Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն

Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունն անցկացվում է ամեն տարի հունվարի վերջին երկու շաբաթվա ընթացքում Ավստրալիայի Մելբուրն քաղաքում։ Առաջին առաջնությունը կայացել էր 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջին է. մյուս երեքը Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Այնտեղ իրականացնում է տղամարդկանց և կանանց մենախաղերը, տղամարդկանց, կանանց և խառը զուգախաղերը, ինչպես նաև` հաշմանդամների, լեգենդների և ցուցադրական միջոցառումներ։ Մրցաշարն անցկացվում է Մելբուրն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։

Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն
Պաշտոնական կայք
Գտնվելու վայրըՄելբուրն, Ավստրալիա
Անցկացման վայրըՄելբուրն Պարկ
Մակերեսըկոշտ
Մեծ սաղավարտ

Ավստրալիայի առաջնությունը սովորաբար ունի շատ բարձր հաճախելիություն և առաջին Մեծ սաղավարտի մրցաշարն է եղել, որը փակել էր իր երկու կորտերը, «Ռոդ Լեյվեր Արենա» և «Հիսենս Արենա» կորտերը։

Արտաքին հղումներ խմբագրել