա երեք տարիներին, չնայած Պատրիկը արդեն աղմկոտ հաջողությունների չէր հասնում Մեծ Սաղավարտի մրցաշարերում, նա հանդես էր գալիս վստահ և կայուն, հիմնականում ամերիկացի Ջոնաթան Սթարկի և Ջարեդ Պալմերի հետ զույգով, այդ ընթացքում երկու անգամ հաղթանակի հասնելով աշխարհի լավագույն զույգերի նկատմամբ (Գրաբ-Ռիչի Ռենեբերգ զույգի նկատմամբ 1992 թվականին Սիդնեյում և Պատրիկ Հելբրայթ-Գրանտ Կոնել զույգի նկատմամբ 1994 թվականին)։ 1992 թվականի մրցաշարջանը նա ավարտում է զուգաքաղի լավագույն թենիսիստների տասնյակում, իսկ 1993 թվականի ընթացխում բարձրանում է մինչև դասակարգման աղյուսակի երրորդ հորիզոնական։ Այդ ժամանակ նա առաջին անգամ հրավիրվում է ԱՄՆ հավաքական, որի կազմում 1993-1996 թվականներին Դևիսի Գավաթում անց է կացնում չորս հանդիպում, զուգախաղերում տոնելով երեք հաղթանակ և պարտվելով մեկ խաղում։ 1993 թվականին ԱՄՆ հավաքականի կազմում նա նաև շահում է Աշխարհի թիմային գավաթը, Ռիչի Ռենեբերգի հետ զույգով հավաքականին չորս խաղում բերելով չորս հաղթանակ։

1994 թվականին, կարիերայի ավարտին մոտ, արդեն իր հաշվին ունենալով 30 եզրափակիչ զուգախաղում, պատրիկ Մաքինրոյը սկսում է լավ արդյունքների հասնել նաև մենախաղում։ Նա տարվա ընթացքում երկու անգամ դուրս է գալիս ATP մրցաշարերի եզրափակիչ, իսկ 1995 թվականի սկզբին, Սիդնեյում, որտեղ եզրափակիչում նրա հակառակորդն էր ավստրալիացի Ռիչարդ Ֆրոմբերգը, շահում է է ATP մենախաղի իր առաջին և միակ տիտղոսը։ Դրանից հետո, Ավստրալիայի բաց առաջնությունում, նա առավելության է հասնում Բորիս Բեկկերի նկատմամբ, այդ պահին աշխարհի թիվ 3-րդ ռակետ և դուրս է գալիս չորրորդ շրջան, իսկ ԱՄՆ բաց առաջնությունում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ կրկին հանդիպում է Բեկկերի հետ, ով այս անգամ կարողանում է ռևանշ վերցնել։ 1995 թվականի սեպտեմբերին Մաքինրոյը դասակարգման աղյուսակում բարձրանում է մինչև 28-րդ հորիզոնական։

Իր վերջին տիտղոսը Մաքինրոյը շահել է 1995 թվականի հոկտեմբերին Կուալա Լումպուրում, իսկ վերջին եզրափակիչը խաղացել է հաջորդ տարվա սկզբին Սիդնեյում։ Պրոֆեսիոնալ կարիերայում իր վերջին հանդիպումը նա անց է կացրել Չեխիայի հավաքականի դեմ Դևիսի Գավաթի խաղարկությունում։

Նվաճումներ խմբագրել

  • 1989 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող տղամարդկանց զուգախաղում և «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթող տղամարդկանց զուգախաղում։
  • Ընդհանուր առմամբ տղաարդկանց մենախաղի մեկ և զուգախաղի 16 պրոֆեսիոնալ մրցաշարերի հաղթող։
  • 1993 թվականի Աշխարհի թիմային գավաթի հաղթող ԱՄՆ հավաքականի կազմում։
  • 1987 թվականի Պանամերիկյան խաղերի հաղթող տղամարդկանց զուգախաղում։
  • Որպես մարզիչ՝ Դևիսի Գավաթի 2007 թվականի հաղթող ԱՄՆ հավաքականի հետ։

Անձնական կյանք խմբագրել

1998 թվականի դեկտեմբերի 19-ին Պատրիկ Մաքինրոյն ամուսնում է երգչուհի և դերասանուհի Մելիսա Էրիկոյի հետ։ Նրանք ունեն երեք դուստրեր՝ Վիկտորիա Պենի (ծնվել է 2006 թվականին) և զույգեր Ժյուլետ Բեաթրիս և դիանա Քեթրին (ծնվել են 2008 թվականին)[5]։

Դիրքը դասակարգման աղյուսակում մրցաշրջանի վերջին խմբագրել

Թվական 1986 1987 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995
Մենախաղ 621 452 494 356 120 36 111 73 72 34
Զուգախաղ 222 52 25 29 23 28 7 14 15 13

Մեծ Սաղավարտի եզրափակիչներում մասնակցություն խմբագրել

Տղամարդկանց զուգախաղ (2) խմբագրել

Արդյունք Թվական Մրցաշար Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 1989 Ֆրանսիայի բաց առաջնություն   Ջիմ Գրաբ   Մանսուր Բահրամի
  Էրիկ Վինոգրադսկի
6-4, 2-6, 6-4, 7-65
Պարտություն 1991 Ավստրալիայի բաց առաջնություն   Դևիդ Ուիտոն   Սքոթ Դևիս
  Դավիդ Փեյթ
7-64, 6-78, 3-6, 5-7

Խառը զուգախաղ (1) խմբագրել

Արդյունք Թվական Մրցաշար Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Պարտություն 1988 ԱՄՆ բաց առաջնություն   Էլիզաբեթ Սմայլի   Յանա Նովոտնա
  Ջիմ Պյու
5-7, 3-6

ATP մրցաշարերի եզրափակիչների մասնակցություն խմբագրել

Մրցաշարեր
Մեծ Սաղավարտ (2)
Մասթերս ամփոփիչ մրցաշար (1)
ATP Մասթերս 1000 (6)
ATP Մասթերս 500 (4)
ATP Մասթերս 250 (21)
Գրան Պրի (7)

Մենախաղ (4) խմբագրել

Հաղթանակ (1) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1995 հունվարի 9 Peters International
Սիդնեյ, Ավստրալիա
Հարդ   Ռիչարդ Ֆրոմբերգ 6-2, 7-64

Պարտություններ (3) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1991 փետրվարի 25 Չիկագո, ԱՄՆ Գորգ   Ջոն Մաքինրոյ 6-3, 2-6, 4-6
1994 հունվարի 10 Benson & Hedges Open
Օքլենդ, Նոր Զելանդիա
Հարդ   Մագնուս Գուստաֆսոն 4-6, 0-6
1994 սեպտեմբերի 26 Davidoff Swiss Indoors
Բազել, Շվեյցարիա
Հարդ(i)   Ուեյն Ֆերեյրա 6-4, 2-6, 6-77, 3-6

Զուգախաղ (37) խմբագրել

Մրցաշար
Մեծ Սաղավարտ (1)
Մասթերս Գավաթ (1)
ATP Մասթերս ամփոփիչ մրցաշար (1)
ATP շարքի առաջնություն (2)
ATP մրցաշարեր (11)
Տիտղոսներ ըստ ծածկույթի
Հարդ(7)
Գրունտ(2)
Խոտածածկ(1)
Գորգ(6)

Հաղթանակներ (16) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1984 փետրվարի 6 Ռիչմոնդ, ԱՄՆ Գորգ   Ջոն Մաքինրոյ   Սթիվ Դենտոն
  Քևին Կարեն
7-6, 6-2
2. 1987 սեպտեմբերի 28 SAP Open
Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
Գորգ   Ջիմ Գրաբ   Գլեն Լեյենդեկեր
  Թոդ Ուիտսկեն
6-2, 0-6, 6-4
3. 1989 մայիսի 29 Ֆրանսիայի բաց առաջնություն,
Փարիզ
Գրունտ   Ջիմ Գրաբ   Մանսուր Բահրամի
  Էրիկ Վինոգրադսկի
6-4, 2-6, 6-4, 7-65
4. 1989 դեկտեմբերի 6 «Մասթերս» ամփոփիչ մրցաշար,
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Գորգ   Ջիմ Գրաբ   Ջոն Ֆիցջերալդ
  Անդերս Յարիդ
7-5, 7-64, 5-7, 6-3
5. 1990 նոյեմբերի 5 Diet Pepsi Championships
Ուեմբլի, Լոնդոն
Գորգ   Ջիմ Գրաբ   Ռիկ Լիչ
  Ջիմ Պյու
7-6, 4-6, 6-3
6. 1991 սեպտեմբերի 23 Swiss Indoors
Բազել, Շվեյցարիա
Հարդ(i)   Յակոբ Հլասեկ   Պետր Կորդա
  Ջոն Մաքինրոյ
3-6, 7-6, 7-6
7. 1992 ապրիլի 27 Մադրիդի «Գրան-Պրի»
Մադրիդ, Իսպանիա
Գրունտ   Պատրիկ Հելբրայթ   Ֆրանսիսկո Կլավետ
  Կառլոս Կոստա
6-3, 6-2
8. 1992 հոկտեմբերի 5 Australian Indoors,
Սիդնեյ
Հարդ(i)   Ջոնաթան Սթարկ   Ջիմ Գրաբ
  Ռիչի Ռենեբերգ
6-2, 6-3
9. 1992 նոյեմբերի 2 Paris Open
Փարիզ, Ֆրանսիա
Գորգ (i)   Ջոն Մաքինրոյ   Պատրիկ Հելբրայթ
  Դանի Վիսեր
6-4, 6-2
10. 1993 մայիսի 10 Americas Red Clay Championships
Կորալ Սփրինգս, Ֆլորիդա, ԱՄՆ
Գրունտ   Ջոնաթան Սթարկ   Պոլ Անակոն
  Դագ Ֆլեկ
6-4, 6-3
11. 1993 հունիսի 7 Rosmalen Grass Court Championships
Ռոսմալեն, Նիդերլանդներ
Խոտածածկ   Ջոնաթան Սթարկ   Դևիդ Ադամս
  Անդրեյ Օլխովսկի
7-6, 1-6, 6-4
12. 1993 հոկտեմբերի 4 Australian Indoors
Սիդնեյ (2)
Հարդ(i)   Ռիչի Ռենեբերգ   Ալեքսանդր Մրոնց
  Լարս Ռեման
6-3, 7-5
13. 1994 հունվարի 10 Benson & Hedges Open
Օքլենդ, Նոր Զելանդիա
Հարդ   Ջարեդ Պալմեր   Պատրիկ Հելբրայթ
  Գրանտ Կոնել
6-2, 4-6, 6-4
14. 1994 սեպտեմբերի 26 Բազել, Շվեյցարիա(2) Hard (i)   Ջարեդ Պալմեր   Ջոն Լաֆնի դե Յագեր
  Լեն Բեյլ
6-3, 7-6
15. 1995 փետրվարի 6 Sybase Open
Սան Խոսե, ԱՄՆ (2)
Հարդ(i)   Ջիմ Գրաբ   Ալեքս Օ'Բրայեն
  Սենդոն Ստոլ
3-6, 7-5, 6-0
16. 1995 հոկտեմբերի 2 Կուալա Լումպուր, Մալայզիա Գորգ   Մարկ Ֆիլիպուսիս   Պատրիկ Հելբրայթ
  Գրանտ Կոնել
7-5, 6-4

Պարտություններ (21) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1988 հուլիսի 18 Սկենեկտադի, Նյու Յորք, ԱՄՆ Հարդ   Պոլ Անակոն   Գրեգ վան Էմբուրգ
  Ալեքսանդր Մրոնց
3-6, 7-6, 5-7
2. 1988 օգոստոսի 15 Cincinnati Open
Ցինցինատի, ԱՄՆ
Հարդ   Ջիմ Գրաբ   Ռիկ Լիչ
  Ջիմ Պյու
2-6, 4-6
3. 1989 մարտի 20 Lipton International Players Championships
Կի Բիսկեյն, Ֆլորիդա, ԱՄՆ
Հարդ   Ջիմ Գրաբ   Յակոբ Հլասեկ
  Անդերս Յարիդ
3-6, հրաժարում
4. 1989 ապրիլի 10 Banespa Open
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Գորգ   Թիմ Ուիլկիսոն   Խորխե Լոսանո
  Թոդ Ուիստսկեն
6-2, 4-6, 4-6
5. 1989 հուլիսի 24 Sovran Bank Classic
Վաշինգտոն, ԱՄՆ
Հարդ   Ջիմ Գրաբ   Նիլ Բրոուդ
  Գերի Մյուլեր
7-6, 6-7, 4-6
6. 1990 մարտի 5 Newsweek Champions Cup
Ինդիան Ուելս, Կալիֆորնիա, ԱՄՆ
Հարդ   Ջիմ Գրաբ   Բորիս Բեկկեր
  Գի Ֆորժե
6-4, 4-6, 3-6
7. 1990 հունիսի 11 Rosmalen Grass Court Championships
Ռոսմալեն, Նիդերլանդներ
Խոտածածկ   Ջիմ Գրաբ   Միխաել Շտիխ
  Յակոբ Հլասեկ
6-7, 3-6
8. 1991 հունվարի 14 Ավստրալիայի բաց առաջնություն,
Մելբուրն
Հարդ   Դևիդ Ուիտոն   Սքոթ Դևիս
  Դավիդ Փեյթ
7-64, 6-78, 3-6, 5-7
9. 1991 հոկտեմբերի 14 CA-Tennis Trophy
Վիեննա, Ավստրիա
Գորգ   Յակոբ Հլասեկ   Գերի Մյուլեր
  Անդերս Յարիդ
4-6, 5-7
10. 1992 օգոստոսի 10 Ցինցինատի(2) Հարդ   Ջոնաթան Սթարկ   Թոդ Վուդբրիջ
  Մարկ Վուդֆորդ
3-6, 6-1, 3-6
11. 1992 օգոստոսի 17 Volvo International
Նյու Հեյվեն, ԱՄՆ
Հարդ   Ջարեդ Պալմեր   Կելլի Ջոնս
  Ռիկ Լիչ
6-7, 7-6, 2-6
12. 1992 սեպտեմբերի 28 Բրիսբեն, Ավստրալիա Հարդ(i)   Ջոնաթան Սթարկ   Սթիվ Դևրիզ
  Դևիդ Մակֆերսոն
4-6, 4-6
13. 1992 նոյեմբերի 9 Անտվերպեն, Բելգիա Գորգ   Ջարեդ Պալմեր   Ջոն Ֆիցջերալդ
  Անդերս Յարիդ
2-6, 2-6
14. 1993 փետրվարի 1 SAP Open
Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
Հարդ(i)   Ջոնաթան Սթարկ   Սքոթ Դևիս
  Յակկո Էլթինգ
1-6, 6-4, 5-7
15. 1993 մարտի 12 Lipton Championships
Մայամի, ԱՄՆ (2)
Հարդ   Ջոնաթան Սթարկ   Ռիխարդ Կրայչեկ
  Յան Սիմերինկ
7-6, 4-6, 6-7
16. 1994 ապրիլի 14 Ճապոնիայի բաց առաջնություն,
Տոկիո
Հարդ   Սեբաստիան Լարո   Հենրիկ Հոլմ
  Անդերս Յարիդ
6-7, 1-6
17. 1994 հուլիսի 27 Canadian Open
Տորոնտո, Կանադա
Հարդ   Ջարեդ Պալմեր   Բայրոն Բլեյք
  Ջոնաթան Սթարկ
4-6, 4-6
18. 1994 հոկտեմբերի 3 Թուլուզա, Ֆրանսիա Հարդ(i)   Ջարեդ Պալմեր   Դանիել Վացեկ
  Մենո Օստինգ
6-7, 7-6, 3-6
19. 1995 մարտի 13 Մայամի(3) Հարդ   Ջիմ Գրաբ   Թոդ Վուդբրիջ
  Մարկ Վուդֆորդ
3-6, 6-7
20. 1995 հոկտեմբերի 9 Tokyo Indoor,
Ճապոնիա
Գորգ   Յակոբ Հլասեկ   Պաուլ Հաարհյուս
  Յակկո Էլթինգ
6-7, 4-6
21. 1996 հունվարի 8 Peters International
Սիդնեյ, Ավստրալիա
Հարդ   Սենդոն Ստոլ   Յան Սիմերինկ
  Էլիս Ֆերեյրա
7-5, 4-6, 1-6

Թիմային մրցաշարերի եզրափակիչների մասնակցություն (1) խմբագրել

Արդյունք Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1993 Power Horse World Team Cup
Աշխարհի գավաթ, Դյուսելդորֆ
  ԱՄՆ
Պ. Մաքինրոյ, Ռ. Ռենեբերգ, Փ. Սամփրաս, Մ. Չանգ
  Գերմանիա
Պ. Կյունեն, Կ.-ՈՒ. Շտեբ, Մ. Շտիխ
3-0

Հետագա կարիերա խմբագրել

 
Ջոն և Պատրիկ Մաքինրոյները մեկնաբանում են 2009 թվականի ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը

Արդեն 1995 թվականին, դեռևս ելույթ ունենալու ժամանակ, Պատրիկ Մաքինրոյը սկսում է համագործակցել ESPN ընկերության հետ, որպես մարզական լրագրող։ Սկսած 1997 թվականից նա աշխատում է այդ ընկերությունում մպտական հիմունքներով։ 1996—2000 թվականներին նա նաև համագործակցում է CBS Sports հեռուստաալիքի հետ, որպես մարզական մեկնաբան, առաջին հերթին լուսաբանելով ԱՄՆ թենիսի բաց առաջնությունները։

2000 թվականի վերջին Մաքինրոյը նշանակվում է Դևիսի Գավաթում ԱՄՆ ազգային հավաքականի ավագ, այդ կարգավիճակում փոխարինելով ավագ եղբայր Ջոնին[6]։ Նա դառնում է 38-րդ թիմի ավագը և այդ պաշտոնին մնում է համարյա տես տարի, ավելի երկար, քան իր նոխրոդներից ցանկացածը, հեռանալով միայն 2010 թվականի սեպտեմբերին։ Հավաքականի ավագի պաշտոնում լինելու ժամանակ նա մեկ անգամ, 2007 թվականին, հավաքականին կարողանում է բերել Դևիսի Գավաթում հաղթանակի։ Այդ տիտղոսը ԱՄՆ հավաքականի համար առաջինն է դառնում 1995 թվականից ի վեր և նվաճվում է այն կազմով, որը Մաքինրոյը չէր փոխում 2005-ից մինչև 2008 թվականները, տասը անընդմեջ հանդիպումների ընթացքում՝ Էնդի Ռոդիկ, Ջեյմս Բլեյք, Բոբ Բրայան և Մայքլ Բրայան[7]։ 2004 թվականին նա նաև մարզել է ԱՄՆ տղամարդկանց հավաքականը Աթենքում Օլիմպիական խաղերից առաջ։ 2008 թվականի ապրիլին նա նշանակվում է նոր պաշտոնի՝ Միացյալ նահանգների թենիսի ասոցիացիայի (USTA) գլխավոր մենեջեր բարձրակարգ խաղացողների դաստիարակման հարցով։ Նրա պարտականությունների մեջ են մտնում պատանի թենիսիստների և սկսնակ պրոֆեսիոնալների ունակությունների զարգացմանը հետևելը, նրա վերահսկողության տակ են Ֆլորիդայի և Կալիֆորնիայի USTA-ի թենիսի կենտրոնները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ATP վեբկայք
  2. 2,0 2,1 2,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 699. — ISBN 978-0-942257-70-0
  3. Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. Патрик Макинрой на сайте ESPN (անգլ.)
  5. Patrick McEnroe and Melissa Errico Have Twins! Արխիվացված 2009-08-23 Wayback Machine Celebrity Baby Blog, February 1, 2009
  6. Pagliaro, Richard (2010 թ․ սեպտեմբերի 6). «End Of An Era: Patrick McEnroe To Step Down As Davis Cup Captain». Tennis Now. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին.
  7. Рекорды сборной США в Кубке Дэвиса на сайте Ассоциации тенниса Соединённых Штатов (անգլ.)

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Մաքինրոյ» հոդվածին։